040.0981.130704
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 2004 թվականի N 981-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ «ՍԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՇԵՆՔԸ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պատմության և մշակույթի հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի և նկատի ունենալով «Սևան» հյուրանոցի շենքի վթարային վիճակի պատճառով դրա վերականգնման անհնարինությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի հուլիսի 4-ի «Հայկական ՍՍՀ տարածքում պետական պահպանության տակ վերցված պատմության և կուլտուրայի հուշարձանների և նրանց պահպանական գոտիների ցուցակների հաստատման մասին» N 377 որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի պատմության և կուլտուրայի հուշարձանների ցուցակից հանել Վազգեն Սարգսյան փողոցի N 8 հասցեում գտնվող «Սևան» հյուրանոցի շենքը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ