040.1578.251104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 նոյեմբերի 2004 թվականի N 1578-Ա
i
«ՍՈՒՐԵՆԱՎԱՆԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ԵՎ «ԱԲՈՎՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ԲՈՒԺՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Սուրենավանի նավթամթերք» և «Աբովյանի բժշկական իրերի և բուժպատրաստուկների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունները:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Սուրենավանի նավթամթերք» և «Աբովյանի բժշկական իրերի և բուժպատրաստուկների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովների ստեղծումը` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության Արարատի և Կոտայքի մարզպետարանների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:
3. Լուծարման հանձնաժողովներին`
ա) «Սուրենավանի նավթամթերք» և «Աբովյանի բժշկական իրերի և բուժպատրաստուկների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ ընկերությունների դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.
բ) «Սուրենավանի նավթամթերք» և «Աբովյանի բժշկական իրերի և բուժպատրաստուկների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Սուրենավանի նավթամթերք» և «Աբովյանի բժշկական իրերի և բուժպատրաստուկների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ առաջարկություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ