040.1041.020804
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հուլիսի 2004 թվականի N 1041-Ն
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2004-2006 թվականների պետական նշանակության աշխատանքների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2004-2006 թվականների պետական նշանակության աշխատանքների ծրագրի կատարման վերահսկման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի հուլիսի 1-ի
N 1041-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ
«Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2004-2006 թթ. պետական նշանակության աշխատանքների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) հիմնված է 2001 թ. մարտի 16-ին Մոսկվա քաղաքում ստորագրված` «Անկախ պետությունների համագործակցության միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին» համաձայնագրի և «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների վրա և կանոնակարգում է «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Հայպետհիդրոմետ) 2004-2006 թթ. գործունեությունը` ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների պետական ցանցում իրականացվող հիդրոօդերևութաբանական երևույթների մոնիտորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը` գիտակցելով այդ տեղեկատվության կարևորությունը`
- պետությունների անվտանգության ապահովման,
- տնտեսական և բնապահպանական բնույթի որոշումների ընդունման,
- բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից, այդ թվում`
վտանգավոր հիդրոօդերևութաբանական պայմաններից, տնտեսության և
բնակչության պաշտպանության,
- եղանակակլիմայական պայմանների, այլ հիդրոօդերևութաբանական և
հելիոերկրաֆիզիկական երևույթների համընդգրկուն փոփոխությունների
ուսումնասիրման,
- միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի հետ Հայաստանի Հանրապետության
պետական (ազգային) հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեության
միասնականացման,
- և այլ հարցերում:
Ծրագիրը կազմվել է դիտարկումների ցանցի օբյեկտների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի հիման վրա:
Ծրագրում օգտագործված հիմնական հասկացություններն ունեն նույն իմաստը, որոնք տրված են «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
2. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Հայպետհիդրոմետը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 28.11.02 թ. N 1872-Ն որոշման 10-րդ կետի, որպես պետական հիդրոօդերևութաբանական ծառայություն, ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններին, ազգաբնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերին հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ` անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությունը պաշտպանելու, մարդկանց կյանքին և սեփականությանն սպառնացող վտանգի և հնարավոր վնասի նվազեցման, շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. նոյեմբերի 28-ի N 1872-Ն որոշմամբ հաստատված Հայպետհիդրոմետի կանոնադրական խնդիրներին համապատասխան իրականացվելու են`
2.1. Օդերևութաբանական դիտարկումներ
Հանրապետության տարածքում, մթնոլորտում և գետնի մակերևույթին տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրման նպատակով, 42 օդերևութաբանական, այդ թվում` 6 բարձր լեռնային դժվարամատչելի և 3 մասնագիտացված կայաններում, լրիվ ծրագրով, իսկ 38 հիդրոլոգիական և 3 ագրոօդերևութաբանական դիտարկումներում` կրճատ ծրագրով` միայն օդի ջերմաստիճանի, տեղումների, մթնոլորտային երևույթների և ձյան բարձրության, համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետև` ՀՕԿ) կողմից սահմանված կարգով և միջազգային ստանդարտներին համապատասխան ժամը 00-ին, 03-ին, 06-ին, 09-ին, 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին (Գրինվիչի ժամանակով), իսկ մթնոլորտային երևույթների և եղանակի վիճակի նկատմամբ` շուրջօրյա, իրականացվելու են դիտարկումներ հետևյալ օդերևութաբանական տարրերի նկատմամբ`
._________________________________________________________________________.
| Աշխատանքների (տարրերի) անվանումը | կատարման հաճախականությունը |
| | և ժամկետը |
|____________________________________|____________________________________|
|ա) Օդի ջերմաստիճան |շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|- նվազագույն | |

|- առավելագույն | |

|- ժամկետային | |

|բ) Հողի մակերևույթի ջերմաստիճան |շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|- նվազագույն | |
|____________________________________|____________________________________|
|- առավելագույն | |
|____________________________________|____________________________________|
|- ժամկետային | |
|____________________________________|____________________________________|
|գ) Հողախորքային ջերմաստիճան |շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|- ըստ ծնկավոր ջերմաչափի | |
|____________________________________|____________________________________|
|- ըստ հողախորքային հանովի ջերմաչափի | |
|____________________________________|____________________________________|
|դ) Քամի |շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|- ուղղությունը | |
|____________________________________|____________________________________|
|- միջին արագությունը | |
|____________________________________|____________________________________|
|- առավելագույն արագությունը | |
|____________________________________|____________________________________|
|ե) Տեսանելիություն |շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|զ) Ամպամածություն |շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|- ամպերի բարձրությունը | |
|____________________________________|____________________________________|
|- ամպերի ձևը | |
|____________________________________|____________________________________|
|է) Եղանակի վիճակը |շուրջօրյա |
|____________________________________|____________________________________|
|- դիտարկման ժամկետի եղանակը | |
|____________________________________|____________________________________|
|- միջժամկետային եղանակը | |
|____________________________________|____________________________________|
|- մթնոլորտային երևույթներ | |
|____________________________________|____________________________________|
|ը) Խոնավություն |շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|- հարաբերական | |
|____________________________________|____________________________________|
|- հագեցվածության պակասորդը | |
|____________________________________|____________________________________|
|- պորցիալ ճնշումը | |
|____________________________________|____________________________________|
|- ցողի կետը | |
|____________________________________|____________________________________|
|թ) Ճնշում |շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|- կայանի բարձրության վրա | |
|____________________________________|____________________________________|
|- ծովի մակարդակի վրա | |
|____________________________________|____________________________________|
|- բարոմետրական տենդենցի տեսակը | |
|____________________________________|____________________________________|
|- բարոմետրական տենդենցի մեծությունը | |
|____________________________________|____________________________________|
|ժ) Տեղումների քանակը |12 ժամը մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|- ըստ տեղումնաչափի | |
|____________________________________|____________________________________|
|- ըստ անձրևագրիչի | |
|____________________________________|____________________________________|
|ժա) Տեղումների ձևը և տեսակը |12 ժամը մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|ժբ) Գոլորշիացում |շուրջօրյա, 4 ժամը մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|ժգ) Ձնածածկույթի | |
|____________________________________|____________________________________|
|- բարձրությունը |օրական մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|- խտությունը |երթուղային, 5 օրը մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|- ջրի պաշարի որոշումը |երթուղային, 5 օրը մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|- աստիճանը |օրական մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|ժդ) Մթնոլորտային երևույթներ |շուրջօրյա |
|____________________________________|____________________________________|
|- տեսակը | |

|- սկիզբը | |
|____________________________________|____________________________________|
|- վերջը | |
|____________________________________|____________________________________|
|ժե) Սառցակալում |օրական մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|- տեսակը | |
|____________________________________|____________________________________|
|- չափերը | |
|____________________________________|____________________________________|
|ժզ) Վտանգավոր երևույթներ |շուրջօրյա |
._________________________________________________________________________.
2.2. Աէրոլոգիական դիտարկումներ
Օրական մեկ անգամ ռադիոզոնդարկման ամենօրյա կատարում, Գրինվիչի ժամանակով` 00 ժամին, Երևանի աէրոլոգիական կայանում` մինչև 30 կմ բարձրության մթնոլորտի տարբեր շերտերի հիմնական օդերևութաբանական պարամետրերի`
- ջերմաստիճանի,
- խոնավության,
- ճնշման,
- քամու ուղղության և արագության ուսումնասիրման նպատակով:
2.3. Հելիոերկրաֆիզիկական դիտարկումներ
Ակտինոմետրիական դիտարկումներ
Շուրջօրյա` 4 ժամը մեկ անգամ, դիտարկումների իրականացում` 7 կայաններում (Երևան, Տաշիր, Գյումրի, Համբերդ, Մարտունի, Սևան, Որոտանի լեռնանցք) արեգակի և երկրի ճառագայթման հաշվեկշռի բաղադրիչների վերաբերյալ`
- ուղիղ ճառագայթման,
- ցրված ճառագայթման,
- անդրադարձված ճառագայթման,
- ջերմային հաշվեկշռի,
- գումարային ճառագայթման հաշվեկշռի,
- մակերեսի ալբեդոյի:
Օզոնոմետրիական դիտարկումներ
Շուրջօրյա` յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, Երևանի Արաբկիր կայանում` Մ-124 սարքով, իսկ Համբերդ կայանում` Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով մթնոլորտում օզոնի ընդհանուր պարունակության դիտարկումների կատարում:
2.4. Ագրոօդերևութաբանական դիտարկումներ
Ագրոօդերևութաբանական դիտարկումների իրականացում` Երևանի մասնագիտացված ագրոօդերևութաբանական կայանում, օդերևութաբանական ցանցի 35 կայաններում և 3 դիտակետերում` շուրջ 30 գյուղատնտեսական մշակաբույսերի վրա` խոտհարքներում և արոտավայրերում:
._________________________________________________________________________.
| Աշխատանքների (տարրերի) անվանումը | կատարման հաճախականությունը |
| | և (կամ) ժամկետը |
|____________________________________|____________________________________|
|ա) Ըստ բույսերի զարգացման փուլերի |վեգետացիայի շրջանում |
|____________________________________|____________________________________|
|- բարձրությունը | |
|____________________________________|____________________________________|
|- խտությունը | |
|____________________________________|____________________________________|
|- բերքատվությունը | |
|____________________________________|____________________________________|
|- բերքի կառուցվածքը | |
|____________________________________|____________________________________|
|- կանաչ մասսայի որոշումը | |
|____________________________________|____________________________________|
|- գնահատականը (վիճակի գնահատումը) | |
|____________________________________|____________________________________|
|բ) Երթուղային հետազոտություններ | |
|____________________________________|____________________________________|
|- աշնանային |աշնանը, 1 անգամ |
|____________________________________|____________________________________|
|- գարնանային |գարնանը, 1 անգամ |
|____________________________________|____________________________________|
|գ) Աշնանացանի կենսունակության |հունվար-փետրվար ամիսներին |
|որոշումը | |
|____________________________________|____________________________________|
|դ) Գարնանային հետազոտություններ` | |
|____________________________________|____________________________________|
|- աշնանացանի վիճակը |ապրիլ ամսին |
|____________________________________|____________________________________|
|- արոտավայրերի վիճակը |մայիս-հունիս ամիսներին |
|____________________________________|____________________________________|
|ե) Հողի մակերևույթի վիճակի որոշում`|վեգետացիոն շրջանի զույգ օրերին |
|____________________________________|____________________________________|
|- չորությունը, | |
|____________________________________|____________________________________|
|- խոնավությունը | |
|____________________________________|____________________________________|
|զ) Հողի գործունյա շերտերի |վեգետացիոն շրջանում` ամսական 3 |
|խոնավության որոշում` գործիքային |անգամ |
|եղանակով (այժմ կատարվում է 9 | |
|կայաններում, նախատեսվում է մինչև | |
|31.12.2006 թ. աշխատանքներ | |
|իրականացնող կայանների թիվը հասցնել | |
|15-ի): | |
|____________________________________|____________________________________|
|է) Գոլորշիացումը` հողի մակերևույթից |մայիս-հոկտեմբեր ամիսներին, ամենօրյա |
._________________________________________________________________________.
2.5. Հիդրոլոգիական դիտարկումներ
Հիդրոլոգիական ռեժիմային ուսումնասիրությունների իրականացում` 7 գետավազանային (Քասախ-Սևջուր, Սևան-Հրազդան, Դեբեդ, Ախուրյան, Արփա, Որոտան, Աղստեվ) հիդրոլոգիական կայանների 88 և 4 լճային դիտակետերում`
._________________________________________________________________________.
|ա) գետերում` | կատարման հաճախականությունը |
| | և (կամ) ժամկետը |
|____________________________________|____________________________________|
|- ջրի ելքը (ծախսը) |հորդացման շրջանում ամսական 3-4 |
| |անգամ, մյուս ամիսներին` 1-2 անգամ |
|____________________________________|____________________________________|
|- ջրի մակարդակը |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|- ջրի ջերմաստիճանը |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
|____________________________________|____________________________________|
|- սառցային երևույթները |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
| |երևույթի առկայության դեպքում |
|____________________________________|____________________________________|
|բ) Սևանա լճի վրա, նավի միջոցով |առնվազն ամիսը 1 անգամ |
|____________________________________|____________________________________|
|- ջրի ջերմաստիճանը տարբեր | |
|խորություններում | |
|____________________________________|____________________________________|
|- ալիքի բարձրությունը | |
|____________________________________|____________________________________|
|- ջրի թափանցելիության սահմանը | |
|____________________________________|____________________________________|
|գ) Սևանա լճի ավազանի 3 կայաններում |շուրջօրյա, 4 ժամը մեկ անգամ |
|(Սևան, Մարտունի, Յանըղ) | |
|____________________________________|____________________________________|
|- գոլորշիացման դիտարկումներ | |
|____________________________________|____________________________________|
|դ) Սևանա լճի 4 դիտակետերում (Սևան, |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
|Շորժա, Կարճաղբյուր, Մարտունի) | |
|____________________________________|____________________________________|
|- լճի մակարդակի և ջերմաստիճանի | |
|դիտարկումներ | |
|____________________________________|____________________________________|
|ե) Ազատի, Ախուրյանի և Ապարանի |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |
|ջրամբարներում | |
|____________________________________|____________________________________|
|- ջրի ջերմաստիճանը | |
|____________________________________|____________________________________|
|- ջրի ծավալը | |
|____________________________________|____________________________________|
|- ջրի մակարդակը | |
|____________________________________|____________________________________|
|- սառցային երևույթները |երևույթի առկայության դեպքում |
._________________________________________________________________________.
2.6. Ռադիոլոգիական դիտարկումներ
Հիդրոօդերևութաբանական ցանցի 33 կայաններում` ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ` ամեն օր, Գրինվիչի ժամանակով ժամը 06.00, գամմա ֆոնի չափումների իրականացում: Երևանյան լաբորատորիայում` ամեն օր մթնոլորտային նստվածքներում ռադիոակտիվ նյութերի խտության, իսկ ամսական 1 անգամ` ՀԱԷԿ-ի շրջակայքի 30 կմ գոտուց բերված ջրի, օդի, հողի նմուշների գումարային բետտա ռադիոակտիվության չափումների իրականացում:
2.7. Գիտահետազոտական աշխատանքներ
1. Կլիմայական տեղեկագրերի կազմում`
- Երևան քաղաքի համար - 2004 թ. II եռամսյակում,
- Կոտայքի մարզի համար - 2004 թ. դեկտեմբերին,
- Արմավիրի մարզի համար - 2005 թ. դեկտեմբերին,
- Արագածոտնի մարզի համար - 2006 թ. դեկտեմբերին,
2. Հայաստանի Հանրապետության տարածքի կլիմայական տվյալների հավաքագրում, վերլուծում, ամփոփում և յուրաքանչյուր տարվա փետրվարին հաշվետվության ներկայացում` ՀՕԿ-ի RA-VI տարածաշրջանային կենտրոն:
3. Հայաստանի Հանրապետության տարածքի ջերմաստիճանի ամսական, սեզոնային և տարեկան գնահատման և կանխատեսման մոդելի մշակում (2006 թ.):
4. Հայաստանի Հանրապետության տարածքի մթնոլորտի աղտոտվածության մոդելի կատարելագործում և փորձարկում (2005 թ.):
5. Հայաստանի Հանրապետության տարածքի ջրամբարներ մուտք գործող հոսքերի կանխատեսման մեթոդիկայի մշակում (շարունակական):
6. Սևանա լճից գոլորշիացման կանխատեսման մեթոդի մշակում, որպես լճի ջրային ռեսուրսների կառավարման և ծրագրավորման նախադրյալ (2005 թ.):
7. Երաշտային պայմաններին և գյուղատնտեսական բերքի կորուստների գնահատման և կանխատեսման մեթոդիկաների մշակում և փորձարկում (2005 թ.):
3. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Կանխատեսումների, տեղեկագրերի, տարեգրերի պատրաստում, ծառայությունների մատուցում և տեղեկատվության հաղորդման իրականացում` համաշխարհային և տարածաշրջանային կենտրոններին:
._________________________________________________________________________.
| Տեղեկատվության անվանումը |Տեղեկատվության |
| |տրամադրման |
| |հաճախականությունը և |
| |(կամ) կատարման ժամկետը |
|_________________________________________________|_______________________|
|Եղանակի քարտեզ |ամենօրյա |
|_________________________________________________|_______________________|
|Հիդրոօդերևութաբանական տեղեկագիր |ամենօրյա |
|_________________________________________________|_______________________|
|Եղանակային պայմանների կանխատեսում |յուրաքանչյուր ամիս |
|_________________________________________________|_______________________|
|Տեսություններ` դիտված եղանակային պայմանների մասին|յուրաքանչյուր ամիս |
|_________________________________________________|_______________________|
|Տեսություններ` դիտված և սպասվող երևույթների |յուրաքանչյուր շաբաթ |
|մասին | |
|_________________________________________________|_______________________|
|Հանրային հեռուստատեսության համար 1 օրվա |ամենօրյա |
|օդերևութաբանական կանխատեսում | |
|_________________________________________________|_______________________|
|Ազգային ռադիոյի համար եղանակի տեսություն (օրական,|ամենօրյա |
|շաբաթական կանխատեսումներ) |յուրաքանչյուր շաբաթ |
|_________________________________________________|_______________________|
|Երևան քաղաքի եղանակի կանխատեսում` 1 օրվա համար |ամենօրյա |
|_________________________________________________|_______________________|
|Հանրապետության 10 մարզերի համար |ամենօրյա |
|հիդրոօդերևութաբանական տեղեկագրի պատրաստում | |
|_________________________________________________|_______________________|
|Հիդրոօդերևութաբանական սպասվելիք կամ դիտված |ամենօրյա |
|վտանգավոր երևույթների և արտակարգ իրավիճակների | |
|վերաբերյալ տեղեկատվության պատրաստում | |
|_________________________________________________|_______________________|
|Պետական լրատվամիջոցների համար կանխատեսումներ, |ամենօրյա |
|տեսություններ | |
|_________________________________________________|_______________________|
|Հիդրոօդերևութաբանական պայմանների տեսություն և |ամենօրյա |
|կանխատեսումներ` հանրապետության զինված ուժերի | |
|համար | |
|_________________________________________________|_______________________|
|Աէրոսինոպտիկական նյութեր և կանխատեսումներ |ամենօրյա |
|Հայաստանի Հանրապետության պաշտպանության | |
|նախարարության ավիացիայի վարչության համար | |
|_________________________________________________|_______________________|
|ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության |ամենօրյա |
|և գեոմագնիսական դաշտի վիճակի փոփոխությունների | |
|գնահատում և կանխատեսում | |
|_________________________________________________|_______________________|
|Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին |ամենօրյա |
|հիդրոօդերևութաբանական տեղեկատվությամբ և | |
|կանխատեսումներով ապահովում | |
|_________________________________________________|_______________________|
|Շահագրգիռ կազմակերպություններին և |ըստ երևույթների |
|ազգաբնակչությանն ահազանգում |առկայության |
|հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների | |
|մասին` ըստ սահմանված կարգի | |
|_________________________________________________|_______________________|
|Երևանի քաղաքապետարանին հիդրոօդերևութաբանական |ամենօրյա |
|նյութերով, վտանգավոր երևույթների վերաբերյալ | |
|տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում | |
|_________________________________________________|_______________________|
|Գարնանային հորդացումների էլեմենտների կանխատեսում |միանգամյա, մարտ-ապրիլ |
| |ամիսներին |
|_________________________________________________|_______________________|
|Գետերի ամսական ծախսերի կանխատեսում |ամսական |
|_________________________________________________|_______________________|
|Գետերի միջին վեգետացիոն ծախսերի կանխատեսում |տարեկան 1 անգամ |
|_________________________________________________|_______________________|
|Գետերի միջին եռամսյակային ծախսերի կանխատեսում |եռամսյակային |
|_________________________________________________|_______________________|
|Գետերի տասնօրյակային ծախսերի կանխատեսում |տասնօրյակային |
|_________________________________________________|_______________________|
|Գետերի միջին օրական ծախսերի կանխատեսում |օրական |
|_________________________________________________|_______________________|
|Ձյան կուտակումների վերաբերյալ տեղեկանք |միանգամյա, մարտ ամսին |
|_________________________________________________|_______________________|
|Սևանա լճի ջրային հաշվեկշիռը |ամսական |
|_________________________________________________|_______________________|
|Սևանա լճի մակարդակը |ամենօրյա |
|_________________________________________________|_______________________|
|Գետերի մակարդակի և ծախսի տվյալներ |ամենօրյա |
|_________________________________________________|_______________________|
|գ. Հրազդան - Հրազդան դիտակետում ջրի մակարդակի |ապրիլ-հունիս ամիսներին,|
|(ծախսի) հաճախակի տվյալներ |պարբերաբար |
|_________________________________________________|_______________________|
|Սևանա լճից ջրի բացթողումների քանակի տվյալները |ամենօրյա |
|_________________________________________________|_______________________|
|Սելավային երևույթների ուսումնասիրություններ |մայիս-հոկտեմբեր |
| |ամիսներին |
|_________________________________________________|_______________________|
|- սելավային հանույթներ | |
|_________________________________________________|_______________________|
|- սելավային հոսքի պարամետրերի որոշում | |
|_________________________________________________|_______________________|
|- սելավի հետևանքով վնասված օբյեկտների | |
|քարտեզագրում և ֆոտոնկարահանում | |
|_________________________________________________|_______________________|
|Ձնահյուսերի ուսումնասիրություններ |դեկտեմբեր-մայիս |
| |ամիսներին |
|_________________________________________________|_______________________|
|- տեղեկություն ձնահյուսերի առկայության, դրանց | |
|հնարավոր անցման հաճախականության և չափերի մասին | |
|_________________________________________________|_______________________|
|- կանխատեսումներ` ձնահյուսերի հնարավոր անցման | |
|ժամանակի և հզորության մասին | |
|_________________________________________________|_______________________|
|Գետերի հունային դեֆորմացիաների |առաջին կիսամյակ |
|ուսումնասիրություններ | |
|_________________________________________________|_______________________|
|Հայաստանի Հանրապետության գետերի ավազաններում |մարտ ամսին |
|երթուղային ձյունաչափական աշխատանքներ | |
|_________________________________________________|_______________________|
|Տեղեկանք` լեռնային և նախալեռնային շրջաններում |1-2 անգամ, աշնանը |
|աշնանացան ցորենի ցանքի պայմանների մասին | |
|_________________________________________________|_______________________|
|Տեղեկանք` աշնանացան ցորենի ձմեռման պայմանների |2 անգամ, փետրվար-մարտ |
|մասին |ամիսներին |
|_________________________________________________|_______________________|
|Տեղեկանք` աշնանացանի վիճակի մասին |2-3 անգամ, փետրվար-մարտ|
| |ամիսներին |
|_________________________________________________|_______________________|
|Աշնանացան ցորենի ձմեռային պայմանների և |2 անգամ, փետրվար-մարտ |
|վնասվածության մասին տեղեկանք` ըստ կենսունակության|ամիսներին |
|որոշման տվյալների | |
|_________________________________________________|_______________________|
|Աշնանացան ցորենի վիճակի կանխատեսումը վեգետացիայի |1 անգամ, գարնանը |
|սկզբին | |
|_________________________________________________|_______________________|
|Աշնանացան ցորենի վեգետացիայի սկզբին լեռնային |1 անգամ, գարնանը |
|շրջաններում խոնավության պաշարների կանխատեսում | |
|_________________________________________________|_______________________|
|Աշնանացան ցորենի մոմային հասունացման ժամկետների |1 անգամ, գարուն-ամառ |
|մասին տեղեկանք |ժամանակահատվածում |
|_________________________________________________|_______________________|
|Աշնանացան ցորենի հասկակալման ժամկետների |1 անգամ, գարուն-ամառ |
|կանխատեսումն առանձին շրջաններում |ժամանակահատվածում |
|_________________________________________________|_______________________|
|Աշնանացան ցորենի միջին հանրապետական բերքատվության|1 անգամ, ամռանը |
|կանխատեսումը` հասկակալման ժամանակ | |
|_________________________________________________|_______________________|
|Հացահատիկային կուլտուրաների բերքատվության |1 անգամ, գարնանը |
|կանխատեսումը` վեգետացիայի վերահսկման ժամանակ | |
|_________________________________________________|_______________________|
|Հացահատիկային կուլտուրաների միջին հանրապետական |1 անգամ, գարնանը |
|բերքատվության կանխատեսումը ցողունակալման ժամանակ | |
|_________________________________________________|_______________________|
|Հացահատիկային կուլտուրաների միջին հանրապետական |1 անգամ, գարուն-ամառ |
|բերքատվության կանխատեսումը հասկակալման ժամանակ |ժամանակահատվածում |
|_________________________________________________|_______________________|
|Տեղեկանք` հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի |1 անգամ, փետրվար-մարտ |
|ցանքի ժամկետների վերաբերյալ |ամիսներին |
|_________________________________________________|_______________________|
|Կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության |1 անգամ, գարնանը |
|կանխատեսումը | |
|_________________________________________________|_______________________|
|Տեղեկանք` ջերմասեր կուլտուրաների ցանքի ժամկետների|1 անգամ, գարնանը |
|մասին` Արարատյան հովտում և նախալեռնային | |
|շրջաններում | |
|_________________________________________________|_______________________|
|Բանջարաբոստանային կուլտուրաների հանրապետական |1 անգամ, գարուն-ամառ |
|բերքատվության կանխատեսում |ժամանակահատվածում |
|_________________________________________________|_______________________|
|Ծիրանի և դեղձի ծաղկման ժամկետների կանխատեսում |1 անգամ, գարնանը |
|_________________________________________________|_______________________|
|Ծիրանի բերքատվության կանխատեսում |1 անգամ, գարնանը |
|_________________________________________________|_______________________|
|Արարատյան հովտում խաղողի ծաղկման ժամկետների |1 անգամ, գարնանը |
|կանխատեսում | |
|_________________________________________________|_______________________|
|Խաղողի միջին հանրապետական բերքատվության |1 անգամ, գարնանը |
|կանխատեսումը | |
|_________________________________________________|_______________________|
|Լեռնային խոտհարքներում խոտի համախառն |1 անգամ, գարուն-ամառ |
|բերքատվության կանխատեսում |ժամանակահատվածում |
|_________________________________________________|_______________________|
|Գարնանացան գարու բերքատվության կանխատեսումը |2-3 անգամ, գարուն-ամառ |
|հանրապետությունում` ըստ զարգացման ֆազերի |ժամանակահատվածում |
|_________________________________________________|_______________________|
|Հողի խոնավության պաշարների կանխատեսումը |1 անգամ, գարնանը |
|վեգետացիայի սկսվելուց առաջ` ըստ գոտիների | |
|0-20,0-80 սմ հողաշերտում | |
|_________________________________________________|_______________________|
|Տասնօրյակային ագրոբյուլետեններ |յուրաքանչյուր տասնօրյակ|
|_________________________________________________|_______________________|
|Բույսերի ձմեռային հանգստի շրջանի |ամսական, ձմռան |
|ագրոօդերևութաբանական բյուլետեն |ընթացքում |
|_________________________________________________|_______________________|
|Եղանակը և գյուղատնտեսական կուլտուրաների աճն ու |շաբաթական տեսություն |
|զարգացումը | |
|_________________________________________________|_______________________|
|Հարավային նախալեռնային գոտում աշնանացան ցորենի |1 անգամ, ամռանը |
|բերքահավաքի ժամանակ սպասվող ագրոկլիմայական | |
|պայմանների մասին | |
|_________________________________________________|_______________________|
|Երևան քաղաքի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի |2004-2006 թթ. |
|մարզերի կլիմայական տեղեկագրերի հրատարակում | |
|_________________________________________________|_______________________|
|Տեղումների կարճաժամկետ կանխատեսման մեթոդիկայի |2005-2006 թթ. |
|ներդնում | |
|_________________________________________________|_______________________|
|Ազատի, Ախուրյանի և Ապարանի ջրամբարներ մուտք |2004-2006 թթ. |
|գործող հոսքի կանխատեսումներ | |
|_________________________________________________|_______________________|
|Երաշտային պայմանների և գյուղատնտեսական |2005 թ. |
|կուլտուրաների բերքի կորուստների գնահատման և | |
|կանխատեսման մեթոդիկաների ներդնում | |
|_________________________________________________|_______________________|
|Դեբեդ գետի ամսական հոսքի կանխատեսման մեթոդիկայի |2004 թ. |
|ներդնում | |
|_________________________________________________|_______________________|
|Տարեգրերի և տեղեկագրերի կազմում |մշտապես |
|_________________________________________________|_______________________|
|- ագրոօդերևութաբանական | |
|_________________________________________________|_______________________|
|- հիդրոլոգիական | |
|_________________________________________________|_______________________|
|- ռադիոլոգիական | |
|_________________________________________________|_______________________|
|Տվյալների բանկի ստեղծում |մշտապես |
|_________________________________________________|_______________________|
|- օդերևութաբանական | |
|_________________________________________________|_______________________|
|- աէրոլոգիական | |
|_________________________________________________|_______________________|
|- ակտինոմետրիական | |
|_________________________________________________|_______________________|
|- օզոնոմետրիական | |
|_________________________________________________|_______________________|
|Տվյալների հաղորդում և փոխանակում |2004-2006 թթ. |
|_________________________________________________|_______________________|
|- 17 կայանների տվյալները SINOP ծածկագրով |ամենօրյա |
|տրամադրել ՀՕԿ-ի Մոսկվայի տարածաշրջանային կենտրոն`| |
|համաձայն ԱՊՀ միջպետական համաձայնագրերի | |
|_________________________________________________|_______________________|
|- Երևան, Սևան, Ամասիա կայանների տվյալները |ամսական |
|հաղորդել ՀՕԿ-ի Վաշինգտոնի կենտրոն | |
|_________________________________________________|_______________________|
|- ռադիոզոնդարկման տվյալները հաղորդել ՀՕԿ-ի երեք |ամենօրյա |
|տարածաշրջանային կենտրոններ | |
|_________________________________________________|_______________________|
|- օզոնոմետրիական տվյալները հաղորդել ՀՕԿ-ի |ամսական |
|Տորոնտոյի (Կանադա) տարածաշրջանային կենտրոն | |
|_________________________________________________|_______________________|
|Գամմա ֆոնի շաբաթական տվյալները հաղորդել ՌԴ |շաբաթական |
|Օբնինսկ քաղաքի «Թայֆուն» գիտաարտադրական | |
|միավորմանը | |
._________________________________________________________________________.
4. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ծրագրի լիարժեք իրականացման և Հայպետհիդրոմետի հետագա կայուն գործունեության ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման և մասնագիտական կադրերի վերապատրաստման նպատակով նախատեսվող միջոցառումներն են`
1. Մասնագետների ատեստավորման անցկացում.
2. Համագործակցում Երևանի Պետական Համալսարանի հետ` հիդրոօդերևութաբանական մասնագիտական խմբերի ուսանողներին աջակցելու, նրանց ուսումնական պրակտիկան կազմակերպելու և մասնագիտական աշխատանքով ապահովելու ուղղությամբ:
3. Միջոցների ձեռնարկում` ՀՕԿ-ի տարածաշրջանային կենտրոնների որակավորման բարձրացման կուրսերում վերապատրաստելու`
- 2004 թ.` 5 օդերևութաբան, 3 հիդրոլոգ, 1 ռադիոլոգ, 1 օզոնոմետրիստ:
- 2005 թ.` 6 օդերևութաբան, 4 հիդրոլոգ, 1 ռադիոլոգ, 1 կլիմատոլոգ:
- 2006 թ.` 3 օդերևութաբան, 3 հիդրոլոգ, 1 ռադիոլոգ, 2 օզոնոմետրիստ,
1 կլիմատոլոգ:
4. Մասնագետների մասնակցության ապահովում` համատեղ հիդրոմետրիական աշխատանքների կատարմանը` Արաքս-Սուրմալու, Ախուրյան-Հայկաձոր և Ախուրյան-Երվանդադաշտ ջրաչափական դիտակետերում:
5. Միջոցառումների իրականացում` նվիրված օդերևութաբանության և ջրի համաշխարհային օրերին:
6. Մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև ՀՕԿ-ի և ԱՊՀ երկրների հետ կնքված միջպետական համաձայնագրերի և պայմանագրերի շրջանակներում անցկացվող կարևորագույն միջոցառումներին մասնակցության (այդ թվում` հրավիրող կազմակերպության կողմից գործուղման ծախսերի մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցման դեպքում) ապահովում:
5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Ծառայության գործունեության ֆինանսական ապահովումն իրականացվում է`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության կառավարության 14.08.2003 թ. «Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 1030-Ն որոշմամբ նախատեսված հատկացումների.
բ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրների.
դ) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցների հաշվին:
Ընթացիկ տարվա համար ծառայության սուբսիդավորման նպատակով բյուջետային ֆինանսավորման ծավալները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ բյուջեում` նշվում է առանձին տողով: