040.1911.190105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2004 թվականի N 1911-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԱՐԱՔՍ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 441538.857 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 10447.516 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Արաքս» ջրօգտագործողների ընկերությանը.
գ) ապահովել «Արաքս» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգում համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 16-ի
N 1911-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԱՐԱՔՍ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN | Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները |Հաշվեկշռային արժեքը|
|ը/կ| | (դրամ) |
|___|_________________________________________________|___________________|
| 1 | 2 | 3 |
|_________________________________________________________________________|
| I. Ոռոգման համակարգեր |
|_________________________________________________________________________|
| 1.|Մեխանիկական բազա | 74381484|
|___|_________________________________________________|___________________|
| 2.|Նոր Կեսարիայի N 2 պոմպակայան | 978496|
|___|_________________________________________________|___________________|
| 3.|Արաքսի N 1 պոմպակայան | 2258660|
|___|_________________________________________________|___________________|
| 4.|Արաքսի N 2 պոմպակայան | 604930|
|___|_________________________________________________|___________________|
| 5.|Անտառի պոմպակայան | 39159026|
|___|_________________________________________________|___________________|
| 6.|Բամբակաշատի միջտնտեսային ջրանցք | 40388230|
|___|_________________________________________________|___________________|
| 7.|Հուշակերտի պոմպակայանի հեռացնող ջրանցք | 240038572|
|___|_________________________________________________|___________________|
| 8.|Հուշակերտի պոմպակայան | 43063055|
|___|_________________________________________________|___________________|
| 9.|Հուշակերտի ներտնտեսային պոմպակայան | 591405|
|___|_________________________________________________|___________________|
|10.|Հերթապահի տնակ | 75000|
|___|_________________________________________________|___________________|
| |ընդամենը | 441538857|
|_________________________________________________________________________|
| II. Գույք |
|_________________________________________________________________________|
| 1.|Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» | 1401579|
|___|_________________________________________________|___________________|
| 2.|Ավտոմեքենա «ՎԱԶ-2121» | 1474667|
|___|_________________________________________________|___________________|
| 3.|Ավտոմեքենա «ՎԱԶ-2107» | 820800|
|___|_________________________________________________|___________________|
| 4.|Ավտոմեքենա «ՎԱԶ-21063» | 50576|
|___|_________________________________________________|___________________|
| 5.|Ավտոմեքենա «ԻԺ-2715» | 0|
|___|_________________________________________________|___________________|
| 6.|Ավտոմեքենա «Զիլ-130 4502» | 62753|
|___|_________________________________________________|___________________|
| 7.|Ավտոկռան «Կռազ-257 ԿՍ 4561» | 0|
|___|_________________________________________________|___________________|
| 8.|Բուլդոզեր «ԴՏ-75» | 0|
|___|_________________________________________________|___________________|
| 9.|Ավտոկցորդ (1 կամրջակ) | 0|
|___|_________________________________________________|___________________|
|10.|Զոդման ագրեգատ | 0|
|___|_________________________________________________|___________________|
|11.|Հեծանիվ «Լամա-լյուքս-24» (13 հատ) | 212501|
|___|_________________________________________________|___________________|
|12.|Սեղան` կցորդիչով | 79366|
|___|_________________________________________________|___________________|
|13.|Սեղան` խորհրդակցության | 42900|
|___|_________________________________________________|___________________|
|14.|Պահարան | 85801|
|___|_________________________________________________|___________________|
|15.|Բազկաթոռ` կաշվե | 25025|
|___|_________________________________________________|___________________|
|16.|Աթոռ (12 հատ) | 72000|
|___|_________________________________________________|___________________|
|17.|Գրասեղան | 105480|
|___|_________________________________________________|___________________|
|18.|Պահարան (4 հատ) | 92064|
|___|_________________________________________________|___________________|
|19.|Համակարգի «Պենտիում» 600 | 399254|
|___|_________________________________________________|___________________|
|20.|Տպիչ | 91572|
|___|_________________________________________________|___________________|
|21.|Պատճենահանող սարք | 655796|
|___|_________________________________________________|___________________|
|22.|Կոնդիցիոներ «ըԽ-2500» | 0|
|___|_________________________________________________|___________________|
|23.|Կոնդիցիոներ «ըԽ-2500» | 0|
|___|_________________________________________________|___________________|
|24.|Սառնարան «Ապշերոն» | 0|
|___|_________________________________________________|___________________|
|25.|Գրասենյակային սեղան | 9039|
|___|_________________________________________________|___________________|
|26.|Գրասենյակային սեղան | 682|
|___|_________________________________________________|___________________|
|27.|Գրասենյակային սեղան | 682|
|___|_________________________________________________|___________________|
|28.|Սեղան | 682|
|___|_________________________________________________|___________________|
|29.|Երկաթե պահարան` չհրկիզվող | 750|
|___|_________________________________________________|___________________|
|30.|Երկաթե պահարան` չհրկիզվող | 750|
|___|_________________________________________________|___________________|
|31.|Նիվիլլեր | 1579|
|___|_________________________________________________|___________________|
|32.|Թեոդոլիտ | 7895|
|___|_________________________________________________|___________________|
|33.|Ապրանքանյութական արժեքներ | 4753321|
|___|_________________________________________________|___________________|
| |ընդամենը | 10447516|
|___|_________________________________________________|___________________|
| |Ընդամենը | 451986373|