(ուժը կորցրել է 19.10.2018 թիվ 52-Ն որոշում)
i
603.0008.080404
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 04 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60304075
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 2004 թվականի N 08-Ն
i
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև թիվ 2-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
23 փետրվարի 2004 թ.
թիվ 08-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Բնակարանային ֆոնդի մասին» ձև թիվ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացնում են շենքերի կառավարման մարմինները (համատիրությունները, լիազորագրային կառավարիչները և հավատարմագրային կառավարիչները), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային վիճակագրության բաժին` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ԲԱԺԻՆ 1. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ
5. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ հարկայնության, ըստ արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի: Տող 101-ը հավասար է 101.1-ից 101.7 տողերի հանրագումարին:
6. Քարե են համարվում քարի կամ աղյուսի շարվածքից կրող պատերով շենքերը:
7. Երկաթբետոնե են համարվում խոշորաբլոկային, պանելային և խոշորապանելային, կարկասային և կարկասապանելային, ծածկերի և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը:
8. Միաձույլ են համարվում միաձույլ երկաթբետոնյա կրող պատերով շենքերը:
ԲԱԺԻՆ 2. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ
9. Տող 201-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր քանակը (սյունակ 1) և ընդհանուր մակերեսը տարեսկզբին (սյունակ 2), տարեվերջին (սյունակ 3), իսկ 201.1-201.6 տողերում` դրանց բաշխվածությունն ըստ սենյակների քանակի: Բնակարան է համարվում շենքում գտնվող առանձին տարածքը` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, կահավորված կոմունալ հարմարություններով: Բնակելի սենյակը դա բնակելի տան, բնակարանի, հանրակացարանի մի մասն է, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմներով և նախատեսված է բնակվելու ու հանգստի համար:
10. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:
11. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում` աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:
ԲԱԺԻՆ 3. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԻ
12. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ շահագործման հանձնման տարեթվերի: Տող 301-ը հավասար է 301.1 -ից 301.6 տողերի հանրագումարին:
ԲԱԺԻՆ 4. ՎԵՐԵԼԱԿ ԵՎ ՎԵՐԵԼԱԿՈՎ ՄՈՒՏՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ
13. Այս բաժնում արտացոլվում է վերելակ ունեցող բազմաբնակարան շենքերի քանակը` անկախ այն բանից, վերելակն աշխատում է, թե ոչ (տող 401), վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը (տող 402) և վերելակների քանակը (տող 403):
ԲԱԺԻՆ 5. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ
14. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ նրանցում եղած բնակարանների քանակի:
ԲԱԺԻՆ 6. ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ
15. Այս բաժնում արտացոլվում է կառավարման մարմնի կազմում ընդգրկված ոչ բնակելի շինություններ ունեցող բազմաբնակարան շենքերի բնակարանների քանակը (սյունակ 1) և դրանց ընդհանուր մակերեսը (սյունակ 2), ոչ բնակելի շինությունների քանակը (սյունակ 3) և դրանց ընդհանուր մակերեսը (սյունակ 4), ըստ դրանց սեփականության ձևերի:
16. Պետական սեփականություն են հանդիսանում Հայաստանի Հանրապետությանը սեփականությանը իրավունքով պատկանող բնակարանները և ոչ բնակելի շինությունները:
17. Ոչ բնակելի տարածքը դա շենքում բնակարան չհանդիսացող` իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք է:
ԲԱԺԻՆ 7. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
18. Տող 701-ում արտացոլվում է կապիտալ վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, իսկ տող 702-ում` կապիտալ վերանորոգման ընդհանուր ծախսերը: Տող 702-ը հավասար է 702.1-ից 702.6 տողերի հանրագումարին:
ԲԱԺԻՆ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
19. Տող 801-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերը կառավարող մարմինների կողմից սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին, իսկ 802 տողում ` տարեվերջին:
20. Տող 803-ում արտացոլվում են ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից ընդհանուր հասույթը: Տող 803-ը հավասար է 803.1-ից 803.3 տողերի հանրագումարին:
21. Տող 803.1-ում արտացոլվում են պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայությունների ծավալը` դրամական արտահայտությամբ:
22. Տող 803.2-ում արտացոլվում են շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի վճարումները (բնակվարձ):
23. Տող 803.3-ում արտացոլվում են այն եկամուտները, որոնք նախորդ տողերում առանձնացված չեն:
24. Տող 804-ում արտացոլվում են շենքի վերանորոգման և պահպանման համար հաշվարկային վճարումները:
25. Տող 805-ում արտացոլվում են բնակարանային ֆոնդը շահագործող տարեկան ծախսերը: Տող 805-ը հավասար է 805.1 և 805.2-ից 805.7 տողերի հանրագումարին:
26. Տող 805.1-ում արտացոլվում է նյութական ծախսերը, որից առանձնացվում են ընթացիկ նորոգման նպատակով կատարված ծախսերը (տող 805.1.1): Նյութական ծախսերում ներառվում են ընթացիկ նորոգման համար ծախսված նյութերի, աշխատողների արտահագուստի արժեքները, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, ընթացիկ նորոգմամբ զբաղված աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և այլն:
27. Տող 805.2-ում արտացոլվում են ոչ նյութական ծառայությունների վճարումները (գրասենյակային, կապի, տնատիրության պահպանության ծախսերը` շենքերի տանիքների մաքրման, ձյան, աղբի տեղափոխման, մուտքերի, բակերի մաքրման, էլեկտրական լուսավորման և այլն):
28. Տող 805.3-ում արտացոլվում են գործուղման հետ կապված ծախսերը, տող 805.4-ում` ցուցակային անձնակազմի (որոնք հիմնականում զբաղվում են միայն բնակարանային ֆոնդի ծառայությունում) աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և դրան հավասարեցված վճարումները, իսկ տող 805.5-ում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:
29. Տող 805.6-ում արտացոլվում են կապիտալ ներդրումների, կապիտալ վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսերը, շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների ամորտիզացիոն հատկացումները:
30. Տող 805.7-ում արտացոլվում են այլ ծախսերը, որոնք նախորդ տողերում չեն արտացոլվել:
31. Տող 806-ում արտացոլվում է չվճարված բնակվարձից գոյացած պարտքերի ընդհանուր գումարը:
32. Տեղեկանքի տող 1-ում արտացոլվում է սպասարկվող բնակարանային ֆոնդի միջին տարեկան ընդհանուր մակերեսը, որը հաշվարկվում է հաշվետու ժամանակահատվածին նախորդող տարվա բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի և հաշվետու ժամանակաշրջանի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի գումարը բաժանելով 2-ի:
33. Տեղեկանքի տող 2-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմնի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
| ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
|_________________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|Ազգային վիճակագրական |Շենքերի կառավարման |մինչև հաշվետու |
|ծառայության մարզային |մարմինները |ժամանակաշրջանին |
|գործակալություն |(համատիրություններ, |հաջորդող ապրիլի 1-ը:|
|(տարածքային բաժին) |լիազորագրային կառավարիչ, | |
| |հավատարմագրային կառավարիչ) | |
|____________________________________________________|____________________|
| | ՁԵՎ ԹԻՎ |
|Ով է ներկայացնում _________________________________ | 2-ԲՆԱԿՖՈՆԴ |
| (անվանումը) | (տարեկան) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ | |
|___________________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ____________________________________ | Հանրապետության |
|____________________________________I_I_I_I_I_I_I_I | վիճակագրության |
| (փոստային դասիչ)| պետական խորհրդի |
|Մարզը ____________________ Համայնքը _______________ |23 փետրվարի 2004 թ. |
| | թիվ 08-Ն որոշմամբ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I| |
| |____________________|
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի | |
|Հանրապետության արդարադատության նախարարության |Մարզը I_I_I_I_I |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I_I |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ
200-թ. համար
1. Բազմաբնակարան շենքեր
/միավոր/
._________________________________________________________________________.
| Տողի | |Ընդա-| այդ թվում ըստ արտաքին | Տանիքի |
|համարը| |մենը | պատերի նյութերի | ձևը |
| | | |_____________________________|________|
| | | |քարից| երկաթբետոնից |այլ|թեք|հարթ|
| | | | |___________________| | | |
| | | | |ընդա-| այդ թվում | | | |
| | | | |մենը |_____________| | | |
| | | | | |պանե-|մոնոլիտ| | | |
| | | | | |լային| | | | |
|______|_____________________|_____|_____|_____|_____|_______|___|___|____|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|______|_____________________|_____|_____|_____|_____|_______|___|___|____|
| 101 |Շենքերի քանակը, | | | | | | | | |
| |ընդամենը | | | | | | | | |
|______|_____________________|_____|_____|_____|_____|_______|___|___|____|
| |այդ թվում` | | | | | | | | |
| 101.1|մեկհարկանի | | | | | | | | |
|______|_____________________|_____|_____|_____|_____|_______|___|___|____|
| 101.2|երկուհարկանի | | | | | | | | |
|______|_____________________|_____|_____|_____|_____|_______|___|___|____|
| 101.3|երեքհարկանի | | | | | | | | |
|______|_____________________|_____|_____|_____|_____|_______|___|___|____|
| 101.4|չորսհարկանի | | | | | | | | |
|______|_____________________|_____|_____|_____|_____|_______|___|___|____|
| 101.5|հինգհարկանի | | | | | | | | |
|______|_____________________|_____|_____|_____|_____|_______|___|___|____|
| 101.6|վեցից ութ հարկանի | | | | | | | | |
|______|_____________________|_____|_____|_____|_____|_______|___|___|____|
| 101.7|ինը և ավելի հարկանի | | | | | | | | |
._________________________________________________________________________.
2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ
._________________________________________________________________________.
| Տող | |Քանակը,| Ընդհանուր մակերեսը, |
|համարը| |միավոր | քառ. մետր |
| | | |_____________________|
| | | |տարեսկզբին|տարեվերջին|
|______|____________________________________|_______|__________|__________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|______|____________________________________|_______|__________|__________|
| 201 |Բազմաբնակարան շենքերի բնակարաններ, | | | |
| |ընդամենը | | | |
|______|____________________________________|_______|__________|__________|
| |այդ թվում ըստ սենյակների քանակի` | | | |
| 201.1|մեկսենյականոց | | | |
|______|____________________________________|_______|__________|__________|
| 201.2|երկուսենյականոց | | | |
|______|____________________________________|_______|__________|__________|
| 201.3|երեքսենյականոց | | | |
|______|____________________________________|_______|__________|__________|
| 201.4|չորսսենյականոց | | | |
|______|____________________________________|_______|__________|__________|
| 201.5|հինգսենյականոց | | | |
|______|____________________________________|_______|__________|__________|
| 201.6|վեց և ավելի սենյականոց | | | |
._________________________________________________________________________.
3. Բազմաբնակարան շենքերն ըստ շահագործման հանձնման տարեթվերի
._________________________________________________________________________.
| Տողի | |Բազմաբնակարան շենքերի|
|համարը| | քանակը, միավոր |
|______|____________________________________________|_____________________|
| Ա | Բ | 1 |
|______|____________________________________________|_____________________|
| 301 |Ընդամենը | |
|______|____________________________________________|_____________________|
| |այդ թվում` հանձնվել են շահագործման | |
| 301.1|մինչև 1950 թ. | |
|______|____________________________________________|_____________________|
| 301.2|1951-1970 թթ. | |
|______|____________________________________________|_____________________|
| 301.3|1971-1980 թթ. | |
|______|____________________________________________|_____________________|
| 301.4|1981-1990 թթ. | |
|______|____________________________________________|_____________________|
| 301.5|1991-2000 թթ. | |
|______|____________________________________________|_____________________|
| 301.6|2001 թ. հետո | |
._________________________________________________________________________.
4. Վերելակ և վերելակով մուտքեր ունեցող բազմաբնակարան շենքեր
._________________________________________________________________________.
| Տողի | |Ընդամենը, միավոր|
|համարը| | |
|______|_________________________________________________|________________|
| Ա | Բ | 1 |
|______|_________________________________________________|________________|
| 401 |Վերելակով շենքերի քանակը | |
|______|_________________________________________________|________________|
| 402 |Վերելակով շենքերի մուտքերի քանակը | |
|______|_________________________________________________|________________|
| 403 |Վերելակների քանակը | |
._________________________________________________________________________.
5. Բազմաբնակարան շենքերն ըստ բնակարանների քանակի
._________________________________________________________________________.
| Տողի | Բնակարանների քանակը |Բազմաբնակարան շենքերի|
|համարը| | քանակը, միավոր |
|______|____________________________________________|_____________________|
| Ա | Բ | 1 |
|______|____________________________________________|_____________________|
| 501 |Մինչև 5 | |
|______|____________________________________________|_____________________|
| 502 |6-20 | |
|______|____________________________________________|_____________________|
| 503 |21-40 | |
|______|____________________________________________|_____________________|
| 504 |41 և ավելի | |
._________________________________________________________________________.
6. Ոչ բնակելի շինություններ ունեցող բազմաբնակարան շենքերն ըստ սեփականության ձևերի
._________________________________________________________________________.
|Տողի| Սեփականությունը |Կառավարման մարմնի կազմում ընդգրկված շենքերը|
|հա- | |___________________________________________|
|մարը| | բնակարաններ |ոչ բնակելի շինություններ|
| | |__________________|________________________|
| | |քանակը, |ընդհանուր| քանակը, | ընդհանուր |
| | |միավոր |մակերեսը,| միավոր | մակերեսը, |
| | | |քառ. մ | | քառ. մ |
| | | | | | |
|____|________________________|________|_________|_________|______________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 |
|____|________________________|________|_________|_________|______________|
| 601|Համայնքային | | | | |
|____|________________________|________|_________|_________|______________|
| 602|Պետական | | | | |
|____|________________________|________|_________|_________|______________|
| 603|Իրավաբանական անձանց | | | | |
|____|________________________|________|_________|_________|______________|
| 604|Քաղաքացիների | | | | |
._________________________________________________________________________.
7. Բազմաբնակարան շենքերի կապիտալ վերանորոգում
._________________________________________________________________________.
| Տողի | |Ընդամենը|
|համարը| | |
|______|_________________________________________________________|________|
| Ա | Բ | 1 |
|______|_________________________________________________________|________|
| 701 |Կապիտալ վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր| |
|______|_________________________________________________________|________|
| 702 |Կապիտալ վերանորոգման ընդհանուր ծախսերը, հազ. դրամ | |
|______|_________________________________________________________|________|
| 702.1|այդ թվում` ըստ կոնստրուկցիոն տարրերի տանիք | |
|______|_________________________________________________________|________|
| 702.2|ջրագծի և կոյուղու ներքին ցանցեր | |
|______|_________________________________________________________|________|
| 702.3|ջերմամատակարարման ներքին ցանցեր | |
|______|_________________________________________________________|________|
| 702.4|վերելակներ | |
|______|_________________________________________________________|________|
| 702.5|մուտքեր | |
|______|_________________________________________________________|________|
| 702.6|այլ | |
._________________________________________________________________________.
8. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
/հազ. դրամ/
._________________________________________________________________________.
| Տողի | |Ընդամենը|
|համարը | | |
|_______|________________________________________________________|________|
| Ա | Բ | 1 |
|_______|________________________________________________________|________|
| 801 |Սպասարկվող բնակարանային ֆոնդի տարեկան հաշվեկշռային | |
| |արժեքը տարեսկզբին | |
|_______|________________________________________________________|________|
| 802 |Սպասարկվող բնակարանային ֆոնդի տարեկան հաշվեկշռային | |
| |արժեքը տարեվերջին | |
|_______|________________________________________________________|________|
| 803 |Հասույթ ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) | |
| |իրացումից, ընդամենը (803.1+803.2+803.3) | |
|_______|________________________________________________________|________|
| |այդ թվում` | |
| 803.1 |պետական և համայնքային բյուջեներից հատկացումների | |
| |հաշվին մատուցված ծառայություններից | |
|_______|________________________________________________________|________|
| 803.2 |շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի | |
| |վճարումներ (բնակվարձ) | |
|_______|________________________________________________________|________|
| 803.3 |այլ եկամուտներ | |
|_______|________________________________________________________|________|
| 804 |Շենքի վերանորոգման և պահպանման համար հաշվարկային | |
| |վճարումներ | |
|_______|________________________________________________________|________|
| 805 |Ծախսեր, ընդամենը | |
| |(805.1+805.2+805.3+805.4+805.5+805.6+805.7) | |
|_______|________________________________________________________|________|
| |այդ թվում` | |
| 805.1 |նյութական ծախսեր | |
|_______|________________________________________________________|________|
|805.1.1|որից` ընթացիկ նորոգման համար | |
|_______|________________________________________________________|________|
| 805.2 |ոչ նյութական ծառայությունների վճարումներ | |
|_______|________________________________________________________|________|
| 805.3 |գործուղման ծախսեր | |
|_______|________________________________________________________|________|
| 805.4 |աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ | |
|_______|________________________________________________________|________|
| 805.5 |պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | |
|_______|________________________________________________________|________|
| 805.6 |կապիտալ ներդրումներ, հիմնավերանորոգում, | |
| |սարքավորումների և գույքի ձեռքբերում | |
|_______|________________________________________________________|________|
| 805.7 |այլ ծախսեր | |
|_______|________________________________________________________|________|
| 806 |Չվճարված բնակվարձից գոյացած պարտքեր, ընդամենը | |
|_______|________________________________________________________|________|
| 806.1 |որից` հաշվետու տարում | |
._________________________________________________________________________.
Տեղեկանք 1. Սպասարկվող բնակարանային ֆոնդի միջին տարեկան
ընդհանուր մակերեսը, հազ. քառ. մետր ------------
2. Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմնի
աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ ------------
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող _____________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
_____________________ «___»___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _______________@________________