040.1123.180804
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 2004 թվականի N 1123-Ա
i
ՄԱՆԿԱԿԱՆ, ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ԵՎ ԱՄՍԱԳՐԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 5.1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «11. Մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի հրատարակման սուբսիդավորում» ծրագրով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը նախատեսված 31468,2 հազ. դրամի բաշխումն ըստ առանձին կազմակերպությունների` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի հուլիսի 8-ի
N 1123-Ա որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ 07 ԽՄԲԻ 11 ԵՆԹԱԽՄԲԻ «11. ՄԱՆԿԱԿԱՆ, ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ԵՎ ԱՄՍԱԳՐԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Կազմակերպության |Թերթերի և |Տարեկան| այդ թվում` |
|ը/կ|անվանումը |ամսագրերի |ծախսը |__________________________|
| | |անվանումները | |առաջին |առաջին |ինն ամիս|
| | | | |եռամսյակ|կիսամյակ| |
|___|__________________|_______________|_______|________|________|________|
| |Ընդամենը | |31468.2| 7867.1| 15734.1| 22657.1|
| |այդ թվում` | | | | | |
|___|__________________|_______________|_______|________|________|________|
| 1.|«Աղբյուր» |»Աղբյուր» | 5755.0| 1439.0| 2878.0| 4143.0|
| |մանկապատանեկան |ամսագիր | | | | |
| |ամսագիր» ՍՊԸ | | | | | |
|___|__________________|_______________|_______|________|________|________|
| 2.|«Ծիծեռնակ» |»Ծիծեռնակ» | 5774.0| 1443.0| 2887.0| 4157.0|
| |հրատարակչություն» |ամսագիր | | | | |
| |ՍՊԸ | | | | | |
|___|__________________|_______________|_______|________|________|________|
| 3.|«Կրթության ազգային|»Նախաշավիղ» | 3710.0| 928.0| 1855.0| 2671.0|
| |ինստիտուտ» ՓԲԸ |ամսագիր | | | | |
|___|__________________|_______________|_______|________|________|________|
| 4.|«Կրթության ազգային|»Հայոց լեզու» | 3709.2| 927.0| 1855.0| 2671.0|
| |ինստիտուտ» ՓԲԸ |և | | | | |
| | |գրականություն» | | | | |
| | |ամսագիր | | | | |
|___|__________________|_______________|_______|________|________|________|
| 5.|«Լուսապսակ» |»Լուսապսակ» | 900.0| 225.0| 450.0| 648.0|
| |խմբագրություն» ՍՊԸ|ամսագիր | | | | |
|___|__________________|_______________|_______|________|________|________|
| 6.|«Ոսկի խատուտիկ» |»Խատուտիկ» | 900.0| 225.0| 450.0| 648.0|
| | ՍՊԸ |հանդես | | | | |
|___|__________________|_______________|_______|________|________|________|
| 7.|«Մանանա» |»Մանկանց երկիր»| 900.0| 225.0| 450.0| 648.0|
| |հրատարակչություն» |մանկապատանեկան | | | | |
| |ՍՊԸ |ալմանախ | | | | |
|___|__________________|_______________|_______|________|________|________|
| 8.|«Կանչ» |»Կանչ» | 8920.0| 2230.1| 4459.1| 6423.1|
| |մանկապատանեկան |մանկապատանեկան | | | | |
| |թերթի |թերթ | | | | |
| |խմբագրություն» ՍՊԸ| | | | | |
|___|__________________|_______________|_______|________|________|________|
| 9.|«Ծիրանի փող» ՍՊԸ |»Փերի» | 900.0| 225.0| 450.0| 648.0|
| | |մանկապատանեկան | | | | |
| | |թերթ | | | | |
._________________________________________________________________________.