040.0734.290504
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2004 թվականի N 734-Ն
i
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 7.1-ին կետի «ը» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 08 ենթախմբի «02. Հուշարձանների վերականգնում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի մայիսի 20-ի
N 734-Ն որոշման
2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ` ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԾՈՎ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|NN |Հուշարձանի անվանումը և գտնվելու վայրը | Առաջին |Ինն ամիս | Տարի |
|ը/կ| |կիսամյակ | | |
|___|________________________________________|_________|_________|________|
| 1.|Որոտնավանք (գ. Վաղուտին) | | | |
| |ընդամենը | 8300.0| 12000.0| 15000.0|
| |________________________________________|_________|_________|________|
| |ա) նախագծանախահաշվային աշխատանքներ | 300.0| 300.0| 300.0|
| |բ) վերականգնման աշխատանքներ | 8000.0| 11700.0| 14700.0|
|___|________________________________________|_________|_________|________|
| 2.|«Բարձրյալ խաչ» վկայարան-կոթող | | | |
| |(գ. Բարեկամավան) | | | |
| |ընդամենը | 6700.0| 13000.0| 20000.0|
| |________________________________________|_________|_________|________|
| |ա) նախագծանախահաշվային աշխատանքներ | 400.0| 400.0| 400.0|
| |բ) վերականգնման աշխատանքներ | 6300.0| 12600.0| 19600.0|
|___|________________________________________|_________|_________|________|
| 3.|Աշտարակի կամուրջ (1664 թ.) | | | |
| |(քաղ. Աշտարակ) | | | |
| |ընդամենը | 5000.0| 10000.0| 15000.0|
| |________________________________________|_________|_________|________|
| |ա) նախագծանախահաշվային աշխատանքներ | 500.0| 500.0| 500.0|
| |բ) վերականգնման աշխատանքներ | 4500.0| 9500.0| 14500.0|
|___|________________________________________|_________|_________|________|
| |Ընդամենը | 20000.0| 35000.0| 50000.0|
._________________________________________________________________________.