040.1907.190105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2004 թվականի N 1907-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԽՈՅ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 463754.814 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 8162.332 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Խոյ» ջրօգտագործողների ընկերությանը.
գ) ապահովել «Խոյ» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 16-ի
N 1907-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԽՈՅ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN | Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները |Հաշվեկշռային |
|ը/կ| |արժեքը (դրամ)|
|___|_______________________________________________________|_____________|
| 1 | 2 | 3 |
|_________________________________________________________________________|
| I. Ոռոգման համակարգեր |
|_________________________________________________________________________|
|1. |Աղավնատան N 1 պոմպակայան |1745315 |
|___|_______________________________________________________|_____________|
|2. |Աղավնատան N 2 պոմպակայան |544818 |
|___|_______________________________________________________|_____________|
|3. |Ամբերդի պոմպակայան |2974870 |
|___|_______________________________________________________|_____________|
|4. |Արագածի պոմպակայան |8974877 |
|___|_______________________________________________________|_____________|
|5. |Ամբերդի ժամանակավոր պոմպակայան |399931 |
|___|_______________________________________________________|_____________|
|6. |Աղավնատան N 1/1 պոմպակայան |56582882 |
|___|_______________________________________________________|_____________|
|7. |Ստորին-Հրազդան ջրանցքի երկրորդ հերթի 3ա ճյուղ |185668944 |
|___|_______________________________________________________|_____________|
|8. |Քասախի դոտացիոն ջրանցք |15545646 |
|___|_______________________________________________________|_____________|
|9. |Ստորին-Հրազդան ջրանցքի երկրորդ հերթի 5-րդ ճյուղ |86737954 |
|___|_______________________________________________________|_____________|
|10.|Ակնալճի վերին ջրանցք |103918378 |
|___|_______________________________________________________|_____________|
|11.|Վարչական շենք |661200 |
|___|_______________________________________________________|_____________|
| |ընդամենը |463754814 |
|_________________________________________________________________________|
| II. Գույք |
|_________________________________________________________________________|
|1. |Ռադիոկայան` ձեռքի (5 հատ) |770704 |
|___|_______________________________________________________|_____________|
|2. |Համակարգիչ` տպիչով |0 |
|___|_______________________________________________________|_____________|
|3. |Համակարգիչ |255097 |
|___|_______________________________________________________|_____________|
|4. |Պահարան (2 հատ) |49234 |
|___|_______________________________________________________|_____________|
|5. |Գրասեղան |28206 |
|___|_______________________________________________________|_____________|
|6. |Աթոռ (12 հատ) |113588 |
|___|_______________________________________________________|_____________|
|7. |Աթոռ (2 հատ) |6018 |
|___|_______________________________________________________|_____________|
|8. |Էլեկտրական հաշվիչ (2 հատ) |28889 |
|___|_______________________________________________________|_____________|
|9. |Ավտոմեքենա «ՎԱԶ-21214» |1868769 |
|___|_______________________________________________________|_____________|
|10 |Ավտոմեքենա «ԻԺ-2715» |0 |
|___|_______________________________________________________|_____________|
|11.|Մոտոցիկլետ «ՄՏ-1036» |0 |
|___|_______________________________________________________|_____________|
|12.|Ավտոմեքենա «ԳԱԶ-5201» |0 |
|___|_______________________________________________________|_____________|
|13.|Զոդման ագրեգատ |1934831 |
|___|_______________________________________________________|_____________|
|14.|Ավտոմեքենա «ՄԱԶ-5551» |0 |
|___|_______________________________________________________|_____________|
|15.|Էքսկավատոր «ԷՕ-3322» |3106996 |
|___|_______________________________________________________|_____________|
|16.|Ավտոկռունկ |0 |
|___|_______________________________________________________|_____________|
| |ընդամենը |8162332 |
|___|_______________________________________________________|_____________|
| |Ընդամենը |471917146 |