040.0053.250397
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«25» ՄԱՐՏԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 մարտի 1997 թ. թիվ 53
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍԵՐՄԵՐ» ԱՐՏԱԴՐԱԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՖԻՐՄԱՅԻ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՍԵՐՄԱԲՈՒԾԱԿԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի համայնքի խնդրանքն ու Սյունիքի մարզպետի միջնորդությունը Հարթաշեն գյուղում գործող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմեր» արտադրաառևտրական ֆիրմայի Զանգեզուրի սերմաբուծական դուստր ձեռնարկության հողի և գույքի սեփականաշնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում գործող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմեր» արտադրաառևտրական ֆիրմայի Զանգեզուրի սերմաբուծական դուստր ձեռնարկությունում «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնել հողի և գույքի սեփականաշնորհում` մշտական օգտագործման նպատակով նշված դուստր ձեռնարկությանը հատկացնելով 255,5 հեկտար հող, որից 244 հեկտարը` վարելահող (80 հեկտարը` ջրովի), 10,1 հեկտարը` արոտ, 1,4 հեկտարը` անօգտագործելի, և դրա գործունեության համար անհրաժեշտ այլ հիմնական միջոցներ:
2. Հաստատել Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի բնակիչներին սեփականության իրավունքով տրամադրվող գյուղատնտեսական հողատեսքերի 1997 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափերը (կցվում է):
Նշված գյուղատնտեսական հողատեսքերի 1998 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափերը հաշվարկվում են հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ տարվա համար հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:
3. Սահմանել, որ`
ա) գյուղացիական տնտեսություն վարելու նպատակով հողամասերը որպես սեփականություն առաջին հերթին տրամադրվում են Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում 1995 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մշտապես բնակվող քաղաքացիներին.
բ) Հարթաշեն գյուղի հողային բարեփոխումների ու սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում ընդունում է հողը որպես սեփականություն առաջին հերթին ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների դիմումները, իսկ հաջորդ հերթերի կողմից հողի սեփականության իրավունքի իրացումն սկսվում է 1997 թվականի սեպտեմբերի 20-ից, ընդ որում, վերջիններիս դիմումներն ընդունվում են 1997 թվականի սեպտեմբերի 20-ից` 15-օրյա ժամկետում.
գ) 1997 և 1998 թվականներին Հարթաշեն գյուղի քաղաքացիներին սեփականաշնորհվող գյուղատնտեսական հողատեսքերի մասնակի հատուցման գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4. Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղին ամրակցված վարելահողերից և այլ հողատեսքերից «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պահեստային ֆոնդում թողնելու վերաբերյալ:
5. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Սյունիքի մարզպետի վրա:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 53 ՈՐՈՇՄԱՄԲ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԵՐԸ
.________________________________________________________________________.
|թիվ| Համայնքի |Հողերի | | |
|թիվ| և գնա - |գնահատ-| Վարելահող | Բազմամյա տնկարկներ |
|ը/կ| հատման |ման | | |
| | շրջանի |խմբերը | | |
| | անվանումը| | | |
|___|__________|_______|_________________________|_______________________|
| | | | ջրովի | անջրդի | հնդավոր | կորիզավոր |
|______________|_______|_____________|___________|___________|___________|
| | |տարա-|հատուց-|տարա-|հա- |տարա-|հա- |տարա-|հա- |
| | |ծու- |ման |ծու- |տուց-|ծու- |տուց-|ծու- |տուց-|
| | |թյու-|չափը |թյու-|ման |թյու-|ման |թյու-|ման |
| | |նը |(հազ. |նը |չափը |նը |չափը |նը |չափը |
| | |(հեկ-|դրամ/ |(հեկ-|(հազ.|(հեկ-|(հազ.|(հեկ-|(հազ.|
| | | տար)|հեկտար)| տար)|դրամ/|տար) |դրամ/| տար)|դրամ/|
| | | | | |հեկ- | |հեկ- | |հեկ- |
| | | | | |տար) | |տար) | |տար) |
|______________|_______|_____|_______|_____|_____|_____|_____|_____|_____|
|1.|Հարթաշեն | | | | | | | | | |
| |/Զանգեզուր-| 1 | - | - | - | - | - | - | - | - |
| | Սյունիքի/ | | | | | | | | | |
| | | 2 | - | - |164,7|17,8 | - | - | - | - |
| | | | | | | | | | | |
| | | 3 |239,4| 36,8 |170,1|14,9 | - | - | - | - |
| | | | | | | | | | | |
| | | 4 | 53,1| 25,3 |91,1 |12,1 |32,1 |31,6 |13,9 |25,0 |
| | | | | | | | | | | |
| | | 5 | 7,5 | 17,2 |31,2 |6,3 | - | - | - | - |
|__|___________|_______|_____|_______|_____|_____|_____|_____|_____|_____|
|2.|Հարթաշեն | | | | | | | | | |
| |/Զանգեզուր-| 1 | - | - | - | - | - | - | - | - |
| |Որոտանի/ | | | | | | | | | |
| | | 2 | - | - | - | - | - | - | - | - |
| | | | | | | | | | | |
| | | 3 | - | - |98,4 |16,7 | - | - | - | - |
| | | | | | | | | | | |
| | | 4 | - | - |21,0 |12,1 | - | - | - | - |
| | | | | | | | | | | |
| | | 5 | - | - | 3,5 |6,9 | - | - | - | - |
.________________________________________________________________________.
.________________________________________________________________________.
|թիվ|Համայնքի և |Հողերի | |
|թիվ| գնահատման |գնահատ-| Բնական կերահանդակներ |
|ը/կ| շրջանի |ման | |
| | անվանումը |խմբերը | |
|___|___________|_______|________________________________________________|
| | | | գյուղամերձ | հեռագնաց |
|___|___________|_______|_______________________|________________________|
| | | | խոտհարք | արոտ | խոտհարք | արոտ |
|___|___________|_______|___________|___________|___________|____________|
| | | |տարա-|հա- |տարա-|հա- |տարա-|հա- |տարա-|հա- |
| | | |ծու- |տուց-|ծու- |տուց-|ծու- |տուց-|ծու- |տուց- |
| | | |թյու-|ման |թյու-|ման |թյու-|ման |թյու-|ման |
| | | |նը |չափը |նը |չափը |նը |չափը |նը |չափը |
| | | |(հեկ-|(հազ.|(հեկ-|(հազ.|(հեկ-|(հազ.|(հեկ-|(հազ. |
| | | | տար)|դրամ/| տար)|դրամ/| տար)|դրամ/| տար)|դրամ/ |
| | | | |հեկ- | |հեկ- | |հեկ- | |հեկ- |
| | | | |տար) | |տար) | |տար) | |տար) |
|___|___________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|
|1. | Հարթաշեն | | | | | | | | | |
| |/Զանգեզուր-| | - | - | - | - | - | - | - | - |
| | Սյունիքի/ | | | | | | | | | |
| | | | - | - | - | - | - | - | - | - |
| | | | | | | | | | | |
| | | | - | - | - | - | - | - | - | - |
| | | | | | | | | | | |
| | | |19,0 | 7,2 |460,0| 5,8 | - | - |303,0| 5,8 |
| | | | | | | | | | | |
| | | | - | - |157,0| 1,9 |199,0| 2,4 |958,0| 1,9 |
|___|___________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|
|2. | Հարթաշեն | | | | | | | | | |
| |/Զանգեզուր-| | - | - | - | - | - | - | - | - |
| | Որոտանի/ | | | | | | | | | |
| | | | - | - | - | - | - | - | - | - |
| | | | | | | | | | | |
| | | | - | - | - | - | - | - | - | - |
| | | | | | | | | | | |
| | | | - | - | - | - | - | - | - | - |
| | | | | | | | | | | |
| | | | - | - |232,0| 3,5 | - | - | - | - |
.________________________________________________________________________.