040.1200.030904
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 օգոստոսի 2004 թվականի N 1200-Ն
i
«ՀԱՅՇԻՆԱՆՅՈՒԹԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԲԱԶԱ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայշինանյութառ» պետական ձեռնարկության «Գյումրիի առևտրական բազա» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքը` համաձայն հավելվածի, որպես գույքի առանձին տարրեր` մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումների կատարումից հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 26-ի
N 1200-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅՇԻՆԱՆՅՈՒԹԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԲԱԶԱ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԻ
.______________________________________________________________________.
|NN | Գույքի անվանումը |Շահագործման|Քանակը| Վաճառքի |
|ը/կ| | տարին |(հատ) |մեկնարկային գինը|
| | | | | (հազ. դրամ) |
|___|______________________________|___________|______|________________|
| | Շենքեր | | | |
|___|______________________________|___________|______|________________|
|1. |Ավտոտնակներ (408.51 քառ. մ) | 1989 թ.| 1| 1078,0|
|___|______________________________|___________|______|________________|
|2. |Պոմպակայան (102.18 քառ. մ) | 1989 թ.| 1| 270,0|
|___|______________________________|___________|______|________________|
|3. |Էլ. կարգ. կայան (36.6 քառ. մ) | 1989 թ.| 1| 97,0|
|___|______________________________|___________|______|________________|
|4. |Ավտոկշեռքի շենք (47.18 քառ. մ)| 1989 թ.| 1| 125,0|
|___|______________________________|___________|______|________________|
| | Տրանսպորտային միջոցներ | | | |
|___|______________________________|___________|______|________________|
|5. |Ավտոմեքենա «ԶԻԼ-130» | 1977 թ.| 1| 75,0|
|___|______________________________|___________|______|________________|
|6. |Ավտոմեքենա «ԳԱԶ-53» | 1989 թ.| 1| 50,0|
|___|______________________________|___________|______|________________|
|7. |Ավտոմեքենա «ԳԱԶ-52/01» | 1989 թ.| 1| 40,0|
|___|______________________________|___________|______|________________|
|8. |Ավտոմեքենա «ԳԱԶ-52/01» | 1989 թ.| 1| 40,0|
|___|______________________________|___________|______|________________|
| | Կառուցվածքներ | | | |
|___|______________________________|___________|______|________________|
|9. |Խանութ-տաղավար | 1989 թ.| 1| 835,0|
|___|______________________________|___________|______|________________|
|10.|Պահեստ` ՍԱ1 | 1989 թ.| 1| 740,0|
|___|______________________________|___________|______|________________|
|11.|Պահեստ` ՍԱ2 | 1989 թ.| 1| 740,0|