Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԱԶՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Ո ...

 

 

041.0400.210604

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2004 թվականի N 400-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական ռազմավարության ու քաղաքականության համակարգման անհրաժեշտությունից`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր տնտեսական ռազմավարությունն ու քաղաքականությունը համակարգող խորհուրդ:

i

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր տնտեսական ռազմավարությունն ու քաղաքականությունը համակարգող խորհրդի հետևյալ կազմը`

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական` տնտեսական հարցերով (խորհրդի փոխնախագահ) (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

(կազմը փոփ. 12.05.08 թիվ 240-Ա որոշում)

3. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր տնտեսական ռազմավարությունն ու քաղաքականությունը համակարգող խորհրդին` սահմանել խորհրդի կանոնակարգը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.06.2004
N 400-Ա
Որոշում