Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱ ...

 

 

040.1909.190105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1909-Ա

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԵՂՎԱՐԴ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 187520.184 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 10447.478 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Եղվարդ» ջրօգտագործողների ընկերությանը.

գ) ապահովել «Եղվարդ» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 16-ի

N 1909-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԵՂՎԱՐԴ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |       Ոռոգման համակարգերի և  գույքի անվանումները      |Հաշվեկշռային |

|ը/կ|                                                       |արժեքը (դրամ)|

|___|_______________________________________________________|_____________|

| 1 |                         2                             |      3      |

|_________________________________________________________________________|

|                         I. Ոռոգման համակարգեր                           |

|_________________________________________________________________________|

|1. |Շենքեր և  շինություններ                                |6764064      |

|___|_______________________________________________________|_____________|

|2. |Քանաքեռավանի պոմպակայանին փոխարինող ինքնահոս           |16454375     |

|   |խողովակաշար                                            |             |

|___|_______________________________________________________|_____________|

|3. |Արզնի ճյուղի ջրանցք                                    |155373471    |

|___|_______________________________________________________|_____________|

|4. |Քանաքեռավանի պոմպակայան                                |20302        |

|___|_______________________________________________________|_____________|

|5. |Եղվարդի N 2 պոմպակայան                                 |4841564      |

|___|_______________________________________________________|_____________|

|6. |«Նատի» այգեգործական ընկերության պոմպակայան             |1805649      |

|___|_______________________________________________________|_____________|

|7. |«Արագիլ» այգեգործական ընկերության պոմպակայան           |2260759      |

|___|_______________________________________________________|_____________|

|   |ընդամենը                                               |187520184    |

|_________________________________________________________________________|

|                               II. Գույք                                 |

|_________________________________________________________________________|

|1. |Բենզինի բաք                                            |993          |

|___|_______________________________________________________|_____________|

|2. |Բենզինի բաք                                            |286          |

|___|_______________________________________________________|_____________|

|3. |Տարա                                                   |124          |

|___|_______________________________________________________|_____________|

|4. |Երկտարիֆ հաշվիչ «ՍՏԵՄ-3Ա»                              |91575        |

|___|_______________________________________________________|_____________|

|5. |Տպագրական մեքենա                                       |423          |

|___|_______________________________________________________|_____________|

|6. |Ձեռքի ռադիոկայան «Մոտոռոլա» GP-300 174 FUJ 8689        |245456       |

|___|_______________________________________________________|_____________|

|7. |Տարա` բենզինի (2 հատ)                                  |542          |

|___|_______________________________________________________|_____________|

|8. |Կարգավորիչ                                             |305          |

|___|_______________________________________________________|_____________|

|9. |Բուլդոզեր «ԴԶ-110»                                     |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|10.|Մարտկոց                                                |34087        |

|___|_______________________________________________________|_____________|

|11.|Ռադիոկայան` ձեռքի N 70K137345                          |344285       |

|___|_______________________________________________________|_____________|

|12.|Մարտկոց                                                |20462        |

|___|_______________________________________________________|_____________|

|13.|Լիցքավորման սարք                                       |139143       |

|___|_______________________________________________________|_____________|

|14.|Ավտոմեքենայի լիցքավորման սարք                          |81849        |

|___|_______________________________________________________|_____________|

|15.|Կախիչ                                                  |800          |

|___|_______________________________________________________|_____________|

|16.|Ձեռքի կախիչ                                            |8000         |

|___|_______________________________________________________|_____________|

|17.|Ռադիոկայան` ձեռքի N 70K137178                          |403282       |

|___|_______________________________________________________|_____________|

|18.|Մարտկոց                                                |23566        |

|___|_______________________________________________________|_____________|

|19.|Լիցքավորման սարք                                       |160249       |

|___|_______________________________________________________|_____________|

|20.|Ավտոմեքենայի լիցքավորման սարք                          |94265        |

|___|_______________________________________________________|_____________|

|21.|Կախիչ                                                  |854          |

|___|_______________________________________________________|_____________|

|22.|Ձեռքի կախիչ                                            |8542         |

|___|_______________________________________________________|_____________|

|23.|Ռադիոկայան «Ալենկո» (3 հատ)                            |286810       |

|___|_______________________________________________________|_____________|

|24.|Գեներատոր                                              |13215        |

|___|_______________________________________________________|_____________|

|25.|Համակարգիչ «Պենտիում-III-733»                          |339354       |

|___|_______________________________________________________|_____________|

|26.|Տպիչ «HP Deskjet 640C»                                 |82553        |

|___|_______________________________________________________|_____________|

|27.|Մկնիկ                                                  |2130         |

|___|_______________________________________________________|_____________|

|28.|Մոնիտոր «SVGA 15»                                      |47258        |

|___|_______________________________________________________|_____________|

|29.|Ձայնասփյուռ «Boomer»                                   |3149         |

|___|_______________________________________________________|_____________|

|30.|Գորգ` մկնիկի                                           |717          |

|___|_______________________________________________________|_____________|

|31.|Ստեղնաշար «HB P8/2»                                    |4740         |

|___|_______________________________________________________|_____________|

|32.|Գերկարճալիք ձեռքի ռադիոկայան «70K 139034»              |201976       |

|___|_______________________________________________________|_____________|

|33.|Մարտկոց                                                |145863       |

|___|_______________________________________________________|_____________|

|34.|Լիցքավորման սարք                                       |151013       |

|___|_______________________________________________________|_____________|

|35.|Անտենա «CTA-190»                                       |11219        |

|___|_______________________________________________________|_____________|

|36.|Ավտոմեքենայի լիցքավորման սարք                          |152301       |

|___|_______________________________________________________|_____________|

|37.|Գերկարճալիք ձեռքի ռադիոկայան                           |165741       |

|___|_______________________________________________________|_____________|

|38.|Անտենա` բազային «ARX-2B»                               |28049        |

|___|_______________________________________________________|_____________|

|39.|Մալուխ 30 գ/մ                                          |23464        |

|___|_______________________________________________________|_____________|

|40.|Սնուցման և  լիցքավորման սարք                           |52788        |

|___|_______________________________________________________|_____________|

|41.|Գրասեղան                                               |94170        |

|___|_______________________________________________________|_____________|

|42.|Պահարան                                                |82200        |

|___|_______________________________________________________|_____________|

|43.|Ֆաքսիմիլային ապարատ 333 MC                             |106421       |

|___|_______________________________________________________|_____________|

|44.|Տպիչ սարք                                              |4974         |

|___|_______________________________________________________|_____________|

|45.|Բջջային հեռախոս                                        |15617        |

|___|_______________________________________________________|_____________|

|46.|Ավտոմեքենա «ՎԱԶ-21213»                                 |1512993      |

|___|_______________________________________________________|_____________|

|47.|Ավտոմեքենա «ՎԱԶ-21213»                                 |491930       |

|___|_______________________________________________________|_____________|

|48.|Ավտոմեքենա «ԳԱԶ-2417»                                  |0            |

|___|_______________________________________________________|_____________|

|49.|Էլեկտրական զոդման ագրեգատ                              |76000        |

|___|_______________________________________________________|_____________|

|50.|Փոքրարժեք և  արագամաշ ապրանքներ                        |1371859      |

|___|_______________________________________________________|_____________|

|51.|Հոսքաչափեր (16 հատ)                                    |3319887      |

|___|_______________________________________________________|_____________|

|   |ընդամենը                                               |10447478     |

|___|_______________________________________________________|_____________|

|   |Ընդամենը                                               |197967662    |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2004
N 1909-Ա
Որոշում