040.1660.091204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 նոյեմբերի 2004 թվականի N 1660-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 6172 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. Սահմանել «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 2810 հազ. դրամ, որը համապատասխանում է 2810 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Սահմանել «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 2810 հազ. դրամ:
1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 703 հազ. դրամ:
1.5. «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 3362 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1439 հազ. դրամ.
պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 710 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 1213 հազ. դրամ:
1.6. «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` օրենքով սահմանված կարգով:
1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
1.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 60229 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդանի գյուղ կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Հրազդանի գյուղ կենդանիների արհեստական սերմնավորման կայան» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. Սահմանել «Հրազդանի գյուղ կենդանիների արհեստական սերմնավորման կայան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 56987 հազ. դրամ, որը համապատասխանում է 56987 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Սահմանել «Հրազդանի գյուղ կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 56987 հազ. դրամ:
2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 14247 հազ. դրամ:
2.5. «Հրազդանի գյուղ կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 3242 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 86 հազ. դրամ.
պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 940 հազ. դրամ.
ոչ ընթացիկ պարտավորությունների գծով` 272 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 203 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 663 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 1078 հազ. դրամ:
2.6. «Հրազդանի գյուղ կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
2.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` օրենքով սահմանված կարգով:
2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
2.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
2.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 13038 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կախակնի սերմնաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Կախակնի սերմնաբուծական» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. Սահմանել «Կախակնի սերմնաբուծական» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 1107 հազ. դրամ, որը համապատասխանում է 1107 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Սահմանել «Կախակնի սերմնաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 1107 հազ. դրամ:
3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 554 հազ. դրամ:
3.5. «Կախակնի սերմնաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 11931 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 8707 հազ. դրամ.
պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 320 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 2192 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 712 հազ. դրամ:
3.6. «Կախակնի սերմնաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
3.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` օրենքով սահմանված կարգով:
3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
3.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
3.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 96753 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Լոռվա ԳԵՈ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Լոռվա ԳԵՈ» բաց բաժնետիրական ընկերության:
4.2. Սահմանել «Լոռվա ԳԵՈ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 70509 հազ. դրամ, որը համապատասխանում է 70509 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.3. Սահմանել «Լոռվա ԳԵՈ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 70509 հազ. դրամ:
4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 17627 հազ. դրամ:
4.5. «Լոռվա ԳԵՈ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 26244.4 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 956.4 հազ. դրամ.
պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 227.5 հազ. դրամ.
կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 24691.2 հազ. դրամ.
ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 70.2 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 58.8 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 204.3 հազ. դրամ:
4.6. «Լոռվա ԳԵՈ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
4.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` օրենքով սահմանված կարգով:
4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
4.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1.-5.9 (5.1-5.9-րդ կետերն ուժը կորցրել են 11.08.05 թիվ 1469-Ն որոշում)
i
6.1. 5672 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ձորագետի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Տաշիրի լցակայանի գույքը և այն ներկայացնել մասնավորեցման` դասական աճուրդով` բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ` համապատասխան չափով նվազեցնելով «Ձորագետի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
6.2. Հաշվեկշռային մեթոդով 2187 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ձորագետի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Ձորագետի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:
6.3. Սահմանել «Ձորագետի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 1399 հազ. դրամ, որը համապատասխանում է 1399 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.4. Սահմանել «Ձորագետի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 1399 հազ. դրամ:
6.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 350 հազ. դրամ:
6.6. «Ձորագետի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 788 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 422 հազ. դրամ.
պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 180 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 186 հազ. դրամ:
6.7. «Ձորագետի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` օրենքով սահմանված կարգով:
6.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
6.10. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
6.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. «Ձորագետի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված` հաշվեկշռային մեթոդով 3485 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող Տաշիրի լցակայանի գույքը մասնավորեցնել դասական աճուրդով:
7.2. Սահմանել «Ձորագետի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված` Տաշիրի լցակայանի գույքի գնահատված արժեքը` 3485 հազ. դրամ:
7.3. Սահմանել դասական աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գինը` 871 հազ. դրամ:
7.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով գույքի մասնավորեցման մասին հայտարարությունը հրապարակել մամուլում:
7.5. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության` հաշվեկշռային մեթոդով 11918 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Գյումրու N 42 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված շենքը և շինությունները (այսուհետ` գույք) օտարել մրցույթով:
8.2. Սահմանել մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` 2980 հազ. դրամ:
8.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) օտարման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
օտարվող գույքի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
8.5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է օտարվող գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
8.6. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
8.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ