(ուժը կորցրել է 09.12.05 թիվ 2174-ն որոշում)
i
040.0174.100697
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«10» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 1997 թ. թիվ 174
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափի հաշվարկման կարգն ու ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության վերաբերյալ հաշվետվության ձևը (կցվում են):
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» թիվ 368 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 174 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՐԳ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափի հաշվարկման կարգը:
2. Սույն կարգում ապահովագրողների ակտիվները կյանքի և ոչ կյանքի ապահովագրության գծով ապահովագրական պահուստներն են, ինչպես նաև գույքը, որն ազատ է առաջիկա բոլոր պարտավորություններից, բացառությամբ գույքի նկատմամբ նրա հիմնադիրների (բաժնետերերի) պահանջի իրավունքի:
3. Սույն կարգում ապահովագրողների պարտավորությունները կյանքի և ոչ կյանքի ապահովագրության գծով գործող պայմանագրերում սահմանված ապահովագրական գումարների հանրագումարը և վերաապահովագրության փոխանցված ապահովագրական գումարների հանրագումարի տարբերությունն է:
4. Ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափը սահմանվում է 1 : 15: Ֆինանսական կայունության և վճարունակության ապահովման համար ապահովագրողները պարտավոր են պահպանել սույն կարգով սահմանված` ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափը: Եթե ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության փաստացի չափը (ձև թիվ 3-ԱՊ, տող 20) հաշվետվության ամսաթվի դրությամբ փոքր է նորմատիվային չափից, ապա ապահովագրողը պարտավոր է միջոցներ ձեռնարկել և 30-օրյա ժամկետում ակտիվների և պարտավորությունների հարաբերակցությունը համապատասխանեցնել սույն կարգով սահմանված նորմատիվային չափին:
5. Ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների նորմատիվային հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն սույն որոշմամբ հաստատված հաշվետվության ձևի:
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՊ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 174 ՈՐՈՇՄԱՄԲ
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ`
ՀՀ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,
ՏԱՐԵԿԱՆԸ` ՄԱՐՏԻ 25-ԻՆ,
ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆԸ ՀԱՇՎԵՏՈՒ
ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻՑ 25 ՕՐ ՀԵՏՈ
___________________________________
(կազմակերպության անվանումը, հասցեն)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ
_________________________________________________________________________
ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՏՈՂԻ ԳՈՒՄԱՐԸ
ՀԱՄԱՐԸ (ՀԱԶ.ԴՐԱՄ)
_________________________________________________________________________
1 2 3
_________________________________________________________________________
ԲԱԺԻՆ 1
ԱԿՏԻՎՆԵՐ
Ապահովագրողի գույքը, որն ազատ է առաջիկա
պարտավորություններից
վճարված կանոնադրական կապիտալ (հաշ.85- հաշ.75) 01
պահուստային կապիտալ (հաշ. 86) 02
լրացուցիչ կապիտալ (հաշ. 87)* 03
նախորդ և հաշվետու տարվա չբաշխված շահույթ (հաշ.88) 04
կուտակման սոցիալական և այլ հիմնադրամներ (հաշ.88) 05
ոչ նյութական ակտիվներ (հաշ.04) 06
չհատուցված վնասներ (հաշ. 88) 07
Ընդամենը (տող 01 + տող 02 + տող 03 + տող 04 +
+ տող 05 - տող 06 - տող 07) 08
Ապահովագրական պահուստներ
կյանքի ապահովագրության գծով (հաշ. 92) 09
ոչ կյանքի ապահովագրության գծով (հաշ. 91 + հաշ.93) 10
Ընդամենը (տող 09 + տող 10) 11
Ակտիվներ`
Ընդամենը (տող 08 + տող 11) 12
ԲԱԺԻՆ 2
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ
գործող ապահովագրական պայմանագրերով
ապահովագրական գումարների հանրագումարը 13
այդ թվում`
կյանքի ապահովագրության գծով 14
ոչ կյանքի ապահովագրության գծով 15
Վերաապահովագրության փոխանցված ապահովագրական
գումարների հանրագումարը 16
այդ թվում`
կյանքի ապահովագրության գծով 17
ոչ կյանքի ապահովագրության գծով 18
Ապահովագրական պարտավորություններ`
Ընդամենը (տող 13 - տող 16) 19
Ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների
հարաբերակցության փաստացի չափը (տող 12/տող 10) 20
______________________________
* Լրացուցիչ կապիտալի հաշվարկի համար ընդունվում է միայն այն մասով,
որը ձևավորվել է ապահովագրողի գույքի սահմանված կարգով վերագնահատումից
հայտնաբերված արժեքի բարձրացրած գումարի չափով, բացառությամբ այն
գույքի, որը ձեռք է բերվել ապահովագրական պահուստների հաշվին:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ _____________________
(ստորագրություն)
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ _____________________
(ստորագրություն)
«____» ____________ 199 թ.