Սեղմել Esc փակելու համար:
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՈՒ ՍՏԱՆԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՈՒ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅ ...

26.07.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.08.2004  -ից մինչեւ   26.07.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 04.07.12 թիվ 883-Ն որոշում)

i

040.1038.020804

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 2004 թվականի N 1038-Ն

 

i

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՈՒ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 397-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ ու 15-րդ հոդվածներին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին ու 68-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստանդարտացման ազգային մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:

2. Ստանդարտների ազգային ինստիտուտ ճանաչել «Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը:

3. «Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն:

4. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` «Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ:

i

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և համապատասխանության հավաստման բնագավառներում լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» N 397-Ն որոշումը` բացառությամբ 2-րդ կետի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.07.2004
N 1038-Ն
Որոշում