040.1011.220704
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 2004 թվականի N 1011-Ա
i
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև կնքված «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանությանը` 2004 թվականի հուլիսի 20-21-ը Երևանում վարժանքներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել համապատասխան ռադիոակտիվ աղբյուրներ և սարքավորումներ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
ա) սույն որոշման հավելվածում նշված աղբյուրները և սարքավորումները ենթակա են մաքսային ձևակերպման` պարզեցված կարգով` համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան.
բ) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների արտոնություններից օգտվելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից սույն որոշման հավելվածում նշված սարքավորումների և նյութերի ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, մաքսատուրքից և մաքսավճարից:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սահմանված կարգով ապահովել ռադիոակտիվ աղբյուրների և սարքավորումների ներմուծումն ու պահպանության անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի հուլիսի 15-ի
N 1011-Ա որոշման
ՑԱՆԿ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-21-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
Աղբյուր` բարիում 133
քանակությունը` 1.0 միկրոկյուրի
միավորների քանակը` 1 հատ յուրաքանչյուրը
չափարկային աղբյուրի լրակազմի բաղադրիչ
նկարագրում` պլաստիկ սկավառակ, մետաղյա աղ` զմռսած էպօքսիդով
Աղբյուր` կոբալտ 57
քանակությունը` 1.0 միկրոկյուրի
միավորների քանակը` 1 հատ յուրաքանչյուրը
չափարկային աղբյուրի լրակազմի բաղադրիչ
նկարագրում` պլաստիկ սկավառակ, մետաղյա աղ` զմռսած էպօքսիդով
Աղբյուր` կոբալտ 60
քանակությունը` 1.0 միկրոկյուրի
միավորների քանակը` 1 հատ յուրաքանչյուրը
չափարկային աղբյուրի լրակազմի բաղադրիչ
նկարագրում` պլաստիկ սկավառակ, մետաղյա աղ` զմռսած էպօքսիդով
Աղբյուր` ցեզիում 137
քանակությունը` 1.0 միկրոկյուրի
միավորների քանակը` 1 հատ յուրաքանչյուրը
չափարկային աղբյուրի լրակազմի բաղադրիչ
նկարագրում` պլաստիկ սկավառակ, մետաղյա աղ` զմռսած էպօքսիդով
Աղբյուր` եվրոպիում 152
քանակությունը` 1.0 միկրոկյուրի
միավորների քանակը` 1 հատ յուրաքանչյուրը
չափարկային աղբյուրի լրակազմի բաղադրիչ
նկարագրում` պլաստիկ սկավառակ, մետաղյա աղ` զմռսած էպօքսիդով
Աղբյուր` մանգան 54
քանակությունը` 1.0 միկրոկյուրի
միավորների քանակը` 1 հատ յուրաքանչյուրը
չափարկային աղբյուրի լրակազմի բաղադրիչ
նկարագրում` պլաստիկ սկավառակ, մետաղյա աղ` զմռսած էպօքսիդով
Աղբյուր` սոդա 22
քանակությունը` 1.0 միկրոկյուրի
միավորների քանակը` 1 հատ յուրաքանչյուրը
չափարկային աղբյուրի լրակազմի բաղադրիչ
նկարագրում` պլաստիկ սկավառակ, մետաղյա աղ` զմռսած էպօքսիդով
Աղբյուր` ցեզիում 137 և ցինկ 65 (համակցված աղբյուր)
քանակությունը` 0.5 միկրոկյուրի CS137 և 1.0 միկրոկյուրի ZN65
միավորների քանակը` 1 հատ յուրաքանչյուրը
չափարկային աղբյուրի լրակազմի բաղադրիչ
նկարագրում` պլաստիկ սկավառակ, մետաղյա աղ` զմռսած էպօքսիդով
«Target Fieldspec» հայտնաբերման սարք
քանակը` 5 հատ
պարունակում է աղբյուր` ցեզիում 137
քանակությունը` 0.015 միկրոկյուրի
«Target Fieldspec» հայտնաբերման սարքի բաղադրիչ
նկարագրում` պլաստիկ սկավառակ, մետաղյա աղ` զմռսած էպօքսիդով
«EBERLINE E-600 EMERKIT 3»
քանակը` 1 հատ
պարունակում է աղբյուր` ցեզիում 137
քանակությունը` 5 միկրոկյուրի
«EBERLINE E-600 EMERKIT 3» բաղադրիչ
նկարագրում` պլաստիկ սկավառակ, մետաղյա աղ` զմռսած էպօքսիդով