Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԻ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԻ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ...

11.06.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.07.2004  -ից մինչեւ   11.06.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 12.04.05 թիվ 145-ն որոշում)

i

050.0112.230604

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»         06           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004153

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2004 թվականի N 112-Ն

 

i

«ԲԱՆԿԻ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի լուծարման դեպքում ուժը կորցրած ճանաչված բանկային գործունեության լիցենզիան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ վերադարձնելու կարգը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ԿԱՐԳ

ԲԱՆԿԻ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

 

1. Կարգի կարգավորման առարկան

 

Սույն կարգը կարգավորում է բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով սահմանված հիմքերով լուծարման դեպքում ուժը կորցրած ճանաչված բանկային գործունեության լիցենզիան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ վերադարձնելու կարգը և ժամկետը:

 

2. Լիցենզիան վերադարձնելը

 

2.1. Օրենքով սահմանված հիմքերով բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենը և դրա կայացման հիմքերը ստանալով` բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը կից գրությամբ բանկային գործունեության լիցենզիան վերադարձնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին սույն կարգի 3-րդ կետում նշված ժամկետում:

2.2. Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը հիմք չէ սույն կարգի 3-րդ կետում նշված ժամկետում բանկային գործունեության լիցենզիան չվերադարձնելու համար:

 

3. Լիցենզիան վերադարձնելու ժամկետը

 

Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենը բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին տրամադրելու պահից բանկային գործունեության լիցենզիան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին է վերադարձվում մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

 

4. Սույն կարգը խախտելու համար պատասխանատվությունը

 

Սույն կարգը խախտելու համար բանկերը կամ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը, ինչպես նաև դրանց ղեկավարները կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
04.05.2004
N 112-Ն
Որոշում