Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱ ...

 

 

601.0067.121004

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         10           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60104269

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2004 թվականի N 067/04-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը

Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 04.03.2004 թ. «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» N 333-Ն որոշման 2-րդ կետը,

Ելնելով Հանձնաժողովի գործունեության մասին լրագրողների կողմից անմիջական տեղեկատվություն ստանալու բարենպաստ պայմանների ստեղծման, և Հանձնաժողովի գործունեությունը առավել թափանցիկ դարձնելու անհրաժեշտությունից,

Ղեկավարվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121 հոդվածի 2 կետի «ա» ենթակետով` որոշեց.

Հաստատել «ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը»:

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

1. ՆՊԱՏԱԿ

 

Սույն կարգը, նպատակ ունենալով ապահովել ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) գործունեության թափանցիկությունը և լրագրողների համար ստեղծել այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու բարենպաստ պայմաններ, սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնողի ֆիզիկական անձի (այսուհետև` լրագրող)` հանձնաժողովում հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` հանձնաժողովում գործունեության կազմակերպման հիմնադրույթները:

 

2. ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.03.2004 թ. «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» N 333-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման» օրինակելի կարգի, և սույն կարգի համաձայն:

Հավատարմագրված լրագրողի գործունեությունը հանձնաժողովի տարածքում կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով` խոսքի ազատության ապահովմանն ուղղված միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3.1. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը`

1) որևէ ձևով, որևէ եղանակով չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.

2) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.

3) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.

4) հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորին չափ շուտ տեղեկացնում է հանձնաժողովի այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ որոնց նախատեսված է նրանց մասնակցությունը (այսուհետև` հանձնաժողովի միջոցառում կամ միջոցառումներ).

5) ոչ ուշ, քան 3 ամիսը մեկ անգամ հավատարմագրված լրագրողներին տրամադրում է համառոտ ամփոփագիր հանձնաժողովի գործունեության արդյունքների մասին.

6) հանձնաժողովի նախագահն առնվազն 6 ամիսը մեկ անգամ հանձնաժողովի գործունեության նախընթաց արդյունքների մասին հաղորդմամբ հանդես է գալիս մամուլի ասուլիսում` հավատարմագրված լրագրողների մասնակցությամբ.

7) տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Լրագրողի էլեկտրոնային փոստի բացակայության դեպքում հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար:

 

4. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՇՏՈՆՅԱ

 

Հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է Հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը (այսուհետև` բաժնի պետ):

 

5. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԴԻՄՈՒՄ

 

Հանձնաժողովի գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում Հանձնաժողով ` նշելով`

1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա ազգանունը, անունը, առկայության դեպքում նաև հայրանունը, բնակության վայրը (հասցեն).

2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի` ըստ անձնագրի ազգանունը, անունը, առկայության դեպքում նաև հայրանունը.

3) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).

4) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսների ու առկայության դեպքում նաև հեռապատճենների համարները:

 

6. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

6.1. Հանձնաժողովը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:

6.2. Լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումն ստացվելուց հետո, այն անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում` նշելով դրա ստացման օրը և գրառելով սույն կարգի 5-րդ կետով նախատեսված` դիմումում մատնանշված տեղեկությունները: Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են` լրագրողին հավատարմագրելու կամ դա մերժելու մասին գրառումը, այդ մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:

 

7. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏ

 

Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում` տվյալ ժամկետով:

 

8. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ

 

Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող և երկու լուսանկարիչ կամ տեսաձայնագրման երկու օպերատոր:

 

9. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

 

Հանձնաժողովը, սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումն ստացվելուց հետո` հնգօրյա ժամկետում, լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում լրագրողների հավատարմագրման մատյանում և դրա մասին գրություն է ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին:

 

10. ՄԵՐԺՈՒՄ

 

Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 7-րդ կետի պահանջը կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու` սույն կարգի 12-րդ կետի 1-ին պարբերության 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:

 

11. ՑՈՒՑԱԿ

 

11.1. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է հանձնաժողովի անցագրային կետ (կետեր):

11.2. Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան` այդ գրառումները կատարվելուց անմիջապես հետո:

 

12. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

 

12.1. Հանձնաժողովը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`

1) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.

2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

3) նա տարածել է հանձնաժողովի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.

4) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.

5) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:

12.2. Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

12.3. Հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին մեկօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:

 

13. ԼՐԱԳՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

13.1. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի`

1) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը.

2) նախապես տեղեկացված լինել հանձնաժողովի միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալ առկա տեղեկատու նյութերին.

3) մասնակցելու հանձնաժողովի միջոցառումներին.

4) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.

5) հանձնաժողովում հավատարմագրված լինելու հանգամանքից անկախ, տեղեկատվության ազատության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու և ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:

13.2. Սույն կետը չի կարող մեկնաբանվել որպես լրագրողների այլ իրավունքները որևէ կերպ սահմանափակող դրույթ:

 

14. ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

Հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը լրագրողի մասնագիտական գործունեությանն օժանդակելու նպատակով` նրա միջնորդությամբ, կազմակերպում է այցելություններ հանձնաժողովի ստորաբաժանումներ և հանդիպումներ հանձնաժողովի պաշտոնատար անձանց հետ:

 

15. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

 

Հանձնաժողովի միջոցառմանը մասնակցել կամ ներկա կարող է գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, եթե ձեռք չի բերված այլ պայմանավորվածություն բաժնի պետի հետ և եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների ու օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը:

 

16. ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄ

 

Հանձնաժողովի միջոցառումներից դուրս լրագրողի այցելությունը հանձնաժողով համաձայնեցվում է բաժնի պետի հետ: Այդ դեպքում նա, ինչպես և միջոցառումների ժամանակ, հանձնաժողով է այցելում սույն կարգի 11-րդ կետում նշված ցուցակի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա` առանց հանձնաժողովի տարածքի մուտքի անցագրի:

 

17. ՊԱՐՏԱԴԻՐ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի` հանձնաժողովի տարածքում հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումները պարտադիր են հավատարմագրված լրագրողի համար:

 

 

pin
Արժեթղթերի հանձնաժողով
09.04.2004
N 067/04-Ն
Որոշում