Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ...

22.09.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.01.2005  -ից մինչեւ   22.09.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 23.08.18 թիվ 966-Ն որոշում)

i

040.1783.231204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1783-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի ձևը և նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների տարբերանշանների ձևը և նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` մինչև 2005 թվականի մարտի 1-ը սահմանել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողներին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգը, ժամկետները և պայմանները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 9-ի

N 1783-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող զինծառայողները համազգեստը կրում են ըստ շնորհված կոչումների:

 

1. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող զինծառայողների համազգեստը

 

1.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` դեղնականաչավուն կտորից

 

Կարմիր կանտով և դեղնականաչավուն գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 միլիմետր լայնքով կարմիր մահուդից կանտ: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված հատուկ պատկեր և գլխարկանշան:

 

1.2. Ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից

 

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են մոխրագույն բնական կարակուլից: Թասակը 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

1.3. Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց

 

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար):

Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մոխրագույն մորթուց: Թասակը 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է գլխարկանշան:

 

1.4. Ձմեռային վերարկու` բրդյա գործվածքից, կարակուլե օձիքով, ուսադիրներով

 

Դեղնականաչավուն կտորից` հանովի բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: 2 լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակներով, 2 գրպանները` ներկարովի, կափույրներով: Օձիքը` ծալովի, ծայրերը` կարմիր եզրակարերով: Մեջքը` մեջտեղի կարով, հետևի մասում` 2 կոճակով իրանաձիգ գոտի: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` կարովի, դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված:

 

1.5. Կիտել` բրդյա գործվածքից, տոնական ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ

 

Դեղնականաչավուն բրդյա կտորից, մետաքսե աստառով: 4 ոսկեգույն կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրով, 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին, 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: ՈՒսադիրները` կարովի, ասեղնագործված ոսկեգույն թելերով:

Տաբատը` բրդյա դեղնականաչավուն կտորից` 2 ներկարված կողային գրպաններով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ:

 

1.6. Կիտել` բրդյա գործվածքից, ամենօրյա ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ

 

Դեղնականաչավուն բրդյա կտորից` մետաքսե աստառով, 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով, կրծքավանդակին` 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: ՈՒսադիրները` դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված: Տաբատը` դեղնականաչավուն բրդյա կտորից, 2 ներկարված կողային գրպաններով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ:

 

1.7. Բաճկոն (կուրտկա)` բրդյա գործվածքից, հանովի ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ

 

Դեղնականաչավուն բրդյա կտորից, աստառը` մետաքսե, առջևի մասում տեղադրված է շղթա, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով, 2 ներկարված կողային գրպանով: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: ՈՒսադիրները` հանովի, դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված: Տաբատը` դեղնականաչավուն բրդյա կտորից` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ:

 

1.8. Դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված գործվածքից

 

Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով, 2 ներկարված կողային գրպանով: Տաբատը` ուղիղ կարվածքով, 2 կողային գրպանով և հետևի մասում` մեկ գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա: ՈՒսադիրները` գունաքողարկված թելից, աստղերը` ասեղնագործված:

 

1.9. Ամառային թիկնոց (պլաշչ)` հանովի ուսադիրներով

 

Անձրևանոցային կտոր` դեղնականաչավուն, ներդիրը` հանովի, բրդյա կտորից, որն ամրացվում է շղթայով: Գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, մշակված է 2 կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով:

 

1.10. Թիկնոց-ուսնոց

 

Անջրաթափանց դեղնականաչավուն կտոր, 2 կողային բացվածքով` ձեռքերի համար, և գլխանոցով:

 

1.11. Ձեռնոց` ամառային

 

Հինգմատնյա, սպիտակ, գործվածքը` բամբակյա թելից:

 

1.12. Ձեռնոց` աշնանային-գարնանային

 

Հինգմատնյա, գործվածքը` խիտ բամբակյա թելից:

 

1.13. Ձեռնոց` ձմեռային

 

Հինգմատնյա, երեսացուն` բնական սև կաշվից, միջնադիրը` ոչխարի բնական մորթուց կամ համանման:

 

1.14. Ձմեռային դաշտային տաք կոստյում` այդերուկի աղվամազով, հանովի ուսադիրներով

 

Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, աստառը` մետաքսյա, բաճկոնը և տաբատը լցոնված են այդերուկի աղվամազով: Բաճկոնի վրա տեղադրված են դիմային շղթա և 2 կողային ներկարված գրպան:

Տաբատի առջևի մասը մշակված է շղթայով և 2 կողային գրպանով: Բաճկոնի ուսերին առկա են ուսադիրների ամրակներ, ուսադիրները` դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված:

 

1.15. Ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա գունաքողարկված գործվածքից, ոչխարի մորթուց կարված օձիքով, հանովի ուսադիրներով

 

Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, տաք միջնադիրով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, մեկ ծոցագրպան և գրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, ոչխարի բնական մորթուց: ՈՒսադիրները` դեղնականաչավուն: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա:

 

1.16. Գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով

 

Անձրևանոցային դեղնականաչավուն կտոր, աստառը` մետաքսյա, տաք միջնադիրով, 2 կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով, գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, լանջափեշերին` ասեղնագործված ոսկեգույն տերևներ: ՈՒսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:

 

1.17. Մորթե կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի

 

Երեսացուն` սև, բնական կաշվից, միջնադիրը` բնական մորթուց:

 

1.18. Կոշիկ` սև գույնի

 

Երեսացուն` սև, բնական կաշվից:

 

1.19. Յուֆտե ճտքավոր կոշիկ` մորթե ներդիրով

 

Երկար ճիտքերով, յուֆտից, բնական մորթուց կարված ներդիրով:

 

1.20. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:

 

1.21. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:

 

1.22. Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:

 

1.23. Կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:

 

1.24. Փողկապ` սև գույնի

 

Սև գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով:

 

1.25. Դեղնականաչավուն փողկապ

 

Դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով:

 

1.26. Դեղնականաչավուն կաշնե

 

Դեղնականաչավուն կիսաբրդյա կտոր` 125 սմ x 24 սմ չափսի:

 

1.27. Տոնական գոտի` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող մետաղյա ճարմանդով

 

Ծիրանագույն սինթետիկ գործվածք` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող մետաղյա ճարմանդով:

 

1.28. Կաշվե գոտի

 

Բնական կաշվից` 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:

 

1.29. Դաշտային կաշվե պայուսակ

 

1.30. Թիկնոցի կաշեգոտի

 

Օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ:

 

1.31. ՈՒսկապ (ակսելբանտ)` 2 արույրե ծայրապանակով

 

Ծիրանագույն լարահյուսվածքով:

 

2. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ավագ, կրտսեր սպայական կազմի և ենթասպայական կազմի կոչում ունեցող զինծառայողների համազգեստը

 

2.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ

 

Դեղնականաչավուն կտորից, կապույտ կանտով, բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Գլխարկաբոլորքի վրա 2 փոքր մետաղյա ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 միլիմետր լայնքով կապույտ մահուդից կանտ: Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ավագ, կրտսեր սպայական կազմի և ենթասպայական կազմի գլխարկաբոլորքի առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն գլխարկանշանը` դափնեպսակի տեսքով, և գլխարկակատարի վրա` Հայաստանի Հանրապետության զինանշանը:

 

2.2. Ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից (գնդապետների համար)

 

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` մոխրագույն բնական կարակուլից: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

2.3. Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց

 

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` ոչխարի մոխրագույն մորթուց: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

 

2.4. Ձմեռային դեղնականաչավուն վերարկու` բրդյա գործվածքից, կարակուլե օձիքով (գնդապետների համար)

 

Կառուցվածքով և ձևով նման է 1.4-րդ կետում նկարագրվածին` առանց կարմիր կանտի: ՈՒսադիրները` դեղնականաչավուն կտորից` կապույտ մակաշերտերով:

 

2.5. Ձմեռային դեղնականաչավուն վերարկու` ոչխարի մորթուց կարված օձիքով

 

Կառուցվածքով և ձևով նման է 1.4-րդ կետում նկարագրվածին` առանց կարմիր կանտի, օձիքը կարված է ոչխարի մորթուց: ՈՒսադիրները` դեղնականաչավուն կտորից, կապույտ մակաշերտերով:

 

2.6. Կիտել` տոնական ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ

 

Երեսացուն` դեղնականաչավուն կտոր, աստառը` սարժա կամ համանման, 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով, կրծքավանդակին և 2 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: ՈՒսադիրները` ոսկեգույն կապույտ մակաշերտերով: Տաբատը` դեղնականաչավուն, գունաժապավենները` կապույտ մահուդից, 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա:

 

2.7. Կիտել` ամենօրյա ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ

 

Երեսացուն` դեղնականաչավուն կտորից, աստառը` սարժա կամ համանման: Կիտելին` 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով, կրծքավանդակին, և 2 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: ՈՒսադիրները` դեղնականաչավուն, կապույտ մակաշերտերով: Տաբատը` դեղնականաչավուն, գունաժապավենները` կապույտ մահուդից, 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա:

 

2.8. Բաճկոն` հանովի ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ

 

Երեսացուն` դեղնականաչավուն կտորից, աստառը` սարժա կամ համանման: Բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով, 2 ներկարված կողային գրպանով: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Տաբատը` 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով, տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` կապույտ մահուդե գունաժապավեններ:

 

2.9. Դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված գործվածքից

 

Բամբակյա կտորից` գունաքողարկված թելից: Բաճկոնի առջևի մասը` շղթայով, միջնադիրը` բիազ, 2 վրադիր գրպան` կափույրներով, և 2 ներկարված կողային գրպան, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված թելից: Տաբատը` բամբակյա կտորից` գունաքողարկված թելից, 2 ներկարված կողային գրպան, հետևի մասում` 2 գրպան` կափույրներով, առջևի մասը` շղթայով:

 

2.10. Ամառային թիկնոց` հանովի ուսադիրներով

 

Անձրևանոցային կտոր, ներդիրը` հանովի, բրդյա կտորից, որն ամրացվում է շղթայով: Գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, 2 կողային ներկարված գրպան և մեկ ծոցագրպան: ՈՒսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:

 

2.11. Թիկնոց-ուսնոց

 

Անջրաթափանց դեղնականաչավուն կտոր, 2 կողային բացվածքով` ձեռքերի համար, և գլխանոցով:

 

2.12. Ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով, գունաքողարկված գործվածքից

 

Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, տաք ներդիրով, բաճկոնն ունի 2 ներկարված կողային գրպան, մեկ ծոցագրպան և ծոցագրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, արհեստական մորթուց: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա:

 

2.13. Գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով

 

Դեղնականաչավուն կտորից, տաք միջնադիրով, 2 ներկարված կողային գրպանով, մեկ ծոցագրպանով, ունի գոտի` իր ամրակներով: ՈՒսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:

 

2.14. Կիսաճտքավոր կոշիկ

 

Կարված է սև, բնական կաշվից, միջնադիրը` բիազ կամ համանման:

 

2.15. Կոշիկ

 

Կարված է սև, բնական կաշվից:

 

2.16. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:

 

2.17. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:

 

2.18. Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:

 

2.19. Կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով

 

Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:

 

2.20. Փողկապ` սև գույնի

 

Սև գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:

 

2.21. Դեղնականաչավուն փողկապ

 

Դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա կտորից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:

 

2.22. Դեղնականաչավուն կաշնե

 

Դեղնականաչավուն կիսաբրդյա կտորից` 125 սմ x 24 սմ չափսի:

 

2.23. Տրիկոտաժե սպիտակեղեն

 

Գործվածքը` բամբակյա թելից:

 

2.24. Բամբակյա կիսագուլպա

 

Գործվածքը` բամբակյա թելից:

 

2.25. Կիսաբրդյա կիսագուլպա

 

Գործվածքը` կիսաբրդյա թելից:

 

2.26. Բրդյա հինգմատնյա ձեռնոց

 

Խիտ բրդյա գործվածքից:

 

2.27. Տոնական գոտի` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող մետաղյա ճարմանդով

 

Ծիրանագույն սինթետիկ գործվածքից` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող մետաղյա ճարմանդով:

 

2.28. Գոտկատեղի կաշեգոտի

 

Բնական կաշվից, 50 միլիմետր լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:

 

2.29. Դաշտային կաշվե պայուսակ

 

2.30. Թիկնոցի կաշեգոտի

 

Օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ:

 

2.31. ՈՒսկապ (ակսելբանտ)` 2 արույրե ծայրապանակով

 

Ծիրանագույն լարահյուսվածքով:

 

3. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կին զինծառայողների միասնական համազգեստի ձևը և նկարագիրը

 

3.1. Գլխարկ` ձմեռային

 

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` ոչխարի մոխրագույն մորթուց: Թասակը 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան: Կառուցվածքով և ձևով նման է 2.3-րդ կետում նկարագրվածին:

 

3.2. Գլխարկ` ամենօրյա

 

Սև գույնի կեպի, տաք ներդիրով` լրացված լայնեզր դարձվածքով: Լայնեզր դարձվածքը լցված է 5 միլիմետր հեռավորություն ունեցող զարդակարերով: ՈՒնի զարդապարան, որը քունքամասերում 2 կողմից ամրանում է ոսկեգույն կոճակներով, գլխարկանշան, որն ամրացվում է գլխարկի ճակատամասում:

 

3.3. Գլխարկ` տոնական

 

Մուգ կապույտ գույնի, կառուցվածքով և ձևով նման է ամենօրյա գլխարկին:

 

3.4. Ձմեռային վերարկու

 

Մահուդից, տաք ներդիրով, երկարությունը` գետնից 29 սանտիմետր բարձր, մեկեզրանի, 3 կոճակով, օձիքով, ներկարված` ռելեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, գրպանները` ներկարված, լիստիկով: Թիկունքամասը` կենտրոնակարով, բաց դարձածալով, ռելեֆակարերով, ռելեֆակարերը գոտկամասում միացված են գոտիով:

 

3.5. Կիտել` տոնական ուսադիրներով, և կիսաշրջազգեստ

 

Կիտելը` կապույտ գույնի, երկեզրանի օձիքով, ձախ կրծքամասում` լիստիկով փոքր գրպան, ներկարված` ռելեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներքևի գրպանները` ներկարված, լիստիկով: Թիկունքամասը` կենտրոնակարով և ռելեֆակարերով: Թևքերը` երկար, վերջնամասում` փակ դարձվածքով, 3 կոճակով: Կիսաշրջազգեստը` մուգ կապույտ գույնի, պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով, բաց դարձածալով:

 

3.6. Կիտել` ամենօրյա ուսադիրներով, և կիսաշրջազգեստ

 

Մոխրագույն կտորից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` անգլիական, ձախ կրծքամասում` լիստիկով փոքր գրպան, ներկարված` ռելեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներքևի գրպանները` ներկարված: Թիկունքամասը` կենտրոնակարով և 4 ռելեֆակարով: Թևքերը` երկկտոր: Կիսաշրջազգեստը` պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:

 

3.7. Կիտել` ամառային և կիսաշրջազգեստ

 

Դարչնագույն կտորից, մեկեզրանի` 5 ոսկեգույն փոքր կոճակով, օձիքով, կրծքի մասում` լայնակի կտրվածքով, փոքր կափույրներով, որոնք կիտելին ամրանում են ոսկեգույն փոքր կոճակներով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներկարված` ռելեֆակարերով, վրադիր մեծ գրպաններով, որոնք կոճկվում են կափույրներով և փոքր ոսկեգույն կոճակներով, գրպանները` ձևավորված հանդիպակաց դարձածալով: Կիտելի բոլոր եզրակարերը զարդակարվում են: Թիկունքամասը` կենտրոնակարով և ռելեֆակարերով: Թևքերը` 2 քառորդ, եզրը` դարձածալով և զարդակարով: Կիսաշրջազգեստի հետևի մասը` կենտրոնակարով և դարձածալով:

 

3.8. Ամառային վերարկու

 

Մոխրագույն կտորից, ձևվածքն ունի կիսանստած ուրվագիծ, աջ լանջափեշը` 4 կոճկվող գաղտնակար հանգույցով, լանջափեշերն ունեն կողքի կարվածքներ: Աստառը` սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` հանովի:

 

3.9. Բաճկոն, տաբատ և կեպի` գունաքողարկված գործվածքից

 

Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից: Բաճկոնի առջևի մասը` շղթայով, միջնադիրը` բիազ, 2 վրադիր գրպան` կափույրներով, և 2 ներկարված կողային գրպան, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված թելից: Տաբատը` բամբակյա կտորից` գունաքողարկված թելից, 2 ներկարված կողային գրպան, հետևի մասում` 2 գրպան` կափույրներով, առջևի մասը` շղթայով: Թույլատրվում է կեպիի փոխարեն կրել կարմիր կամ կանաչ բերետ` ըստ նշանակության:

 

3.10. Ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով

 

Գունաքողարկված թելից, տաք ներդիրով, բաճկոնն ունի 2 ներկարված կողային գրպան, մեկ ծոցագրպան և ծոցագրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, արհեստական մորթուց: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա:

 

3.11. Վերնաշապիկ` սպիտակ, երկարաթև

 

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:

 

3.12. Վերնաշապիկ` սպիտակ, կարճաթև

 

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:

 

3.13. Թիկնոց-ուսնոց

 

Անջրաթափանց դեղնականաչավուն կտոր, 2 կողային բացվածքով` ձեռքերի համար, և գլխանոցով:

 

3.14. Կանացի ներքնազգեստ

 

Ներքնազգեստ` ամառային և ձմեռային, գուլպա` տրիկոտաժե, սև, մուգ մոխրագույն, զուգագուլպա` կիսաբրդյա, կապրոնե:

 

3.15. Փողկապ` սև

 

Սև կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:

 

3.16. Փողկապ` մուգ կապույտ

 

Մուգ կապույտ կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:

 

3.17. Կիսաճտքավոր կոշիկ

 

Սև կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով:

 

3.18. Երկարաճիտ կոշիկ

 

Սև կաշվից: Երկար ճիտքերով, երեսամասը` ամբողջական առաջամասով:

 

3.19. Կոշիկ

 

Սև կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով:

 

3.20. Կաշվե գոտի

 

Բնական կաշվից, 50 միլիմետր լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:

 

3.21. Թիկնոց-ուսնոցի կաշեգոտի

 

Օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ:

 

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կին սպաների, ենթասպաների ուսադիրներին աստղերը տեղադրվում են համաձայն հետևյալ աղյուսակի`

 

._____________________________________________________________________.

|   Զինվորական    |   Աստղերի  | Աստղերի |Տարածությունն| ՈՒսադիրների  |

|     կոչումը     |    թիվը`   |տրամագիծը| ուսադիրների | երկարությամբ |

|                 | ուսադիրների|  (մմ)   |ներքևի  եզրից|   աստղերի    |

|                 |    վրա     |         | մինչև  1-ին |  կենտրոնների |

|                 |            |         |    աստղի    |  միջև  ընկած |

|                 |            |         |   կենտրոնը  | տարածությունը|

|                 |            |         |     (մմ)    |     (մմ)     |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Փոխգնդապետ       |      2     |   20    |      25     |              |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Մայոր            |      1     |   20    |      45     |      -       |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Կապիտան          |      4     |   13    |      25     |      25      |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Ավագ լեյտենանտ   |      3     |   13    |      25     |      25      |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Լեյտենանտ        |      2     |   13    |      25     |      -       |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Կրտսեր լեյտենանտ |      1     |   13    |      45     |      -       |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Ավագ ենթասպա     |      3     |   13    |      25     |      25      |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Ենթասպա          |      2     |   13    |      25     |      25      |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 9-ի

N 1783-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Թևքանշանը` Հայաստանի Հանրապետության դրոշի, զինանշանի և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով` 11 սմ x 8 սմ կապույտ ֆոնի վրա: Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավմամբ:

2. Խորհրդանշանները` 1,4 սմ x 2,7 սմ, ոսկեգույն և կանաչ (դաշտային հանդերձանքի համար)` պլաստմասսայե:

3. Տոնական գոտու ճարմանդը` օվալաձև, արույրե` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով:

4. Գլխարկանշանը` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, մետաղյա:

5. Տոնական ուսադիրները` ոսկեգույն դաշտով, կապույտ մակաշերտերով: Տոնական սպիտակ վերնաշապիկի ուսադիրները` սպիտակ դաշտով, մակաշերտը` կապույտ:

Ամենօրյա ուսադիրները` կապույտ մակաշերտով:

 

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության սպաների, ենթասպաների ուսադիրներին աստղերը տեղադրվում են համաձայն հետևյալ աղյուսակի`

 

._____________________________________________________________________.

|   Զինվորական    |   Աստղերի  | Աստղերի |Տարածությունն| ՈՒսադիրների  |

|     կոչումը     |    թիվը`   |տրամագիծը| ուսադիրների | երկարությամբ |

|                 | ուսադիրների|  (մմ)   |ներքևի  եզրից|   աստղերի    |

|                 |    վրա     |         | մինչև  1-ին |  կենտրոնների |

|                 |            |         |    աստղի    |  միջև  ընկած |

|                 |            |         |   կենտրոնը  | տարածությունը|

|                 |            |         |     (մմ)    |     (մմ)     |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Գեներալ-գնդապետ  |      3     |   22    |      25     |      25      |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Գեներալ-լեյտենանտ|      2     |   22    |      25     |      25      |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Գեներալ-մայոր    |      1     |   22    |      45     |      -       |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Գնդապետ          |      3     |   20    |      25     |      25      |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Փոխգնդապետ       |      2     |   20    |      25     |      -       |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Մայոր            |      1     |   20    |      45     |      -       |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Կապիտան          |      4     |   13    |      25     |      25      |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Ավագ լեյտենանտ   |      3     |   13    |      25     |      25      |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Լեյտենանտ        |      2     |   13    |      25     |      -       |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Կրտսեր լեյտենանտ |      1     |   13    |      45     |      -       |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Ավագ ենթասպա     |      3     |   13    |      25     |      25      |

|_________________|____________|_________|_____________|______________|

|Ենթասպա          |      2     |   13    |      25     |      25      |

._____________________________________________________________________.

 

______________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.12.2004
N 1783-Ն
Որոշում