040.1920.190105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2004 թվականի N 1920-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ԵՎ «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 8818950.106 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 33224.952 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:
i
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) 8818950,106 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 33224,952 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներում` համապատասխան չափով ավելացնելով ընկերությունների կանոնադրական կապիտալների չափերը.
գ) ապահովել «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություններին փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը.
դ) ապահովել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սույն որոշման հավելվածում նշված պետական ոռոգման համակարգերով մատակարարված ոռոգման ջրի հաշվառումը` 2004 թվականի ամբողջ ոռոգման շրջանի համար.
ե) սույն որոշման հավելվածի «Ոռոգման համակարգեր» բաժնի 6-րդ, 14-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ կետերով հանձնված ջրանցքներում ոռոգման ջրի կորուստները հաշվառել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության վրա` նշված ծավալներին համապատասխան չափով վերահաշվարկելով (նվազեցնելով) «Թալին», «Մերձափնյա», «Շենիկ», «Քարակերտ» և «Խոյ» ջրօգտագործողների ընկերություններին 2004 թվականին մատակարարված ոռոգման ջրի ծավալները:
(3-րդ կետը փոփ. 24.11.05 թիվ 2039-Ա որոշում)
4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզպետներին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
(որոշումը փոփ. 08.02.07 թիվ 156-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 16-ի
N 1920-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN | Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները | Հաշվեկշռային արժեքը|
|ը/կ| | (դրամ) |
|___|________________________________________________|____________________|
| 1 | 2 | 3 |
|_________________________________________________________________________|
| I. Ոռոգման համակարգեր |

|1. |Վարչական շենք | 701933534|

|2. |Նոր Կեսարիայի N 1 պոմպակայան | 2235119|

|3. |Ղարա-Ղալայի պոմպակայան | 17146520|

|4. |Արմավիրի մայր ջրանցքի ուղիղ ճյուղի ջրանցք | 580839359|

|5. |Արմավիրի մայր ջրանցքի ուղիղ ճյուղի ջրանցք (հին) | 1401230|

|6. |Մերձափնյա ճյուղի ջրանցք | 798814|

|7. |Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի 2-րդ հերթի ջրանցք | 2253163178|
| |(ՊԿ 0+00-443+09) | |
|___|________________________________________________|____________________|
|8. |Քասախի ոռոգման համակարգի մայր ջրանցք | 610907154|
| |(ՊԿ 0+00-31+00) | |
|___|________________________________________________|____________________|
|9. |Քասախի ոռոգման համակարգի ձախափնյա ջրանցք | 173115744|
| |(ՊԿ 0+00-32+00) | |
|___|________________________________________________|____________________|
|10.|Քասախի ոռոգման համակարգի դոտացիոն ջրանցք | 240341580|
| |(ՊԿ 0+00-63+62) | |
|___|________________________________________________|____________________|
|11.|Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի 1-ին հերթի ջրանցք | 813760026|
| |(ՊԿ 0+00-350+00) | |
|___|________________________________________________|____________________|
|12.|Քասախի ոռոգման համակարգի ձախափնյա ջրանցքի հատված| 101110629|
| |(ՊԿ 0+00-55+00) | |
|___|________________________________________________|____________________|
|13.|Ստորին Հրազդանի 1-ին հերթի ջրանցք | 180762239|
| |(ՊԿ 131+00-283+00) | |
|___|________________________________________________|____________________|
|14.|Ստորին Հրազդանի 2-րդ հերթի ջրանցք | 200909612|
|___|________________________________________________|____________________|
|15.|Շիրակի մայր ջրանցք | 158873492|
|___|________________________________________________|____________________|
|16.|Կառնուտի սնուցող ջրանցք | 257913527|
|___|________________________________________________|____________________|
|17.|Թալինի մայր ջրանցքի 1-ին հերթի ջրանցք | 133619691|
| |(Քարակերտ-Դալարիկ-Բաղրամյան) | |
|___|________________________________________________|____________________|
|18.|Թալինի մայր ջրանցքի 2-րդ հերթի ջրանցք | 345933332|
| |(Արգինա-Վանանդ) | |
|___|________________________________________________|____________________|
|19.|Թալինի մայր ջրանցքի 3-րդ հերթի ջրանցք | 1743782617|
| |(Արագած-Դաշտադեմի պոմպակայան) | |
|___|________________________________________________|____________________|
|20.|Ղարա-Ղալայի պոմպակայան (ՀՀ պետական սահմանային | 300402709|
| |գոտի) | |
|___|________________________________________________|____________________|
| |ընդամենը | 8818950106|
|_________________________________________________________________________|
| II. Գույք |

|1. |Կահույքի լրակազմ | 0|
|___|________________________________________________|____________________|
|2. |Բազմոց` փափուկ (3 հատ) | 0|

|3. |Բազկաթոռ` փափուկ (6 հատ) | 0|

|4. |Կոնդիցիոներ ԲԿ-2500 (2 հատ) | 0|

|5. |Սառնարան «Օրսկ» | 0|

|6. |Սառնարան | 0|

|7. |Հեռուստացույց «Յուպիտեր» | 0|

|8. |Շինանյութի պահեստ` Ապարանում (2 հատ) | 2241292|
|___|________________________________________________|____________________|
|9. |Հոսքաչափեր (116 հատ) | 30843660|
|___|________________________________________________|____________________|
|10.|Ձի | 140000|
|___|________________________________________________|____________________|
|11.|Ավտոմեքենա «ԻԺ-2715» | 0|
|___|________________________________________________|____________________|
| |ընդամենը | 33224952|
|___|________________________________________________|____________________|
| |Ընդամենը | 8852175058|
._________________________________________________________________________.
ՑԱՆԿ
«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN | Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները | Հաշվեկշռային արժեքը|
|ը/կ| | (դրամ) |
|___|________________________________________________|____________________|
| 1 | 2 | 3 |
|_________________________________________________________________________|
| I. Ոռոգման համակարգեր |
|_________________________________________________________________________|
|1. |Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի 2-րդ հերթի ջրանցք | |
| |(ՊԿ 0+00-443+09) | 2253163178|
|___|________________________________________________|____________________|
|2. |Քասախի ոռոգման համակարգի մայր ջրանցք | 610907154|
| |(ՊԿ 0+00-31+00) | |
|___|________________________________________________|____________________|
|3. |Քասախի ոռոգման համակարգի ձախափնյա ջրանցք | 173115744|
| |(ՊԿ 0+00-32+00) | |
|___|________________________________________________|____________________|
|4. |Քասախի ոռոգման համակարգի դոտացիոն ջրանցք | 240341580|
| |(ՊԿ 0+00-63+62) | |
|___|________________________________________________|____________________|
|5. |Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի 1-ին հերթի ջրանցք | 813760026|
| |(ՊԿ 0+00-350+00) | |
|___|________________________________________________|____________________|
|6. |Քասախի ոռոգման համակարգի ձախափնյա ջրանցքի հատված| 101110629|
| |(ՊԿ 0+00-55+00) | |
|___|________________________________________________|____________________|
|7. |Ստորին Հրազդանի 1-ին հերթի ջրանցք | 180762239|
| |(ՊԿ 131+00-283+00) | |
|___|________________________________________________|____________________|
|8. |Ստորին Հրազդանի 2-րդ հերթի ջրանցք | 200909612|
|___|________________________________________________|____________________|
| |ընդամենը | 4574070162|
|_________________________________________________________________________|
| II. Գույք |
|_________________________________________________________________________|
|1. |Շինանյութի պահեստ` Ապարանում (2 հատ) | 2241292|
|___|________________________________________________|____________________|
|2. |Հոսքաչափեր (62 հատ) | 20176530|
|___|________________________________________________|____________________|
|3. |Ձի | 140000|
|___|________________________________________________|____________________|
|4. |Ավտոմեքենա «ԻԺ-2715» | 0|
|___|________________________________________________|____________________|
| |ընդամենը | 22557822|
|___|________________________________________________|____________________|
| |Ընդամենը | 4596627984|
._________________________________________________________________________.
ՑԱՆԿ
«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN | Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները | Հաշվեկշռային արժեքը|
|ը/կ| | (դրամ) |
|___|________________________________________________|____________________|
| 1 | 2 | 3 |
|_________________________________________________________________________|
| I. Ոռոգման համակարգեր |
|_________________________________________________________________________|
|1. |Վարչական շենք | 701933534|
|___|________________________________________________|____________________|
|2. |Նոր Կեսարիայի N 1 պոմպակայան | 2235119|
|___|________________________________________________|____________________|
|3. |Ղարա-Ղալայի պոմպակայան | 17146520|
|___|________________________________________________|____________________|
|4. |Արմավիրի մայր ջրանցքի ուղիղ ճյուղի ջրանցք | 580839359|
|___|________________________________________________|____________________|
|5. |Արմավիրի մայր ջրանցքի ուղիղ ճյուղի ջրանցք (հին) | 1401230|
|___|________________________________________________|____________________|
|6. |Մերձափնյա ճյուղի ջրանցք | 798814|
|___|________________________________________________|____________________|
|7. |Շիրակի մայր ջրանցք | 158873492|
|___|________________________________________________|____________________|
|8. |Կառնուտի սնուցող ջրանցք | 257913527|
|___|________________________________________________|____________________|
|9. |Թալինի մայր ջրանցքի 1-ին հերթի ջրանցք | 133619691|
| |(Քարակերտ-Դալարիկ-Բաղրամյան) | |
|___|________________________________________________|____________________|
|10.|Թալինի մայր ջրանցքի 2-րդ հերթի ջրանցք | 345933332|
| |(Արգինա-Վանանդ) | |
|___|________________________________________________|____________________|
|11.|Թալինի մայր ջրանցքի 3-րդ հերթի ջրանցք | 1743782617|
| |(Արագած-Դաշտադեմի պոմպակայան) | |
|___|________________________________________________|____________________|
|12.|Ղարա-Ղալայի պոմպակայան (ՀՀ պետական սահմանային | 300402709|
| |գոտի) | |
|___|________________________________________________|____________________|
| |ընդամենը | 4244879944|
|_________________________________________________________________________|
| II. Գույք |
|_________________________________________________________________________|
|1. |Կահույքի լրակազմ | 0|
|___|________________________________________________|____________________|
|2. |Բազմոց` փափուկ (3 հատ) | 0|
|___|________________________________________________|____________________|
|3. |Բազկաթոռ` փափուկ (6 հատ) | 0|
|___|________________________________________________|____________________|
|4. |Կոնդիցիոներ ԲԿ-2500 (2 հատ) | 0|
|___|________________________________________________|____________________|
|5. |Սառնարան «Օրսկ» | 0|
|___|________________________________________________|____________________|
|6. |Սառնարան | 0|
|___|________________________________________________|____________________|
|7. |Հեռուստացույց «Յուպիտեր» | 0|
|___|________________________________________________|____________________|
|8. |Հոսքաչափեր (54 հատ) | 10667130|
|___|________________________________________________|____________________|
| |ընդամենը | 10667130|
|___|________________________________________________|____________________|
| |Ընդամենը | 4255547074|