040.1151.230804
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2004 թվականի N 1151-Ա
i
«ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԻ ՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածին համապատասխան և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1413-Ն որոշման 16.1-ին և 16.2-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Երևանի Աճառյան փողոցի N 2 հասցեում գտնվող` 23264208 դրամ հաշվեկշռային արժեք ու 6250,0 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող ճակատային մասնաշենքը և այն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` առանձնացվող գույքի և հողային տարածքի մնացորդային արժեքի չափով ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման միջոցով պակասեցնելով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի մասի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ