Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒՂՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ Ձ ...

 

 

040.1589.271104

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2004 թվականի N 1589-Ա

 

i

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետին և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 12-րդ, 18-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական կառավարման որևէ մարմնի հաշվեկշռում չհաշվառված` Երևանի Աջափնյակ թաղային համայնքի Գ-3 թաղամաս, 8ա հասցեում գտնվող անավարտ շինարարության օբյեկտն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևանի Աջափնյակ թաղային համայնքի Գ-3 թաղամաս, 8ա հասցեում գտնվող` 2645.56 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ շուկայական արժեք ունեցող անավարտ շինարարության օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի հավանական գնորդ Միքայել Իշխանի Մկրտչյանին (այսուհետ` գնորդ) (քաղ. Երևան, Արաբկիրի 19-րդ փող., 4-րդ շենք, բն. 19, անձնագիր` AA 0366884, տրված` 004-ի կողմից):

3. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 2500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո 2 տարվա ընթացքում` ներդնելով 45000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` յուրաքանչյուր տարում հավասարաչափ մասերով.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

6. Երևանի քաղաքապետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

7. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

8. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող` 1.983.661 դրամ շուկայական արժեք ունեցող «Հաղթանակ» արդյունաբերական հանգույցի անավարտ շինարարության օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի հավանական գնորդ Գագիկ Խաչիկի Խաչատրյանին (այսուհետ` գնորդ) (Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Փարաքար, անձնագիր` AC 0227554, տրված` 057-ի կողմից):

9. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 2.000.000 դրամ:

10. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո 2 տարվա ընթացքում` ներդնելով 3 մլն դրամ` յուրաքանչյուր տարում հավասարաչափ մասերով.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

12. Երևանի քաղաքապետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

i

(12-րդ կետը փոփ. 31.03.05 թիվ 462-Ա որոշում)

13. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.2004
N 1589-Ա
Որոշում