Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 828-Ա ...

 

 

040.1104.160804

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հուլիսի 2004 թվականի N 1104-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 828-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 828-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

ա) որոշման 5-րդ կետի «բ» ենթակետում «ինչպես նաև երիտասարդ կադրերի պատրաստման համար» բառերը փոխարինել «երիտասարդ կադրերի պատրաստման, լեռնամետալուրգիական ճյուղի օբյեկտների (այդ թվում` հանքերի և հանքահարստացուցիչ կոմբինատների) կառուցմանը մասնակցության, ընկերությանը պատկանող գույքի նորոգման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված` հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը նպաստող այլ նպատակների համար» բառերով.

բ) որոշման 5-րդ կետի «գ» ենթակետում «10 տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անհատույց օգտագործման հանձնում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին անհատույց օգտագործման հանձնում` մինչև հանձնաժողովին այլ շենք (տարածք) հատկացնելը, սակայն ոչ ավելի, քան 10 տարի ժամկետով» բառերով.

գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ կետով.

i

«7. Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների գործակալությանն այլ շենքի (տարածքի) հատկացման պարագայում Երևանի Կորյունի N 14 շենքի 4-րդ հարկի տարածքը շուկայական գներով օտարել «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագրում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.07.2004
N 1104-Ա
Որոշում