Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱ ...

 

 

040.1905.190105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1905-Ա

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՓԱՐՊԻ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 16671.726 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 5551.644 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Փարպի» ջրօգտագործողների ընկերությանը.

գ) ապահովել «Փարպի» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 16-ի

N 1905-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՓԱՐՊԻ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |        Ոռոգման համակարգերի և  գույքի անվանումները     |Հաշվեկշռային |

|ը/կ|                                                       |արժեքը (դրամ)|

|_________________________________________________________________________|

|                         I. Ոռոգման համակարգեր                           |

|_________________________________________________________________________|

|1. |Շենքեր և  շինություններ                                |15751929     |

|___|_______________________________________________________|_____________|

|2. |Փարպիի խորքային հոր                                    |919797       |

|___|_______________________________________________________|_____________|

|   |ընդամենը                                               |16671726     |

|_________________________________________________________________________|

|                               II. Գույք                                 |

|_________________________________________________________________________|

|1. |Հոսքաչափ                                               |797680       |

|___|_______________________________________________________|_____________|

|2. |Տարա (10 տոննա)                                        |1000         |

|___|_______________________________________________________|_____________|

|3. |Ռադիոկայան «Քենվուդ Կ-278»                             |316          |

|___|_______________________________________________________|_____________|

|4. |Ռադիոկայան «Քենվուդ»                                   |43778        |

|___|_______________________________________________________|_____________|

|5. |Գերկարճալիք ռադիոկայան «Ստանդարտ»                      |275383       |

|___|_______________________________________________________|_____________|

|6. |Ձեռքի ռադիոկայան «Քենվուդ»                             |51536        |

|___|_______________________________________________________|_____________|

|7. |Ռադիոկայանի մարտկոց                                    |19720        |

|___|_______________________________________________________|_____________|

|8. |Ալեհավաք                                               |4642         |

|___|_______________________________________________________|_____________|

|9. |Բազկաթոռ                                               |9700         |

|___|_______________________________________________________|_____________|

|10.|Համակարգչի սեղան                                       |13600        |

|___|_______________________________________________________|_____________|

|11.|Մայր ռադիոկայան                                        |393954       |

|___|_______________________________________________________|_____________|

|12.|Ֆաքսի ապարատ «Պանասոնիկ»                               |100733       |

|___|_______________________________________________________|_____________|

|13.|Տնօրենի սեղան` կողային կցորդով                         |173221       |

|___|_______________________________________________________|_____________|

|14.|Խորհրդակցության սեղան                                  |93632        |

|___|_______________________________________________________|_____________|

|15.|Պահարան                                                |187264       |

|___|_______________________________________________________|_____________|

|16.|Բազկաթոռ                                               |54619        |

|___|_______________________________________________________|_____________|

|17.|Աթոռ                                                   |156023       |

|___|_______________________________________________________|_____________|

|18.|Աթոռ                                                   |62085        |

|___|_______________________________________________________|_____________|

|19.|Համակարգիչ «Պենտիում III»                              |528030       |

|___|_______________________________________________________|_____________|

|20.|ՍՏԷՄ-3 մակն.                                           |98742        |

|___|_______________________________________________________|_____________|

|21.|Տպիչ «LJ-1000»                                         |121108       |

|___|_______________________________________________________|_____________|

|22.|Պատճենահանող սարք                                      |867320       |

|___|_______________________________________________________|_____________|

|23.|Բազկաթոռ                                               |1299         |

|___|_______________________________________________________|_____________|

|24.|Ավտոմեքենա «ՎԱԶ-2121»                                  |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|25.|Հեծանիվ «Լամա-լյուքս-24»                               |28538        |

|___|_______________________________________________________|_____________|

|26.|Սերմնազտիչ                                             |62500        |

|___|_______________________________________________________|_____________|

|27.|Ավտոմեքենա «ԳԱԶ-24»                                    |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|28.|Ավտոմեքենա «ՎԱԶ-21213»                                 |600000       |

|___|_______________________________________________________|_____________|

|29.|Փոքրարժեք և  արագամաշ ապրանքներ                        |805221       |

|___|_______________________________________________________|_____________|

|   |ընդամենը                                               |5551644      |

|___|_______________________________________________________|_____________|

|   |Ընդամենը                                               |22223370     |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2004
N 1905-Ա
Որոշում