040.0898.260604
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2004 թվականի N 898-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ Տ5 ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 10-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Բարեգործություն որակել Ավստրալիայի քաղաքացի Հերոս Դիլանչեանի կողմից 333480 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ S5 փոստային համակարգի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
(1-ին կետը փոփ. 21.10.04 թիվ 1454-Ա որոշում)
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ներդրվում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` գույքի արժեքի չափով ավելացնելով նրա կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջի կատարումը և նվիրատվության ձևակերպման օրվանից մեկամսյա ժամկետում արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ