(ուժը կորցնելու է 01.01.14թ` 28.08.13 թիվ 12-Ն որոշում )
i
603.0011.040504
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 05 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60304101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի 2004 թվականի N 11-Ն
i
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՆՏԱՌ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Անտառային տնտեսության մասին» Ձև թիվ 1-ԱՆՏԱՌ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
24 մարտի 2004 թ.
թիվ 11-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՆՏԱՌ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Անտառային տնտեսության մասին» ձև թիվ 1-անտառ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՓԲԸ կողմից, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
5. Սույն հրահանգի իմաստով արտադրության ծավալներ են համարվում.
- իրացված (վաճառված կամ փոխանակված այլ ապրանքների ու ծառայությունների հետ (բարտեր)),
- աշխատանքի վարձատրության դիմաց իր աշխատողներին վճարելու համար նախատեսված,
- պատրաստի արտադրանքի պաշարներում (զուտ փոփոխությունը) ընդգրկված,
- կազմակերպության սեփական կարիքների համար (ինչպես վերջնական սպառման, այնպես էլ հիմնական միջոցների կուտակման նպատակով) օգտագործված ծավալները:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «Անտառաբուծություն» թիվ 001 տողում լրացվում է անտառապատման և անտառվերականգնման, խնամքի և սանիտարական հատումների, սերմնային, տնկարանային տնտեսության գործունեության արտադրության ծավալները:
7. «Փայտամթերում» թիվ 002 տողում լրացվում է շինափայտի, վառելափայտի, երկրորդական օգտագործման կոճղերի, խեժերի, դաբաղային նյութերի, ամանորյա տոնածառների և հյուսած արտադրատեսակների արտադրության ծավալները:
8. «Վայրի բույսերի և անտառային մթերքների մթերում» թիվ 003 տողում լրացվում է հավաքված վայրի պտղի, սերմերի, բուսական հյութերի և հանուկների, մամուռի, քարաքոսի և դեղաբույսերի արտադրության ծավալները:
9. «Անտառաբուծության և փայտամթերումների բնագավառում մատուցված ծառայություններ» թիվ 004 տողում լրացվում է անտառաշինության և անտառի կառավարման մշակված ծրագրերի, սերմերի և տնկանյութի որակափոխման, անտառի ավիացիոն պաշտպանության, պահպանության, անտառմելիորատիվ, հակահրդեհային և այլ աշխատանքների (ծառայություններ) արտադրության ծավալները:
10. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28(29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը եռամսյակի (նաև` աճողական) համար հաշվարկվում է հաշվետու եռամսյակի ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով եռամսյակի ամիսների թվի վրա:
Հաշվետվության բոլոր ցուցանիշները լրացվում են հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
| ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
|_________________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|1. Ազգային վիճակագրական |«Հայանտառ» ՊՓԲԸ |մինչև հաշվետու |
|ծառայություն | |ժամանակաշրջանին |
|1. Ազգային վիճակագրական | |հաջորդող ամսվա 5-ը |
|ծառայության մարզային | | |
|գործակալություն | | |
|(տարածքային բաժին) | | |
|____________________________________________________|____________________|
| | ՁԵՎ ԹԻՎ |
|Ով է ներկայացնում _________________________________ | 1-ԱՆՏԱՌ |
| (անվանումը) | (եռամսյակային) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ | |
|___________________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ____________________________________ | Հանրապետության |
|____________________________________I_I_I_I_I_I_I_I | վիճակագրության |
| (փոստային դասիչ)| պետական խորհրդի |
|Մարզը ____________________ Համայնքը _______________ | 24 մարտի 2004 թ. |
| | թիվ 11-Ն որոշմամբ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I| |
| |____________________|
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի | |
|Հանրապետության արդարադատության նախարարության |Մարզը I_I_I_I_I |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I_I |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ամիս _______________ 200 թ.
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Հաշվետու|Նախորդ տարվա|Հաշվետու |Նախորդ տարվա|
| |համարը|տարվա |սկզբից |եռամսյակի|համապատասխան|
| | |սկզբից |համապատասխան|համար |եռամսյակի |
| | | |ժամանակա- | |համար |
| | | |շրջանում | | |
|_____________________|______|________|____________|_________|____________|
|Անտառաբուծություն |001 | | | | |
|_____________________|______|________|____________|_________|____________|
|Փայտամթերում |002 | | | | |
|_____________________|______|________|____________|_________|____________|
|Վայրի բույսերի և |003 | | | | |
|անտառային մթերքների | | | | | |
|մթերում | | | | | |
|_____________________|______|________|____________|_________|____________|
|Անտառաբուծության և |004 | | | | |
|փայտամթերումների | | | | | |
|բնագավառում մատուցված| | | | | |
|ծառայություններ | | | | | |
._________________________________________________________________________.
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը __________ մարդ
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող _____________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
_____________________ «___»___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)