(ուժը կորցրել է 09.08.18 թիվ 898-Ն որոշում)
i
040.0886.210604
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 2004 թվականի N 886-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԻՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս զինծառայողների, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամների` տրանսպորտից օգտվելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների տրանսպորտային սպասարկման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` համապատասխան պետական կառավարման մարմնին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված N 1 ցանկի 6-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի մայիսի 6-ի
N 886-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԻՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս զինծառայողների, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամների` տրանսպորտից օգտվելու կարգը:
2. Զինծառայողներին` արձակուրդի վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամներին` Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտից (բացի տաքսիից) օգտվելու համար տարեկան մեկ անգամ տրվում է ծախսերի փոխհատուցում (լրացուցիչ արձակուրդի դեպքում` նաև մեկից ավելի):
3. Արձակուրդի վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս զինծառայողների տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են հետևյալ չափերով`
մինչև 30 կմ մեկնելու և վերադառնալու համար` 600 դրամ,
30-60 կմ մեկնելու և վերադառնալու համար` 1000 դրամ,
60-100 կմ մեկնելու և վերադառնալու համար` 1200 դրամ,
100-150 կմ մեկնելու և վերադառնալու համար` 2000 դրամ,
150-200 կմ մեկնելու և վերադառնալու համար` 2400 դրամ,
200-250 կմ մեկնելու և վերադառնալու համար` 3000 դրամ,
250-300 կմ մեկնելու և վերադառնալու համար` 6000 դրամ,
300-350 կմ մեկնելու և վերադառնալու համար` 8000 դրամ,
350 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար` 10000 դրամ:
Զինծառայողներին ուղեկցող ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին փոխհատուցում տրվում է սույն կետով սահմանված գումարների 50 տոկոսի չափով:
i
4. Զինծառայողներին` արձակուրդի վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամներին սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փոխհատուցումը վճարվում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով: