Սեղմել Esc փակելու համար:
«ՏԱՇԻՐԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԱՇԻՐԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱ ...

 

 

040.1233.130904

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 սեպտեմբերի 2004 թվականի N 1233-Ն

 

i

«ՏԱՇԻՐԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 19-ի N 883 որոշմամբ լուծարվող «Տաշիրի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տաշիրի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին`

ա) հաշվեկշռային մեթոդով 76116,6 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված 7 շենքը` համաձայն հավելվածի, որպես գույքի առանձին տարրեր վաճառել դասական աճուրդով.

բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` հաշվեկշռային մեթոդով գնահատված մեծությունների 10 տոկոսը (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի սեպտեմբերի 9-ի

N 1233-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՏԱՇԻՐԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ

 

(հազ. դրամ)

.______________________________________________________________________.

|NN |       Անվանումը       |Մակերեսը|   Գնահատված    |Մեկնարկային գինը|

|ը/կ|                       |(քառ. մ)|  մեծությունը   |(ներառյալ ԱԱՀ-ն)|

|   |                       |        |(ներառյալ ԱԱՀ-ն)|                |

|___|_______________________|________|________________|________________|

| 1.|Վարչական մասնաշենք     |  1773,8|         51208,6|         5120,86|

|___|_______________________|________|________________|________________|

| 2.|Արտադրական մասնաշենք   |  1540,3|         14503,2|         1450,32|

|___|_______________________|________|________________|________________|

| 3.|Կաթսայատուն            |   241,8|          5128,2|          512,82|

|___|_______________________|________|________________|________________|

| 4.|Թթվածնի պահեստ         |      15|           101,5|           10,15|

|___|_______________________|________|________________|________________|

| 5.|Ագրեգատների պահեստ     |     300|          2029,8|          202,98|

|___|_______________________|________|________________|________________|

| 6.|Պահեստ                 |   237,5|          1606,9|          160,69|

|___|_______________________|________|________________|________________|

| 7.|Կալորիֆերային մասնաշենք|   128,6|          1538,4|          153,84|

.______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.09.2004
N 1233-Ն
Որոշում