040.0173.090697
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«9» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունիսի 1997 թ. թիվ 173
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 51 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.
i
«5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքների և գյուղերի տարածքներում գտնվող ու որևէ տնօրինություն չունեցող վթարային (քանդման ենթակա) պետական բնակելի և այլ շենքերն ու շինությունները համապատասխան քաղաքային ու գյուղական համայնքների սեփականությունն են:
Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և համապատասխան քաղաքային, գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ երկամսյա ժամկետում իրականացնել նշված շենքերի ու շինությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան համայնքների կողմից ընդունման գործընթացը»:
Այդ կապակցությամբ որոշման 5-րդ և 6-րդ կետերը համապատասխանաբար համարել 6-րդ և 7-րդ կետեր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունիսի 9-ից: