040.0940.090704
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2004 թվականի N 940-Ն
i
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎՆ ՈՒ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
i
ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 25.07.13 թիվ 796-Ն որոշում)
բ) այլընտրանքային զինվորական ծառայողների համազգեստի ձևը և կրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 25.07.13 թիվ 796-Ն որոշում)
2. Սահմանել, որ`
i
ա) այլընտրանքային զինվորական ծառայողներն իրենց ծառայությունն անցնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամիավորումների առանձնացված ստորաբաժանումներում.
բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 25.07.13 թիվ 796-Ն որոշում)
(2-րդ կետը փոփ. 25.07.13 թիվ 796-Ն որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` այլընտրանքային զինվորական ծառայողների` հանդերձանքով, դրամական միջոցներով և սննդով ապահովումն իրականացնել պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված կարգով:
(3-րդ կետը փոփ. 25.07.13 թիվ 796-Ն որոշում)
(վերնագիրը փոփ. 25.07.13 թիվ 796-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2004 թվականի հունիսի 25-ի
N 940-Ն որոշման
ՑԱՆԿ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ
(1-ին հավելվածն ուժը կորցրել է 25.07.13 թիվ 796-Ն որոշում)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2004 թվականի հունիսի 25-ի
N 940-Ն որոշման
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Այլընտրանքային զինվորական ծառայողները կրում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար նախատեսված համազգեստ (ձև NN 1 և 2):
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համազգեստ կրելու կանոնները տարածվում են այլընտրանքային զինվորական ծառայողների վրա:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 25.07.13 թիվ 796-Ն որոշում)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 25.07.13 թիվ 796-Ն որոշում)
4. Այլընտրանքային զինվորական ծառայողների բաճկոնների թիկունքի կենտրոնում, համազգեստի օձիքից 10 սմ ներքև, տեղադրվում է կտորից կարված «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» 6 x 18 սմ չափսերի մակագրություն (ձև N 5), իսկ բաճկոնների աջ թևքին` ուսից 9 սմ ներքև` շրջանաձև թևքանշաններ: Ամառային բերետների և ականջակալներով գլխարկների վրա գլխարկանշաններ չեն տեղադրվում:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 25.07.13 թիվ 796-Ն որոշում)
6. Այլընտրանքային զինվորական ծառայողների համազգեստի անցումն ամառայինի կամ ձմեռայինի սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ժամկետներում և կարգով:
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 25.07.13 թիվ 796-Ն որոշում)
8. Արձակուրդի ժամանակ այլընտրանքային զինվորական ծառայողներին թույլատրվում է կրել քաղաքացիական հագուստ:
_______________________________
ԻՐՏԵԿ - 1-4 ձևերը չեն բերվում
(3-րդ և 4-րդ ձևերն ուժը կորցրել են 25.07.13 թիվ 796-Ն որոշում)
Ձև N 5
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ամրացվում է ամառային և ձմեռային համազգեստի թիկունքի կենտրոնական մասում` համազգեստի օձիքից 10 սմ ներքև` 6 x 18 սմ չափսի:
(2-րդ հավելվածն փոփ. 25.07.13 թիվ 796-Ն որոշում)