040.1421.211004
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հոկտեմբերի 2004 թվականի N 1421-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾԻ ՈՐՍԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության դրական եզրակացությունը բեզոարյան այծի որսի թույլտվություն տալու մասին` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Թույլատրել Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան ներկայացուցչության երևանյան գրասենյակին Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերում 2004-2005 թվականների ընթացքում կատարել 15 գլուխ բեզոարյան այծի (5 արու, 10 էգ) որս` «Բեզոարյան այծի վերականգնումը նրա ապրելավայրի բնական արեալում» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման շրջանակներում Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկում (Վրաստան) վերաբնակեցնելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 19.05.05 թիվ 689-ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգել սույն որոշման 1-ին կետում նշված բեզոարյան այծի որսի իրականացման աշխատանքները` ապահովելով կենդանիների բնական պոպուլյացիաների կենսունակությունը և բնական միջավայրի կայունությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ