(ուժը կորցրել է 16.02.06 թիվ 157-Ն որոշում)
i
040.1014.220704
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 2004 թվականի N 1014-Ն
i
ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հատուկ պայմաններում` լեռնային և բարձր լեռնային վայրերում, վնասակար, առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատելու դեպքերում քաղաքացիական ծառայողներին տրվող հավելումների հետևյալ չափերը`
ա) լեռնային և բարձր լեռնային վայրերում աշխատելու դեպքում` քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 8000 դրամ.
բ) վնասակար, առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատելու դեպքում` քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի 15 տոկոսի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ