040.0069.080497
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«8» ԱՊՐԻԼԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 1997 թ. թիվ 69
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՌԱԴԻՈ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հաշվի առնելով, որ 1995 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ռուսաստանի Դաշնության ռադիոընկերություններին մատուցած ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Ռադիո» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը չի ֆինանսավորվել, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Ռադիո» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունն ազատել սահմանված ժամկետներում հարկերի վճարումն ուշացնելու համար 1996 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ հաշվարկված 76 792,1 հազ. դրամ ընդհանուր գումարով տուգանքներից և տույժերից:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Ռադիո» հատուկ նշանակության պետական ձեռնարկությանը 1995 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ռուսաստանի Դաշնության ռադիոընկերություններին մատուցված ծառայությունների համար հաշվարկված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել 1995 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ռուսաստանի Դաշնության ռադիոընկերություններին մատուցված ծառայությունների դիմաց վճարումն ստանալուց հետո` համամասնորեն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 8-ից: