(ուժը կորցրել է 08.01.09 թիվ 26-Ն որոշում)
i
040.0911.010704
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2004 թվականի N 911-Ն
ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լուծարումից հետո մնացած` պետական բաժնեմաս համարվող շարժական գույքի մասնավորեցման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ մասնավորեցման ծրագրերի ցանկերում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած` պետական բաժնեմաս համարվող շարժական գույքը հաշվառվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսվում:
2. Հաստատել`
ա) լուծարումից հետո մնացած` պետական բաժնեմաս համարվող շարժական գույքի մասնավորեցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) լուծարումից հետո մնացած` պետական բաժնեմաս համարվող շարժական գույքի մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի մայիսի 13-ի
N 911-Ն որոշման
ԿԱՐԳ
ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է մասնավորեցման ծրագրերի ցանկերում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած` պետական բաժնեմաս համարվող շարժական գույքի (այսուհետ` գույք) մասնավորեցման գործընթացը:
2. Սահմանել, որ պետական կառավարչական հիմնարկների (այսուհետ` հիմնարկ) ղեկավարները գույքը հաշվառելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ` վարչություն) են ներկայացնում`
ա) տեղեկություններ գույքի մասին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի N 911-Ն որոշման N 2 հավելվածի,
բ) առաջարկություններ գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:
i
3. Վարչությունը սույն կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 25-ի «Պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 387 որոշմամբ սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է աճուրդ` գույքի մեկնարկային գինը սահմանելով լուծարման ընթացքում տվյալ գույքի վաճառքի նպատակով կազմակերպված վերջին աճուրդի մեկնարկային գնի 80 տոկոսի չափով (եթե լուծարման ընթացքում գույքը ներկայացվել է աճուրդի` գույքային համալիրի կազմում` գույքի գնահատված արժեքի չափով), կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում գույքի տնօրինման վերաբերյալ առաջարկություն, եթե սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետով առաջարկվում է գույքի տնօրինման առավել ընդունելի պայման:
4. Վարչությունն աճուրդի կազմակերպման և անցկացման նպատակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մամուլում հրապարակում է գույքը դասական աճուրդով մասնավորեցնելու մասին հայտարարություն, որը, բացի այլ տեղեկություններից, պետք է պարունակի տեղեկություններ գույքը չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (աճուրդների) կազմակերպման օրվա և ժամի մասին: Նշված օրը չի կարող լինել ավելի շուտ, քան կազմակերպված վերջին աճուրդի օրվան հաջորդող 10-րդ օրը:
5. Գույքի աճուրդի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել գույքի գնահատված արժեքի 10 տոկոսից, իսկ յուրաքանչյուր հերթական աճուրդի անցկացման ժամանակ մեկնարկային գնի իջեցման չափը չի կարող ավելի լինել կազմակերպված վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսից:
6. Գույքը սույն կարգով չմասնավորեցվելու դեպքում վարչությունը մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի մայիսի 13-ի
N 911-Ն որոշման
Ձև
ՏԵՂԵԿԱՆՔ
ԼՈՒԾԱՐՎԱԾ______________________________________ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
|NN |Գույքի|Գույքի |Քանակը|Չափի |Գույքին |Գույքի |Լուծարման |Այլ |
|ը/կ|անվա- |գտնվելու| |միավորը|ծանոթա- |գնահատ-|ընթացքում |տեղեկու-|
| |նումը |վայրը | | |նալու |ված |գույքի |թյուններ|
| | | | | |պայման- |արժեքը |վաճառքի | |
| | | | | |ները |(հազ. |նպատակով | |
| | | | | |(հասցեն, |դրամ) |կազմակերպ- | |
| | | | | |հեռախոսա-| |ված վերջին | |
| | | | | |համարը | |աճուրդի | |
| | | | | |և այլն) | |ժամանակ | |
| | | | | | | |մեկնարկային| |
| | | | | | | |գինը (հազ. | |
| | | | | | | |դրամ) | |
|___|______|________|______|_______|_________|_______|___________|________|
|1. | | | | | | | | |
|___|______|________|______|_______|_________|_______|___________|________|
|2. | | | | | | | | |
|___|______|________|______|_______|_________|_______|___________|________|
|3. | | | | | | | | |
|___|______|________|______|_______|_________|_______|___________|________|
| | | | | | | | | |
|___|______|________|______|_______|_________|_______|___________|________|
| | | | | | | | | |
|___|______|________|______|_______|_________|_______|___________|________|
| | | | | | | | | |
._________________________________________________________________________.