(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0002.170504
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 05 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60604115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 2004 թվականի N 4-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում և հանձնաժողովի աշխատակազմում գործավարության կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2004 թվականի ապրիլի 29-ի
թիվ 4-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով) և հանձնաժողովի աշխատակազմում (այսուհետ` աշխատակազմ) գործավարության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման կարգը:
i
2. Հանձնաժողովի և աշխատակազմի գործավարությունն իրականացնում է աշխատակազմի իրավաբանական վարչության դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժինը (այսուհետ` բաժին) սույն կարգին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 20.10.09 թիվ 88-Ն որոշում)
3. Գործավարության միասնական կարգի ապահովման վերահսկողությունն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը:
4. Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանատու են սույն կարգով նախատեսված գործավարության կանոնների պահպանման համար:
5. Գաղտնի գործավարությունն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:
II. ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
6. Հանձնաժողովում և աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում է բաժնում և գրանցվում ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ` նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են ստացված փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
i
6.1. Հանձնաժողովում կամ աշխատակազմում դիմումները, փաստաթղթերը կարող են ստացվել նաև հանձնաժողովի վարչական շենքում տեղադրված դիմումների արկղի միջոցով` ոչ աշխատանքային օրերին, իսկ աշխատանքային օրերին` ժամը 18.00-ից հետո: Դիմումների արկղի միջոցով ստացված թղթակցությունը գրանցվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:
(6.1-րդ կետը լրաց. 20.10.09 թիվ 88-Ն որոշում)
7. Բաժնում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային), բացառությամբ «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):
8. Մտից փաստաթղթերը գրանցվում են ստանալու օրը, ելից և ներքին փաստաթղթերը` ստորագրման օրը:
9. Ստացվող փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է մուտքագրման դրոշմակնիքը, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:
«Անձամբ» մակագրությամբ ծրարները կամ ֆայլերը չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:
10. Սույն կարգի թիվ 1 հավելվածում նշված չգրանցվող փաստաթղթերի /բացառությամբ` բացիկների, թերթերի/ կամ դրանց ֆայլերի վրա դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք հանձնվում են հասցեատերերին:
11. Բաժնի աշխատողները պարտավոր են ստուգել ծրարների ամբողջականությունը և դրանցում ներդրված փաստաթղթերի, կից ուղարկված հավելվածների առկայությունը, համեմատել փաստաթղթերի համարները ծրարի վրա նշվածների հետ:
Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է արձանագրություն համաձայն թիվ 2 հավելվածի` 2 օրինակից, որոնցից մեկը կցվում է փաստաթղթին, մյուսը` ուղարկվում փաստաթուղթն առաքող կազմակերպությանը:
Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում է սխալմամբ դրված փաստաթուղթ, այն նոր ծրարով կամ համակարգչային ցանցով ուղարկվում է ըստ պատկանելության` փաստաթղթին կցելով այն ծրարը (նաև` էլեկտրոնային), որով դա ստացվել է` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով ուղարկող կազմակերպությանը:
12. Ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ ծրարի վրայի փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար: Մյուս բոլոր ծրարները (նաև` էլեկտրոնային) ոչնչացվում են:
13. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա, ֆաքսիմիլային, էլեկտրոնային ձևերով, ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:
14. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված թղթակցությունը և «Շտապ» մակագրությամբ փաստաթղթերը գրանցվում և ներկայացվում են հանձնաժողովի նախագահին անհապաղ:
Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:
15. Ամենօրյա փոստը և թղթակցությունները, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերի, Աշխատակազմի ղեկավարը հանձնաժողովի նախագահին է զեկուցում ժամը` 16.00-ին:
16. Փաստաթղթերին ընթացք տալու համար իրավասու անձը կատարում է մակագրություն:
Եթե փաստաթղթի կատարման հանձնարարությունը տրվում է միաժամանակ մի քանի ստորաբաժանումների, ապա կատարման համար պատասխանատու է այն ստորաբաժանումը, որն առաջինն է նշված մակագրության մեջ:
17. Փաստաթղթերի բնօրինակները հանձնվում են պատասխանատու ստորաբաժանմանը, իսկ մյուսների համար բաժինը բազմացնում և պատճենները նրանց է հանձնում նույն օրը:
i
18. Համապատասխան մակագրությունից հետո փաստաթղթերը հասցեատերերին է հանձնում` բաժնի գլխավոր մասնագետը:
Աշխատակազմի ղեկավարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և աշխատողներն իրենց մակագրված փաստաթղթերը ստանում են բաժնից` անձամբ:
(18-րդ կետը փոփ. 20.10.09 թիվ 88-Ն որոշում)
19. Մակագրված փաստաթղթերի փոխանցումը կառուցվածքային մեկ ստորաբաժանումից մյուսը կատարվում է բաժնի միջոցով` աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի համաձայնությամբ:
20. Ստացված փաստաթղթերին ընթացք տալու համար սահմանվում է մինչև 5 օր ժամկետ, եթե այլ ժամկետ սահմանված չէ:
Լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ կամ ստուգումներ պահանջող փաստաթղթերին ընթացք տալու համար սահմանվում է մինչև 15 օր ժամկետ:
Հսկողության վերցված փաստաթղթերի վերին աջ անկյունում նշագրվում է «Հսկողական» բառը և նշվում է կատարման ժամկետը:
21. Փաստաթղթերի հանձնարարականների կատարման համար սահմանված ժամկետները կարող են փոփոխվել հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա:
22. Ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները քննարկվում և պատասխանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
23. Հանձնարարությունը համարվում է կատարված առաջադրված հարցերի լուծումից և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին պատշաճ ձևով պատասխանելուց հետո:
Միջանկյալ պատասխանը, ինչպես նաև կատարման հարցումը հիմք չի հանդիսանում փաստաթղթի հանձնարարականը կատարված համարելու համար:
24. Փաստաթղթի հետ աշխատանքն ավարտելուց հետո բնօրինակը և դրան կից ներկայացված համապատասխան հիմնավորումը, Աշխատակազմի ղեկավարի` «Գործին» մակագրությամբ, վերադարձվում է բաժին:
25. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերվել դրանց:
Արգելվում է ստացված փաստաթղթի բնօրինակում կամ ֆայլում որևէ նշում կամ փոփոխություն կատարելը:
26. Արձակուրդի, գործուղման կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում աշխատողը պարտավոր է իր մոտ գտնվող անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
III. ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
27. Ելից փաստաթղթերն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից` ըստ նրանց պաշտոնեական լիազորությունների սահմանազատման, ինչպես նաև հանձնաժողովի քարտուղարի կողմից` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում:
Հանձնաժողովի նախագահի, աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում ելից փաստաթղթերը ստորագրում են համապատասխանաբար նրանց տեղակալները:
i
28. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ելից փաստաթղթեր կարող են ստորագրել նաև հանձնաժողովի անդամները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և հանձնաժողովի մամուլի քարտուղարը:
(28-րդ կետը փոփ. 20.10.09 թիվ 88-Ն որոշում)
i
29. Առաքվող ելից փաստաթուղթը կազմվում է երեք օրինակից: Առաջինն ուղարկվում է հասցեատիրոջը, երկրորդ օրինակը` տվյալ ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ, կատարման հիմքերով պահվում է բաժնում, երրորդը` անմիջական կատարողի ստորագրությամբ մնում է համապատասխան ստորաբաժանումում:
(29-րդ կետը փոփ. 20.10.09 թիվ 88-Ն որոշում)
30. Փաստաթղթին լրացուցիչ նյութեր կցելու դեպքում տեքստի տակ նշվում է դրանց անվանումն ու թերթերի քանակը:
31. Բաժնում ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և դրանց հավելվածների առկայությունը: Սխալ ձևակերպված փաստաթղթերը վերադարձվում են կատարողներին:
32. Ելից փաստաթղթի վերջին էջի ներքևի ձախ մասում նշվում է ստորաբաժանման անվանումը, կատարողի ազգանունը և հեռախոսի համարը:
Այն դեպքերում, երբ նամակներն ուղարկվում են ստացված գրություններին որպես ի պատասխան, հասցեատիրոջ անվան տակ, վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրության ամսաթիվը և համարը:
i
33. Ինչպես շտապ, այնպես էլ սովորական թղթակցությունը բաժնի կողմից հասցեատերերին է առաքվում սուրհանդակի միջոցով, քաղաքացիների դիմում-բողոքների պատասխանները` փոստային ծառայության միջոցով:
(33-րդ կետը փոփ. 20.10.09 թիվ 88-Ն որոշում)
34. Հարցի լուծումն արագացնելու անհրաժեշտության դեպքում կազմվում է հեռագիր:
Հեռագրերը կազմվում են` թղթի մեջտեղում մեծատառերով գրելով «ՀԵՌԱԳԻՐ» և փոխանցվում են հեռատիպ: Հեռագրի տեքստը պետք է լինի հակիրճ և չգերազանցի 30-35 բառը, պետք է շարադրվի առանց շաղկապների և նախածանցների, եթե դրանով չի աղավաղվում բովանդակությունը, առանց բառերը տողադարձելու:
Պատասխան հեռագրի տեքստը սկսվում է այն փաստաթղթի համարով, որին պատասխանվում է:
35. Հեռագրերը տպագրվում են երկու օրինակից, բնօրինակը պահվում է բաժնում: Հեռագրերը նույնպես գրանցվում և հաշվառվում են, դրանց ելքի համարները դրվում են սույն կարգով սահմանված կարգով:
36. Հրատապ տեղեկատվություն հաղորդելու համար, մի շարք դեպքերում` գրության կամ հեռագրի փոխարեն, կարող են օգտագործվել հեռախոսագրերը: Դրանք պետք է կազմվեն պարզ և համառոտ տեքստով` խուսափելով դժվար արտասանվող բառերի և բառակապակցությունների օգտագործումից:
Հեռախոսագրերը ստորագրվում են հանձնաժողովի նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից:
Հեռախոսագրի վրա դրվում է ելքի համարը, նշում են հաղորդող և ընդունող անձանց ազգանունները, հեռախոսների համարները, ինչպես նաև հաղորդման ընդունման ամսաթիվն ու ժամը:
37. Ելից փաստաթղթի համարը կազմված է սույն կարգով սահմանված պայմանանիշից և հերթական ելից համարից:
38. Բաժինը ապահովում է փաստաթղթերի պահպանությունը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվացումը: Պահպանության համար փաստաթղթերը բաժինն ընդունում է ըստ ցանկի:
IV. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՇԱՐԺԸ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ
39. Քաղաքացիների կողմից ստացված դիմումների, բողոքների ու առաջարկությունների /այսուհետ` դիմում/ գրանցման և հաշվառման համար վարվում է առանձին մատյան, որտեղ արտացոլվում են մուտքագրման հերթական համարը, ստացման ամսաթիվը, դիմողի տվյալները /անուն, ազգանուն, բնակության հասցեն/, ստացված դիմումի համառոտ բովանդակությունը, թերթերի թիվը, շարժը, կատարման ընթացքը և ելից համարը:
Կոլեկտիվ դիմումի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:
40. Գրավոր դիմումը պետք է լինի ստորագրված դիմողի կողմից, պարունակի նրա անունը, ազգանունը, հայրանունը, բնակության կամ աշխատանքային հասցեն, տրման օրը, ամիսը և տարեթիվը:
41. Դիմումատուի անվան /անուն, ազգանուն/ և բնակության կամ աշխատանքային հասցեի մասին տեղեկություններ չպարունակող դիմումը համարվում է անանուն, չի գրանցվում և օրենքով սահմանված կարգով ոչնչացվում է:
42. Դիմումների պատասխանները կազմվում և առաքվում են սույն կարգով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում:
43. Դիմումի պատասխանի ելից համարը կազմված է սույն կարգով սահմանված պայմանանիշից և գրանցման հերթական համարից:
i
V. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՆԻՇԵՐԸ
1. Հանձնաժողովի նախագահ 01
2. Հանձնաժողովի նախագահի տեղակալ 02
3. Հանձնաժողովի քարտուղար 03
4. Հանձնաժողովի անդամներ 04
5. Աշխատակազմի ղեկավար 05
6. Կառուցվածքային ստորաբաժանումների
ղեկավարներ 06
7. Հանձնաժողովի մամուլի քարտուղար 07
(V բաժինը փոփ. 20.10.09 թիվ 88-Ն որոշում)
Հավելված 1
i
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2004 թվականի ապրիլի 29-ի
թիվ 4-Ն որոշմամբ
հաստատված կարգի
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Նիստերի, խորհրդակցությունների և օրակարգերի ծանուցումներ
2. Գովազդային ծանուցումներ, ազդագրեր, խորհրդակցությունների,
համաժողովների ծրագրեր
3. Շնորհավորական բացիկներ և հրավերներ
4. Տպագիր հրատարակություններ (գրքեր, ամսագրեր, տեղեկագրեր, թերթեր):
(1-ին հավելվածը փոփ. 20.10.09 թիվ 88-Ն որոշում)
Հավելված 2
i
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2004 թվականի ապրիլի 29-ի
թիվ 4-Ն որոշմամբ
հաստատված կարգի
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն արձանագրությունը կազմված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժնում
200 թ. _________________ «_____»-ին այն մասին, որ ___________________
_____________________________________________________________________
(անունը և հասցեն կրող ծրարի (փաթեթի)
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
բացման ժամանակ չի եղել (հայտնաբերվել է)______________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Այն գրանցվել է մտից ____________ համարով, __________________ ամսաթվով:
իրավաբանական վարչության դիմումների,
փաստաթղթերի հաշվառման բաժնի պետ __________________ _____________
(ստորագրություն) (ազգանուն)
(2-րդ հավելվածը փոփ. 20.10.09 թիվ 88-Ն որոշում)