Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻ ...

 

 

040.0957.100704

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2004 թվականի N 957-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի N 147 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրության 43-րդ կետը, ինչպես նաև պետական կառավարչական և այլ պետական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական կառավարչական և այլ պետական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (այսուհետ` հիմնական միջոցներ) ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորմաները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) մինչև 1995 թվականի մայիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների ձեռքբերման օր է համարվում 1995 թվականի մայիսի 1-ը, իսկ սկզբնական արժեք` 1995 թվականի մայիսի 1-ի դրությամբ կատարված վերագնահատման արդյունքում որոշված արժեքը,

բ) 1995 թվականի մայիսի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների ձեռքբերման օրը և սկզբնական արժեքը որոշվում են ըստ հիմնական միջոցի ձեռքբերման գործարքի կամ իրավական ակտի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հուլիսի 1-ի

N 957-Ն որոշման

 

ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ

 

(տոկոսով` սկզբնական արժեքի նկատմամբ)

.____________________________________________________.

|       Հիմնական միջոցների խումբը     |Ամորտիզացիոն  |

|                                     |մասհանումների |

|                                     |տարեկան նորման|

|_____________________________________|______________|

|Շենքեր                               |     5        |

|Շինություններ                        |     7        |

|Փոխանցող հարմարանքներ                |     5        |

|Հաշվողական և  համակարգչային տեխնիկա  |     30       |

|Տրանսպորտային միջոցներ               |     12       |

|Գործիքներ                            |     25       |

|Տնտեսական գույք ու պարագաներ         |     12       |

|Այլ հիմնական միջոցներ                |     15       |

.____________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.07.2004
N 957-Ն
Որոշում