Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅ ...

 

 

040.1736.201204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2004 թվականի N 1736-Ն

 

i

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2005 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 2-ի

N 1736-Ն որոշման

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

Կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՓՄՁ-ի ոլորտը համարում է Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը և շարունակական քայլեր ձեռնարկում ոլորտի պետական աջակցության և զարգացման ուղղությամբ:

ՓՄՁ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տնտեսության դինամիկ զարգացող ոլորտներից մեկը: Դրա մասին է վկայում այն փաստը, որ վերջին երեք տարվա ընթացքում ստեղծվել են շուրջ 20.000 ՓՄՁ-ի սուբյեկտներ, իսկ միայն 2003 թվականի ընթացքում ստեղծվել են 8.000 նոր ՓՄՁ-ի սուբյեկտներ` ապահովելով ավելի քան 20.000 նոր աշխատատեղ: Դրա հետ մեկտեղ ՓՄՁ-ի ոլորտը նշանակալի դեր է խաղում երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ձևավորման գործում, 2003 թվականի տվյալներով ՓՄՁ-ի ոլորտի մասնակցությունը ՀՆԱ-ում կազմել է 38 տոկոս` գրեթե կրկնակի գերազանցելով 2000 թվականի մակարդակը, իսկ ներկայումս այս ցուցանիշը կազմում է շուրջ 40 տոկոս:

ՓՄՁ-ի ոլորտի զարգացման միտումները պահպանվել են նաև 2004 թվականին: Իրականացվել է ՓՄՁ-ի պետական աջակցության 2004 թվականի ծրագիրը, բացի դրանից միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպություններից ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին ընդլայնվել են ՓՄՁ-ի ոլորտի հեռանկարային զարգացմանն ու այդ նպատակով իրականացվող պետական աջակցությանն ուղղված ծրագրային միջոցառումների շրջանակները:

ՓՄՁ-ին պետական աջակցության 2004 թվականի ծրագրի շրջանակներում հիմնադրվել են «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ևս 3 մարզային մասնաճյուղ` ՀՀ Լոռու (քաղ. Ստեփանավան), Արագածոտնի (քաղ. Ապարան) և Կոտայքի (քաղ. Չարենցավան) մարզերում, ինչպես նաև «Անդրոն» կոմպլեքսային էլեկտրասարքավորումների գիտահետազոտական ինստիտուտի բազայի վրա Երևան քաղաքում հիմնադրվել է տեխնոպարկ:

2004 թվականի ընթացքում, ըստ նախնական կանխատեսումների, վարկային երաշխավորությունների, որակի կառավարման համակարգերի ներդրման, ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն է ստացել Երևանում և ՀՀ մարզերում գործող ավելի քան 4500 ՓՄՁ-ի սուբյեկտ:

ՓՄՁ-ի պետական աջակցության 2004 թվականի ծրագրային միջոցառումների ավելի քան 70 տոկոսն ուղղված է Հայաստանի Հանրապետության տարածաշրջաններում տնտեսական ակտիվության բարձրացմանը:

ՓՄՁ-ի ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ ՓՄՁ-ի սուբյեկտները դեռ շարունակում են բախվել մի շարք հիմնախնդիրների, որոնք պայմանավորված են, մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսական (վարկային) միջոցների անմատչելիությամբ, գործարար տեղեկատվության, խորհրդատվության տրամադրման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարություններով, ՓՄՁ-ի սուբյեկտների արտադրանքի (ծառայությունների) շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրներով, Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ՓՄՁ-ին աջակցող ենթակառուցվածքների բացակայությամբ և (կամ) դրանց թույլտվությամբ, ինչպես նաև սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հնարավորությունների սահմանափակմամբ:

Հայաստանում ՓՄՁ-ի ոլորտի պետական աջակցությանն ու զարգացմանը, գործարար ու ներդրումային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված 2005 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային միջոցառումները, ինչը կարևոր նախապայման է հանդիսանում երկրի տնտեսական աճի, բնակչության զբաղվածության ապահովման ու նրա սոցիալական վիճակի բարելավման և ընդհանուր առմամբ երկրում աղքատության հաղթահարման գործում:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2005 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`

ա) 2003 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը,

բ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրության 3-րդ կետ),

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1673-Ն որոշմամբ հաստատված փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2004 թվականի ծրագիրը,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1930-Ն որոշումը,

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 17-ի N 985-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2005-2007 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը,

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված` աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի նպատակներն են`

ա) ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ձևավորումը,

բ) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը,

գ) ՓՄՁ-ի սուբյեկտների նորարարական և արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը,

դ) ՓՄՁ-ի սուբյեկտների գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնումը,

ե) գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը:

Ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքներն են`

ա) երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացումը,

բ) Հայաստանի Հանրապետության մարզերում ՓՄՁ-ի սուբյեկտների թվի ավելացումը և դրանց հաշվին նոր աշխատատեղերի ստեղծումը,

գ) ՓՄՁ-ի սուբյեկտների մրցունակության բարձրացումը և նրանց կողմից թողարկված արտադրանքի և մատուցվող ծառայությունների քանակական և որակական աճը,

դ) Հայաստանի Հանրապետության մարզերում և հեռավոր բնակավայրերում գործարար ակտիվության բարձրացումը, այդ նպատակով ծրագրի շրջանակներում ցուցաբերվող աջակցության շուրջ 70 տոկոսն ուղղելով դրանցում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և սույն ծրագրով նախատեսված ՓՄՁ-ի ոլորտին աջակցող այլ կառույցների միջոցով:

2. Ծրագրի իրականացման շրջանակներում նախապատվությունը տրվում է արտադրության ոլորտում գործող, նորարարություններ և բարձր տեխնոլոգիաներ կիրառող և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցությանը, ինչպես նաև սկսնակների, երիտասարդների, կանանց ու փախստականների ձեռներեցության զարգացմանը:

3. Ծրագրի իրականացման նշանակալի մասն ուղղվում է Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը:

4. Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` առանձին տողով, կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում 2005 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ ծրագրեր (համաֆինանսավորման սկզբունքով) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

2005 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները`

 

1. ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների

ստեղծում և ամրապնդում

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ամրապնդում և գործունեության ընդլայնում. Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի ու Վայոց ձորի մարզերում դրա մարզային նոր` 4 մասնաճյուղի ստեղծում և գործող մասնաճյուղերի ամրապնդում

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի (տարածաշրջանի) աշխարհագրական դիրքն ու առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերում (տարածաշրջաններում) Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի (միջոցառումների) համակարգման անհրաժեշտությունը` ստեղծվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղեր` Հայաստանի Հանրապետության Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի, Լոռու և Կոտայքի մարզերում:

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության ապահովման նպատակով ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում ստեղծել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նոր` 4 մասնաճյուղ, որով կավարտվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի ցանցի ձևավորման գործընթացը:

Դրա հետ մեկտեղ կիրականացվեն ուսումնասիրություններ` Հայաստանի Հանրապետության մարզերի տարածաշրջաններում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցիչ (ներկայացուցչություն) ունենալու անհրաժեշտությունը բացահայտելու համար:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի գործունեությունը կնպատակաուղղվի ՓՄՁ-ի զարգացման տարածաշրջանային և մարզային (համայնքային) ծրագրերի իրականացմանը` հաշվի առնելով տարածաշրջանային զարգացման գերակայությունները, առանձին բնակավայրերի առանձնահատկությունները և առկա ներուժը: Այստեղ նախապատվությունը կտրվի հեռավոր և սահմանամերձ տարածքներում (համայնքներում) գործող ՓՄՁ-ի սուբյեկտների և սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրերի իրականացմանը:

 

2. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցության նպատակով

ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի

շարունակում և ընդլայնում

 

ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման, դրանց ֆինանսական և ներդրումային աջակցության ցուցաբերման նպատակով ծրագրի շրջանակներում, որպես ծրագրային միջոցառում, 2005 թվականին կշարունակվի և կընդլայնվի վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը:

Վարկային երաշխավորություններ տրամադրվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի, որպես սույն ծրագիրն իրականացնող կառույցի, գործընկեր առևտրային բանկերի միջոցով ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման նպատակով: Այս ուղղությամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կընդլայնի պայմանագրային հիմունքներով ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման ծրագրեր իրականացնող առևտրային բանկերի հետ իր համագործակցությունը:

Վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրից կարող են օգտվել «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ՓՄՁ-ի սուբյեկտ հանդիսացող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Այստեղ նախապատվությունը կտրվի գրավի անբավարարության կամ ցածր իրացվելիության պատճառով չվարկավորված արտադրության կամ ծառայությունների ոլորտում գործող, ինչպես նաև տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում առևտրի ոլորտում գործող շահառուներին կամ ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող, նորարարություններ ներդնող, նոր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտներին:

Ծրագրի շրջանակներում նպատակային ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող երաշխավորության գումարը չի կարող գերազանցել վարկային պարտավորության 70 տոկոսը և 10 մլն դրամը:

Կուտակված փորձի հիման վրա միջոցներ կձեռնարկվեն վարկային երաշխավորությունների տրամադրման մեխանիզմի և ընթացակարգերի կատարելագործման ուղղությամբ:

 

3. ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակից տեխնոլոգիաների

ներդրմանն աջակցություն

 

Շուկայական տնտեսավարման պայմաններում առանձնակի կարևոր նշանակություն ունի ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, որը նպաստում է տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից գիտատեխնիկական արդյունքների արդյունավետ օգտագործմանն ու դրանց արտահանման ներուժի ընդլայնմանը:

Ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի առանձին կամ խմբավորված ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների ու ժամանակից տեխնոլոգիաների ներդրման, գիտական մշակումների իրականացման և կիրառման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ` առաջարկելով ժամանակակից բարձրորակ տեղեկատվություն և խորհրդատվություն` ուղղված դրանց տեխնոլոգիական զարգացմանը, արտադրանքի որակի բարելավմանը, նորարարությունների կիրառմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների առևտրայնացմանը, ինչպես նաև տրամադրելով արտադրանքի իրացման շուկաների ուսումնասիրություններ իրականացնելու լայն հնարավորություններ:

Նպատակահարմար է նշված գործընթացներն իրականացնել տեխնոպարկերի միջոցով, որոնք ՓՄՁ-ի սուբյեկտների նորարարական և տեխնոլոգիական աջակցության արդյունավետ ձևերից են:

 

4. ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող

ծառայությունների) շուկաներ առաջմղմանն աջակցություն

 

Շուկայական տնտեսավարման պայմաններում ձեռնարկատիրական արդյունավետ գործունեություն ծավալելու հիմնական գրավականը թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) պատշաճ մակարդակով շուկայում ներկայացնելը, սպառման ծավալներն ավելացնելը և ընդհանուր առմամբ թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) շուկաներ առաջ մղելն է:

Ելնելով նշված նկատառումներից` 2005 թվականին ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) միջազգային ստանդարտների ներդրմանը, մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման ԻՍՕ 9001-2000 համակարգի ներդրման ուղղությամբ խորհրդատվության տրամադրման ճանապարհով, ինչպես նաև կկազմակերպվեն ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) և այլ միջազգային ստանդարտների ներդրման գործընթացներին նվիրված տեղեկատվական և ուսուցողական բնույթի միջոցառումներ, կհրատարակվեն համապատասխան տեղեկատվական նյութեր:

ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման ուղղությամբ ձեռնարկվող կարևոր միջոցառումներից է Հայաստանում և արտերկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցության ապահովումը: Այս ուղղությամբ 2005 թվականին ծրագրի շրջանակներում համապատասխան աջակցություն կցուցաբերվի արտահանման ներուժ ունեցող և հեռանկարային ՓՄՁ-ի սուբյեկտներին` Հայաստանում և արտերկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին նրանց կողմից թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) լավագույն տեսքով ներկայացնելու համար:

Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն կցուցաբերվի նրանց կողմից թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) շուկայում ներկայացնելու, մասնավորապես, դրանց` զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանման, ապրանքների փաթեթավորման, պիտակավորման, ձևավորման և այլ համապատասխան գործընթացների ուղղությամբ, որը վերջին հաշվով կնպաստի ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) մրցունակության և ՓՄՁ-ի սուբյեկտների հեղինակության բարձրացմանը:

 

5. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական

աջակցություն

 

ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվությամբ ապահովումը դրանց արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքներից է:

Ծրագրով նախատեսվում է տեղեկատվական և վերլուծական նյութերի և պարբերականի (մասնագիտական և տեղեկատվական բնույթի գործարար ուղեցույցների, բրոշյուրների) հրատարակում (դրանք կտեղադրվեն նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում), ինչպես նաև տեղեկատվական բազայի ստեղծում, ինչը համապարփակ գործարար տեղեկատվությամբ կապահովի Հայաստանի գործարար համայնքին (ՓՄՁ-ի սուբյեկտներ, գործարարությանն աջակցող կառույցներ և ՓՄՁ-ի սուբյեկտների շահերը ներկայացնող այլ կառույցներ):

Դրա հետ մեկտեղ պարբերաբար կկազմակերպվեն հեռուստաժամեր` ներկայացնելով ինչպես ՓՄՁ-ի սուբյեկտների առաջավոր փորձը, այնպես էլ նրանց հուզող հիմնախնդիրները և դրանց հաղթահարման (լուծման) հնարավոր ուղիները:

ՓՄՁ-ի սուբյեկտների արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքներից և կարևոր նախադրյալներից է նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար գործարար խորհրդատվության ապահովումը:

Ծրագրով նախատեսվում է շարունակել ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցությունը` խորհրդատվական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովման հարցում:

ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի մասնագիտացված խորհրդատվական կազմակերպությունների միջոցով` ներդրումային և զարգացման ծրագրերի մշակման, ձեռնարկությունների տնտեսական գործունեության վերլուծության, շուկայական հետազոտությունների իրականացման, կառավարման ու շուկայավարման, հաշվապահության վարման, նորարարությունների կիրառման և ժամանակակից տեխնոլոգիաների առևտրայնացման, իրավաբանական, հարկային ու մաքսային, արտադրանքի (ծառայությունների) առաջմղման, մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) միջազգային ստանդարտների (համակարգերի) ներդրման, մտավոր սեփականության պաշտպանության, ինչպես նաև այլ ուղղություններով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:

 

6. ՓՄՁ-ի սուբյեկտներին ուսուցողական աջակցություն

 

Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի նաև ուսուցողական աջակցություն:

Գործարար հմտությունների զարգացման և գործարար գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով ՓՄՁ-ի սուբյեկտների համար կկազմակերպվեն մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՄՁ-ի սուբյեկտներին մեծամասամբ հասանելի չեն գործարար ուսուցողական ծառայությունները հիմնականում դրանց թանկության պատճառով, ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի այդ դասընթացներին նրանց մասնակցության ուղղությամբ` ամբողջությամբ կամ մասնակիորեն վճարելով դասընթացների արժեքը:

Նման դասընթացներին մասնակցությունը հնարավորություն կընձեռի սկսնակ գործարարներին ծանոթանալու ձեռնարկատիրական գործունեության հիմունքներին, իսկ գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին` ստանալու պարզաբանումներ և ուղեցույցներ գործող հարկային և մաքսային համակարգերի, հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների, գործարար ու զարգացման ծրագրերի կազմման, մտավոր սեփականության պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերելու համապատասխան մասնագիտական գիտելիքներ կառավարման, շուկայավարման, գործարար էթիկայի և գործարարությանն առնչվող այլ բնագավառներում:

Մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով ուսուցողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ:

Ծրագրի շրջանակներում նաև աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներին` նրանց հատուկ մասնագիտական ունակությունների և աշխատանքային հմտությունների կատարելագործման ուղղությամբ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:

 

7. Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն

 

ՓՄՁ-ի սուբյեկտների հիմնադրման և հաստատման կրիտիկական շրջան համարվում է երեք տարի ժամանակահատվածը: Այն կազմակերպությունները, որոնք անցնում են այդ երեք տարին, ավելի հազվադեպ են սկսնակ համարվում: Աշխարհում սկսնակ գործարարներից շատերը ձախողվում են նույն պատճառներով` շուկայի վերաբերյալ գիտելիքների պակաս, վատ պլանավորում, հատկապես, ֆինանսների վատ պլանավորում, գործարար ունակությունների պակաս, տեղեկատվության պակաս, գործարար խորհրդատվության և ֆինանսական ռեսուրսների անմատչելիություն և այլն: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է համապատասխան աջակցություն ցուցաբերել սկսնակներին հենց հիմնադրման փուլում` նվազեցնելով նրանց ձախողման ռիսկերը:

Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության նպատակով ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ մարզերում իրականացնել միջոցառումներ, որոնք կներառեն ուսուցման, մասնագիտական խորհրդատվության, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման բաղադրիչներ: Այդ միջոցառումների նպատակն է խթանել նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծմանը և համապատասխան աջակցություն ցուցաբերել նրանց` հենց հիմնադրման շրջանում:

Սկսնակ գործարարների ձեռներեցության զարգացման նպատակով ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի այդ միջոցառումներին նրանց մասնակցությանը: Նրանցից առավել հաջողակների հետ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կիրականացնի երկարատև համագործակցություն:

 

8. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի

ոլորտի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի

մշակում և իրականացում

 

2005 թվականի աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր (միջոցառումներ) իրականացնող միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, մասնավորապես, ՓՄՁ-ի ոլորտի զարգացման (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության 2005-2007 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով որպես ծրագրի իրականացման կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 300,000.0 հազ. դրամը:

Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջների` փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին տողով:

 

VII. ՑԱՆԿ

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |          Միջոցառումը            |     Կատարողը      |   Կատարման    |

|ը/կ|                                 |                   |    ժամկետը    |

|___|_________________________________|___________________|_______________|

| 1.|Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ամրապնդում և |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ  |2005 թվականի   |

|   |գործունեության ընդլայնում.       |                   |4-րդ եռամսյակ  |

|   |Հայաստանի Հանրապետության Արարատի,|                   |               |

|   |Արմավիրի, Գեղարքունիքի և  Վայոց  |                   |               |

|   |ձորի մարզերում դրա մարզային նոր  |                   |               |

|   |4 մասնաճյուղի ստեղծում և  գործող |                   |               |

|   |մասնաճյուղերի ամրապնդում         |                   |               |

|___|_________________________________|___________________|_______________|

| 2.|ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ  |սկսած          |

|   |ներդրումային աջակցության նպատակով|                   |2005 թվականի   |

|   |ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային     |                   |1-ին եռամսյակից|

|   |երաշխավորությունների տրամադրման  |                   |               |

|   |ծրագրի շարունակում և  ընդլայնում |                   |               |

|___|_________________________________|___________________|_______________|

| 3.|ՓՄՁ-ի սուբյեկտներում             |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ  |2005 թվականի   |

|   |նորարարությունների և  ժամանակից  |                   |ընթացքում      |

|   |տեխնոլոգիաների ներդրմանն         |                   |               |

|   |աջակցություն                     |                   |               |

|___|_________________________________|___________________|_______________|

| 4.|ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից        |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ  |սկսած          |

|   |թողարկվող արտադրանքի (մատուցվող  |                   |2005 թվականի   |

|   |ծառայությունների) շուկաներ       |                   |1-ին եռամսյակից|

|   |առաջմղմանն աջակցություն          |                   |               |

|___|_________________________________|___________________|_______________|

| 5.|ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար     |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ  |սկսած          |

|   |տեղեկատվական և  խորհրդատվական    |                   |2005 թվականի   |

|   |աջակցություն                     |                   |1-ին եռամսյակից|

|___|_________________________________|___________________|_______________|

| 6.|ՓՄՁ-ի սուբյեկտներին ուսուցողական |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ  |սկսած          |

|   |աջակցություն                     |                   |2005 թվականի   |

|   |                                 |                   |1-ին եռամսյակից|

|___|_________________________________|___________________|_______________|

| 7.|Սկսնակ գործարարների              |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ  |սկսած          |

|   |ձեռներեցությանն աջակցություն     |                   |2005 թվականի   |

|   |                                 |                   |2-րդ եռամսյակից|

|___|_________________________________|___________________|_______________|

| 8.|Միջազգային և  օտարերկրյա դոնոր   |ՀՀ առևտրի  և       |2005 թվականի   |

|   |կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի   |տնտեսական զարգացման|ընթացքում      |

|   |ոլորտի զարգացման համատեղ         |նախարարություն     |               |

|   |(համաֆինանսավորման սկզբունքով)   |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ  |               |

|   |ծրագրերի մշակում և  իրականացում  |ՀՀ շահագրգիռ       |               |

|   |                                 |նախարարություններ  |               |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.12.2004
N 1736-Ն
Որոշում