040.0729.290504
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2004 թվականի N 729-Ա
i
«ՄԱՐՏՈՒՆՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին ամրացված` Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի N 12 հասցեում գտնվող` 1388 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 2.352 հազար դրամ հաշվեկշռային արժեքով Մարտունու ինդուստրիալ տեխնիկումի շենքը, որպես ուսումնական շենք, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում` «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ