040.1918.190105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2004 թվականի N 1918-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԳԱՎԱՌ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 1860991.711 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 14136.479 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գավառ» ջրօգտագործողների ընկերությանը.
գ) ապահովել «Գավառ» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 16-ի
N 1918-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԳԱՎԱՌ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN | Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները |Հաշվեկշռային արժեքը|
|ը/կ| | (դրամ) |
|___|_________________________________________________|___________________|
| 1 | 2 | 3 |
|_________________________________________________________________________|
| I. Ոռոգման համակարգեր |
|_________________________________________________________________________|
| 1.|Վարչական տարածք | 1314661|
|___|_________________________________________________|___________________|
| 2.|Սարուխանի ջրհան կայան | 11704045|
|___|_________________________________________________|___________________|
| 3.|Գանձակի ջրհան կայան | 65713735|
|___|_________________________________________________|___________________|
| 4.|Նորատուսի աջ ափի ջրհան կայան | 2746635|
|___|_________________________________________________|___________________|
| 5.|Ծովազարդի ջրհան կայան | 71167721|
|___|_________________________________________________|___________________|
| 6.|Հացառատի առաջին հերթի ջրհան կայան | 26702377|
|___|_________________________________________________|___________________|
| 7.|Սարուխանի N 3 խորքային հոր | 314572|
|___|_________________________________________________|___________________|
| 8.|Լանջաղբյուրի խորքային հոր | 2310447|
|___|_________________________________________________|___________________|
| 9.|Սարուխանի ջրհան կայանի ձախ ճյուղի ջրանցք | 24711701|
|___|_________________________________________________|___________________|
|10.|Սարուխանի ինքնահոս ջրանցք | 16466953|
|___|_________________________________________________|___________________|
|11.|ՀԷԿ-ի դերիվացիոն ջրանցք | 37199392|
|___|_________________________________________________|___________________|
|12.|Նորատուսի ձախափնյա ջրանցք | 26224855|
|___|_________________________________________________|___________________|
|13.|Նորատուսի աջափնյա ջրանցք | 8801901|
|___|_________________________________________________|___________________|
|14.|Սարուխանի ջրհան կայանի մոտեցնող ջրանցք | 3217807|
|___|_________________________________________________|___________________|
|15.|Ծովազարդի ջրհան կայանի ջրանցք | 36840834|
|___|_________________________________________________|___________________|
|16.|Բանդի ձորի ձախափնյա ջրանցք | 2453665|
|___|_________________________________________________|___________________|
|17.|Սարուխանի ջրհան կայանի աջ ճյուղի ջրանցք | 21625957|
|___|_________________________________________________|___________________|
|18.|Ծովազարդի խորքային հորեր (4 հատ) | 5613581|
|___|_________________________________________________|___________________|
|19.|Գեղարքունիքի N 1 ջրամբար | 264448882|
|___|_________________________________________________|___________________|
|20.|Գեղարքունիքի N 2 ջրամբար | 836560493|
|___|_________________________________________________|___________________|
|21.|Լանջաղբյուրի N 1 ջրամբար | 233278558|
|___|_________________________________________________|___________________|
|22.|Լանջաղբյուրի N 2 ջրամբար | 113624779|
|___|_________________________________________________|___________________|
|23.|Ղազի գյոլի ջրամբար | 93586|
|___|_________________________________________________|___________________|
|24.|Գեղամազանգվածի պոմպակայան | 25850972|
|___|_________________________________________________|___________________|
|25.|Գեղամազանգվածի ջրարբիացման համակարգ | 13599351|
|___|_________________________________________________|___________________|
|26.|Սպիտակասարի ջրարբիացման համակարգ | 8404250|
|___|_________________________________________________|___________________|
| | ընդամենը | 1860991711|
|_________________________________________________________________________|
| II. Գույք |
|_________________________________________________________________________|
| 1.|Ավտոկռունկ «ԿՍ35-75Ա» | 276316|
|___|_________________________________________________|___________________|
| 2.|Ավտոմեքենա «ՄԱԶ-5449» | 418353|
|___|_________________________________________________|___________________|
| 3.|Էքսկավատոր «ԷՕ 4123» | 947368|
|___|_________________________________________________|___________________|
| 4.|Կոմուտատոր «ՈՒԴ» | 14737|
|___|_________________________________________________|___________________|
| 5.|Մետաղական պահարան (4 հատ) | 6737|
|___|_________________________________________________|___________________|
| 6.|Գրասեղան (9 հատ) | 49979|
|___|_________________________________________________|___________________|
| 7.|Գրապահարան | 6664|
|___|_________________________________________________|___________________|
| 8.|Մայր-ռադիոկայան «ԱՆ-710» (2 հատ) | 5246763|
|___|_________________________________________________|___________________|
| 9.|Գերկարճալիք ձեռքի ռադիոկայան (7 հատ) | 1318100|
|___|_________________________________________________|___________________|
|10.|Վառելիքի տարա (10 տ տարողությամբ) | 43011|
|___|_________________________________________________|___________________|
|11.|Վառելիքի տարա (5 տ տարողությամբ) | 11029|
|___|_________________________________________________|___________________|
|12.|Գիրք` գնացուցակի | 16474|
|___|_________________________________________________|___________________|
|13.|Դիֆմանոմետր (5 հատ) | 2242797|
|___|_________________________________________________|___________________|
|14.|Էլեկտրական եռաֆազ հաշվիչ | 121137|
|___|_________________________________________________|___________________|
|15.|Հոսքաչափեր (7 հատ) | 3417015|
|___|_________________________________________________|___________________|
| | ընդամենը | 14136479|
|___|_________________________________________________|___________________|
| | Ընդամենը | 1875128190|
._________________________________________________________________________.
----------------------------------------
ԻՐՏԵԿ - Բնագրի 4-րդ կետում գրված է «սույն որոշման հավելվածներում»,
սակայն որոշումն ունի մեկ հավելված: