040.1768.221204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2004 թվականի N 1768-Ա
i
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մասնավորեցվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան» փակ բաժնետիրական ընկերության գնորդներից ստացվող պայմանագրի գնի (132 մլն ԱՄՆ-ի դոլար, որից` բացառիկ բանակցությունների վճարն ստացվել է մինչև պայմանագրի կնքումը) հետագա վճարումները հաշվեգրել նախարարության արտաբյուջետային արտարժութային բանկային հաշվին, որից գումարների մուտքագրմանը համընթաց հերթականորեն կատարել հետևյալ վճարումները`
ա) բաժնետոմսերի գնի 30 տոկոսը` 32,1 մլն ԱՄՆ-ի դոլար, 2004 թվականի ընթացքում վճարել Քաջարանի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե` քաղաքապետարանի արտարժութային բանկային հաշվին.
բ) բացառիկ բանակցությունների վարման վճար հանդիսացող 25 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը 2005 թվականի ընթացքում վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես ոչ հարկային եկամուտ.
գ) բաժնետոմսերի գնի 70 տոկոսը` 74,9 մլն ԱՄՆ-ի դոլար կամ դրան համարժեք դրամ, 2005 թվականի ընթացքում վճարել մասնավորեցման արտարժութային կամ դրամային հատուկ հաշվին:
2. Թույլատրել Քաջարանի քաղաքապետարանին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել ԱՄՆ-ի դոլարով արտաբյուջետային բանկային հաշիվ` սույն որոշման 1-ին կետի համաձայն ստացվող գումարով գործառնություններ իրականացնելու համար:
3. Հավանություն տալ Քաջարանի քաղաքապետարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումից Քաջարանի քաղաքապետարանի ֆոնդային բյուջե մուտքագրվող գումարի օգտագործման ուղղությունների վերաբերյալ առաջարկությանը` համաձայն հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`
ա) ապահովել Քաջարանի քաղաքապետարանից ստացվող գումարի հաշվին «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ կրեդիտորական պարտքից նույն չափով մարումը.
բ) ապահովել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունում մինչև 2002 թվականի հոկտեմբերի 1-ը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց բնակչության պարտքի ամբողջությամբ մարման ձևակերպումը` բացառելով գործակալական վճարի հաշվարկումը.
գ) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ` ապահովել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունից ստացվող գումարի հաշվին «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության և էներգահամակարգի մյուս պետական ընկերությունների` բանկերի նկատմամբ վարկային պարտավորությունների մարումը, ինչպես նաև զարգացման ծրագրերի ֆինանսավորումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 16-ի
N 1768-Ա որոշման
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՔԱՋԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎՈՂ 32,1 ՄԼՆ ԱՄՆ-Ի ԴՈԼԱՐ ԳՈՒՄԱՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
._______________________________________________________________________.
| ՈՒղղությունը | Գումարը | Նպատակը |
| |(մլն ԱՄՆ-ի դոլար)| |
|________________|_________________|____________________________________|
|ՀՀ պաշտպանության| 5 |ֆինանսական անհատույց աջակցություն |
|նախարարություն | | |
|________________|_________________|____________________________________|
|«Հայգազարդ» ՓԲԸ | 27 |նվիրատվություն Հայաստանի |
| | |Հանրապետության բնակչությանը` մինչև |
| | |2002 թվականի հոկտեմբերի 1-ը սպառած |
| | |էլեկտրաէներգիայի դիմաց բնակչության |
| | |պարտքն անվանական արժեքի զեղչմամբ |
| | |ամբողջությամբ մարելու ձևով, որպես |
| | |երրորդ անձ, ինչպես նաև Քաջարանի |
| | |քաղաքապետարանի և նրա ենթակայության |
| | |մանկական արվեստի դպրոցի |
| | |էլեկտրաէներգիայի դիմաց պարտքի մարում|
|________________|_________________|____________________________________|
|Քաջարանի | 0.1 |մանկապարտեզի շենքի և քաղաքապետարանի|
|քաղաքապետարան | |վարչական շենքի վերանորոգում |
|________________|_________________|____________________________________|
|Ընդամենը | 32,1 | |
._______________________________________________________________________.