Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ...

 

 

040.0767.030604

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2004 թվականի N 767-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻՈՆ, ԽԱՂԱՐԿԱՅԻՆ, ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԿԻՆՈ-, ՖՈՏՈ-, ՖՈՆՈՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԿԻՆՈՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 7.1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 07 ենթախմբի «01. Մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրության սուբսիդավորում», «02. Խաղարկային կինոնկարների արտադրության սուբսիդավորում», «03. Վավերագրական կինոնկարների արտադրության սուբսիդավորում», «04. Կինո- ֆոտո- ֆոնոհավաքածուի պահպանման գծով սուբսիդավորում» և «05. Կինոշուկաներին մասնակցության գծով սուբսիդավորում» ծրագրերով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված գումարների բաշխումները (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ» հոդվածով)` ըստ առանձին կազմակերպությունների` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի մայիսի 20-ի

N 767-Ն որոշման

 

ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻՈՆ, ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|NN |Ծրագրի և  սուբսիդավորում ստացող          |Առաջին   |  Ինն   |  Տարի  |

|ը/կ|կազմակերպությունների անվանումները        |կիսամյակ |  ամիս  |        |

|___|_________________________________________|_________|________|________|

|1. |Մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրության|60641.3  |87323.4 |121282.5|

|   |սուբսիդավորում                           |         |        |        |

|   |   որից`                                 |         |        |        |

|   |- «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ»     |60641.3  |87323.4 |121282.5|

|   |  կինոստուդիա» պետական ոչ առևտրային      |         |        |        |

|   |  կազմակերպություն                       |         |        |        |

|   |                                         |         |        |        |

|2. |Խաղարկային կինոնկարների արտադրության     |132226.3 |190405.8|264452.5|

|   |սուբսիդավորում                           |         |        |        |

|   |   որից`                                 |         |        |        |

|   |- «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ»     |132226.3 |190405.8|264452.5|

|   |   կինոստուդիա» պետական ոչ առևտրային     |         |        |        |

|   |  կազմակերպություն                       |         |        |        |

|   |                                         |         |        |        |

|3. |Վավերագրական կինոնկարների արտադրության   |19209.5  |27661.7 |38419.0 |

|   |սուբսիդավորում                           |         |        |        |

|   |   որից`                                 |         |        |        |

|   |- «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ»      |19209.5  |27661.7 |38419.0 |

|   |  կինոստուդիա» պետական ոչ առևտրային      |         |        |        |

|   |  կազմակերպություն                       |         |        |        |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի մայիսի 20-ի

N 767-Ն որոշման

 

ԿԻՆՈ-, ՖՈՏՈ-, ՖՈՆՈՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԿԻՆՈՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|NN |           Ծրագրի անվանումը              |Առաջին   |  Ինն   |  Տարի  |

|ը/կ|                                         |կիսամյակ |  ամիս  |        |

|___|_________________________________________|_________|________|________|

|1. |Կինո-, ֆոտո-, ֆոնոհավաքածուի պահպանման   |2201.7   | 3170.4 | 4403.3 |

|   |գծով սուբսիդավորում                      |         |        |        |

|   |որից`                                    |         |        |        |

|   |- «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ»     |2201.7   |3170.4  |4403.3  |

|   |կինոստուդիա» պետական ոչ առևտրային        |         |        |        |

|   |կազմակերպություն                         |         |        |        |

|___|_________________________________________|_________|________|________|

|2. |Կինոշուկաներին մասնակցության գծով        |2201.7   |3170.4  | 4403.3 |

|   |սուբսիդավորում                           |         |        |        |

|   |որից`                                    |         |        |        |

|   |- «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ»     |2201.7   |3170.4  | 4403.3 |

|   |կինոստուդիա» պետական ոչ առևտրային        |         |        |        |

|   |կազմակերպություն                         |         |        |        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.2004
N 767-Ն
Որոշում