040.1053.090804
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հուլիսի 2004 թվականի N 1053-Ն
i
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 11.2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 07 ենթախմբի «06. «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի հուլիսի 1-ի
N 1053-Ն որոշման
2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Աշխատանքի անվանումը |Աշխատանքների|Մեկ միավորի |Աշխատանքների|
|ը/կ| |քանակը |արժեքը |արժեքը |
| | |(միավոր) |(հազ. դրամ) |(հազ. դրամ) |
|___|_____________________________|____________|_____________|____________|
|1. |Պետական գույքի գույքագրում, | | | |
| |հանձնում-ընդունում | | | |
|ա) |գույքագրում |71 |149 |10579 |
|բ) |գույքի հանձնում-ընդունում | | | |
|___|_____________________________|____________|_____________|____________|
|2. |Պետական գույքի գնահատման | | | |
| |նախապատրաստման աշխատանքների | | | |
| |իրականացում | | | |
|ա) |գնահատման փաթեթի կազմմանն |197 |32.5 |6402.5 |
| |օժանդակություն | | | |
|բ) |գնահատման փաթեթի կազմման | | | |
| |վերաբերյալ խորհրդատվություն | | | |
|___|_____________________________|____________|_____________|____________|
|3. |Պետական սեփականություն | | | |
| |հանդիսացող գույքի հաշվառման | | | |
| |ռեեստրի վարմանն աջակցող | | | |
| |աշխատանքների իրականացում | | | |
| | այդ թվում` | | | |
|ա) |պետական գույքի հաշվառում` | | | |
| |համաձայն պետական կառավարման | | | |
| |մարմինների կողմից ներկայացված| | | |
| |տվյալների |1607 |8.1 |13018.5 |
|բ) |պետական սեփականություն | | | |
| |հանդիսացող գույքի մասին | | | |
| |տեղեկատվության հրապարակում | | | |
|գ) |պետական սեփականություն | | | |
| |հանդիսացող գույքի մասին | | | |
| |տեղեկատվության տրամադրում | | | |
| |սպառողներին | | | |
|դ) |պետական սեփականություն | | | |
| |հանդիսացող գույքի տնօրինման | | | |
| |վերաբերյալ խորհրդատվության | | | |
| |տրամադրում | | | |
|___|_____________________________|____________|_____________|____________|
| |Ընդամենը |1875.0 | |30000.0 |
._________________________________________________________________________.