Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԿՈՆՏՐԱԿՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԿՈՆՏՐԱԿՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԱԳՐՈՀԱՄԱԼԻՐ» ...

 

 

040.1201.030904

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 2004 թվականի N 1201-Ա

 

i

«ՀԱՅԿՈՆՏՐԱԿՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԱԳՐՈՀԱՄԱԼԻՐ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 20-ի N 688 որոշմամբ լուծարվող «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության «Ագրոհամալիր» դուստր ձեռնարկության պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության «Ագրոհամալիր» դուստր ձեռնարկության լուծարման հանձնաժողովին`

ա) հաշվեկշռային մեթոդով 70373,8 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված գույքը վաճառել որպես մեկ ամբողջական միավոր` դասական աճուրդով` համաձայն հավելվածի.

բ) մեկնարկային գին սահմանել հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքի 15 տոկոսը` 10556,1 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի օգոստոսի 26-ի

N 1201-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԿՈՆՏՐԱԿՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԱԳՐՈՀԱՄԱԼԻՐ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ

 

.________________________________________________________________________.

|NN |          Անվանումը            |Քանակը|Հաշվեկշռային|Գնահատված արժեքը|

|ը/կ|                               |(հատ) |   արժեքը   |(ներառյալ ԱԱՀ-ն)|

|___|_______________________________|______|____________|________________|

|1. |Էլ. ագրեգատ                    |     4|      5501,8|          9071,4|

|___|_______________________________|______|____________|________________|

|2. |Խոտ արտադրող մեքենա            |     1|     14376,7|         23704,4|

|___|_______________________________|______|____________|________________|

|3. |Ավտոմեքենա «ՎԱԶ-21063»         |     1|       796,9|          1314,1|

|___|_______________________________|______|____________|________________|

|4. |Ցանկապատ ամառային հավ.         |     -|     18000,0|         29678,4|

|___|_______________________________|______|____________|________________|

|5. |Մետաղյա տարողություն           |     1|      1256,0|          2070,6|

|___|_______________________________|______|____________|________________|

|6. |Մոդուլ                         |     1|      2594,0|          4276,9|

|___|_______________________________|______|____________|________________|

|7. |Փոքրարժեք և  արագամաշ առարկաներ|      |       215,0|           258,0|

.________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.08.2004
N 1201-Ա
Որոշում