040.0906.260604
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2004 թվականի N 906-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1533-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված` 691491 դրամ սկզբնական արժեքով (380556 դրամ գնահատված արժեքով) 6,8 կիլոմետր ավտոճանապարհը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջրառատի գյուղական համայնքին:
1.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` երկշաբաթյա ժամկետում կազմակերպել սույն որոշման 1.1-ին կետում նշված ավտոճանապարհի հանձնման-ընդունման աշխատանքները:
2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինությանը հանձնված` հաշվեկշռային մեթոդով 6478.0 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը` համաձայն N 1 հավելվածի, ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Արաքսի ավազան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):
2.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 3239.0 հազ. դրամ:
2.3. Գնորդին վաճառել սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված տրանսֆորմատորային ենթակայանի և կենցաղային շենքի զբաղեցրած 0.0573 հեկտար հողատարածքը` տվյալ հողամասի կադաստրային արժեքով:
2.4. Սահմանել, որ գնորդը պարտավորվում է`
ա) երկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջրառատի գյուղական համայնքին վճարել սույն որոշման 2.3-րդ կետում նշված հողամասի կադաստրային արժեքը:
2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր, որում նախատեսել վճարումը սույն որոշման 2.4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետում կատարելու մասին դրույթը:
2.6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջրառատի գյուղական համայնքի ղեկավարին մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որում նախատեսել վճարումը սույն որոշման 2.4-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետում կատարելու մասին դրույթը:
2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինությանը հանձնված` հաշվեկշռային մեթոդով 1356.6 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը` համաձայն N 2 հավելվածի, ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Կարվահե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):
3.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 679.0 հազ. դրամ:
3.3. Սահմանել, որ գնորդը պարտավորվում է երկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 3.2-րդ կետով սահմանված գումարը:
3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր, որում նախատեսել վճարումը սույն որոշման 3.3-րդ կետով սահմանված ժամկետում կատարելու մասին դրույթը:
3.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Շենք նվիրաբերելու մասին» N 1533-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Գլխամասային կոմունալ տնտեսություն պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Հանգստյան բազա» մասնաճյուղի` որպես հանրակացարան օգտագործվող շենքը և գույքը` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, և այն, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, նվիրաբերել Ծաղկաձորի քաղաքային համայնքին` հանրակացարանի բնակելի տարածքները և գույքը` համաձայն N 3 հավելվածի, շենքում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց սեփականաշնորհելու և շենքում բնակվող կարիքավոր տեղաբնակներին անհատույց օտարելու պայմանով»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի մայիսի 20-ի
N 906-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԱՐԱՔՍԻ ԱՎԱԶԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(դրամ)
._________________________________________________________________________.
|NN |Անվանումը և |Թողարկ- |Քանա-|Սկզբնա-|Մաշվածու-|Հաշվե- |Գնահատված |
|ը/կ|մակնիշը |ման |կը |կան |թյունը |կշռային|արժեքը |
| | |տարեթիվը|(հատ)|արժեքը | |արժեքը | |
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
| 1.|Էքսկավատոր |1992 թ. | 1| 4309| 4309| 0| 217100|
| |«ԷՕ-5111 Բ» | | | | | | |
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
| 2.|Էքսկավատոր |1990 թ. | 1| 64680| 64680| 0| 260520|
| |«ԷՕ-4111» | | | | | | |
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
| 3.|Մղան (բուլդոզեր) |1989 թ. | 1| 411586| 411586| 0| 226513|
| |«ԴԶ-94» | | | | | | |
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
| 4.|Անիվ բարձիչ |1986 թ. | 1| 52257| 52257| 0| 50100|
| |«ՏՕ-18» | | | | | | |
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
| 5.|Յաչեյկա «Կ-37» |1976 թ. | 1| 3896| 3896| 0| 2672|
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
| 6.|Յաչեյկա «Կ-38» |1976 թ. | 1| 5346| 5346| 0| 2942|
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
| 7.|Յաչեյկա «Կ-39» |1976 թ. | 1| 5484| 5484| 0| 3018|
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
| 8.|ՈՒժային |1987 թ. | 1| 10435| 10435| 0| 70140|
| |տրանսֆորմատոր | | | | | | |
| |«ՏՄ-2500-10Ա» | | | | | | |
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
| 9.|Պահարան |1989 թ. | 1| 5387| 5169| 218| 3340|
| |«Կռուն-10» | | | | | | |
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
|10.|Վագոն-տնակ |1980 թ. | 1| 9552| 9552| 0| 5257|
| |«ՊՊՎՏ-8-1» | | | | | | |
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
|11.|Մղան (բուլդոզեր) |1989 թ. | 1| 70241| 70241| 0| 217100|
| |«Տ-130» | | | | | | |
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
|12.|Ավտոմեքենա |1989 թ. | 1| 46843| 28705| 18138| 484000|
| |«ՄԱԶ-5551» | | | | | | |
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
|13.|Ավտոմեքենա |1995 թ. | 1| 591250| 591250| 0| 243700|
| |«ԵրԱԶ-762 Վ» | | | | | | |
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
|14.|Ավտոկռունկ |1981 թ. | 1| 43124| 43124| 0| 180360|
| |«Կ-3562 Բ» | | | | | | |
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
|15.|Ավտոմեքենա |1989 թ. | 1| 33847| 20742| 13105| 484000|
| |«ՄԱԶ-5549» | | | | | | |
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
|16.|Երկաթգիծ` 0.25 կմ|1975 թ. | 1| 56469| 56469| 0| 835000|
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
|17.|Տրանսֆորմատորային|1986 թ. | 1| 15116| 14327| 789|1103077.50|
| |ենթակայան` 198,0 | | | | | | |
| |քառ.մ (գ. Ջրառատ)| | | | | | |
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
|18.|Կենցաղային շենք` |1974 թ. | 1| 203048| 203048| 0|2089162.50|
| |375,0 քառ. մ | | | | | | |
| |(գ. Ջրառատ) | | | | | | |
|___|_________________|________|_____|_______|_________|_______|__________|
| |Ընդամենը | | 18|1632870| 1600620| 32250| 6478002|
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի մայիսի 20-ի
N 906-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԿԱՐՎԱՀԵ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(դրամ)
._________________________________________________________________________.
|NN |Անվանումը և |Թողարկ- |Քանա-|Սկզբնա-|Մաշվածու-|Հաշվե- |Գնահատված|
|ը/կ|մակնիշը |ման |կը |կան |թյունը |կշռային|արժեքը |
| | |տարեթիվը|(հատ)|արժեքը | |արժեքը | |
|___|__________________|________|_____|_______|_________|_______|_________|
| 1.|Էքսկավատոր «Կ-907»|1989 թ. | 1| 83039| 83039| 0| 233800|
|___|__________________|________|_____|_______|_________|_______|_________|
| 2.|Ջարդիչ-տեսակավորող|1989 թ. | 1| 83557| 83557| 0| 140280|
| |սարք «ԱՄԴ-18627» | | | | | | |
|___|__________________|________|_____|_______|_________|_______|_________|
| 3.|Ավտոմեքենա «ԲԵԼԱԶ»|1990 թ. | 1| 123482| 123482| 0| 982500|
|___|__________________|________|_____|_______|_________|_______|_________|
| |Ընդամենը | | 3| 290078| 290078| 0| 1356580|
._________________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2004 թվականի մայիսի 20-ի
N 906-Ա որոշման
ՑԱՆԿ
ԾԱՂԿԱՁՈՐԻ «ՀԱՆԳՍՏՅԱՆ ԲԱԶԱ» ՕԲՅԵԿՏԻ ԳՈՒՅՔԻ
(դրամ)
._________________________________________________________________________.
|NN |Գույքի անվանումը |Շահագործման|Չափի |Քանակը|Սկզբնական|Մնացորդային|
|ը/կ| |տարեթիվը |միավորը|(հատ) |արժեքը |արժեքը |
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
| |I. Հիմնական միջոցներ| | | | | |
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
| 1.|Կահույք` ննջարանի |1987 թ. |լրակազմ| 12| 11664 | -|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
| 2.|Սառնարան «Ապշերոն» |1971 թ. |հատ | 6| 3364 | -|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
| 3.|Սառնարան «Ապշերոն» |1977 թ. |հատ | 1| 910 | -|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
| 4.|Սառնարան «Սամարղանդ»|1977 թ. |հատ | 1| 1496 | -|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
| |ընդամենը | | | | 17434 | -|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
| |II. Շրջանառու | | | | | |
| |միջոցներ | | | | | |
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
| 5.|Սառնարան |1977 թ. |հատ | 1| 1116 | 558|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
| 6.|Պահարան | |հատ | 1| 420 | 210|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
| 7.|ՈՒղեգորգ (1x2) | |հատ | 3| 669 | 334|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
| 8.|Գորգ (2x3) | |հատ | 1| 772 | 386|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
| 9.|Սեղան | |հատ | 17| 5648 | 2824|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
|10.|Սեղան | |հատ | 7| 994 | 497|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
|11.|Բազկաթոռ` մետաղյա | |հատ | 2| 398 | 199|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
|12.|Աթոռ | |հատ | 17| 908 | 454|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
|13.|Քիվ | |հատ | 36| 2540 | 1270|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
|14.|Հայելի | |հատ | 1| 123 | 62|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
|15.|Ներքնակ | |հատ | 36| 4248 | 2124|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
|16.|Ծածկոց` բրդյա | |հատ | 29| 3936 | 1968|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
|17.|Բարձ` փետուրից | |հատ | 42| 4184 | 2092|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
| |ընդամենը | | | | 25956 | 12978|
|___|____________________|___________|_______|______|_________|___________|
| |Ընդամենը | | | | 43390 | 12978|
._________________________________________________________________________.