Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔ ...

 

 

040.0702.220504

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մայիսի 2004 թվականի N 702-Ն

 

i

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 12-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 05 ենթախմբի «02. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել 2300 դատական փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերում` դատարանի և քրեական հետապնդման մարմինների որոշումներին համապատասխան:

2. Որպես փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` սահմանել փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա արժեքը` 2004 թվականի համար 295 դրամ, և հաստատել մեկ փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսը` համաձայն հավելվածի, որը ներառում է տվյալ փորձաքննության կատարման հետ կապված բոլոր ծախսերը, ներառյալ փորձաքննության կատարումից հետո դատավարական և քննչական գործողություններին փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի մայիսի 13-ի

N 702-Ն որոշման

 

ՄԵԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԺԱՄԱԾԱԽՍԸ

 

._________________________________________________________________________.

|Փորձաքննության  |Փորձագիտական|     Որպես մեկ առանձին փորձաքննություն`    |

|    տեսակը      |աշխատանքի   |              գնահատման չափանիշը           |

|                |նորմատիվային|                                           |

|                |ժամածախսը   |                                           |

|                |(ժամերով)   |                                           |

|________________|____________|___________________________________________|

|       1        |     2      |                     3                     |

|________________|____________|___________________________________________|

|Ձեռագրաբանական  |     45     |միևնույն  անձի կողմից կատարված հետազոտելի  |

|                |            |տեքստերի և  (կամ) ստորագրությունների       |

|                |            |ամբողջությունը                             |

|________________|____________|___________________________________________|

|Հեղինակային     |     45     |յուրաքանչյուր անձի նույնացումը             |

|________________|____________|___________________________________________|

|Փաստաթղթաբանական|     60     |յուրաքանչյուր հետազոտելի փաստաթուղթը       |

|________________|____________|___________________________________________|

|Ֆոտոտեխնիկական  |     90     |յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը           |

|________________|____________|___________________________________________|

|Դիմանկարային    |     90     |յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը           |

|________________|____________|___________________________________________|

|Հետքաբանական    |     45     |հետքերի ամբողջությունը, որոնք հետազոտվում  |

|                |            |են մեկ անձի կամ առարկայի կողմից թողնված    |

|                |            |լինելու կապակցությամբ                      |

|________________|____________|___________________________________________|

|Ձգաբանական      |     60     |դեպքի հանգամանքների մեկ ամբողջությունը,    |

|                |            |ինչպես նաև  դեպքի հանգամանքների            |

|                |            |հետազոտության հետ անմիջականորեն չկապված,   |

|                |            |ինքնուրույն, նաև  մյուսների մաս չկազմող կամ|

|                |            |մյուսների հետ միևնույն  համալիրի մեջ չմտնող|

|                |            |հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը           |

|________________|____________|___________________________________________|

|Պայթյունա-      |     90     |յուրաքանչյուր պայթյունը, ինչպես նաև        |

|տեխնիկական      |            |պայթյունի հանգամանքների հետազոտության հետ  |

|                |            |անմիջականորեն չկապված, ինքնուրույն, նաև    |

|                |            |մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ    |

|                |            |միևնույն  համալիրի մեջ չմտնող հետազոտելի   |

|                |            |յուրաքանչյուր օբյեկտը                      |

|________________|____________|___________________________________________|

|Նյութագիտական   |     60     |յուրաքանչյուր հետքը կամ հետքերի համալիրը,  |

|                |            |ինչպես նաև  ինքնուրույն, մյուսների մաս     |

|                |            |չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը   |

|________________|____________|___________________________________________|

|Սննդային        |     60     |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող         |

|                |            |հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը           |

|________________|____________|___________________________________________|

|Տեսաձայնագրառման|    120     |մյուսների մաս չկազմող յուրաքանչյուր        |

|                |            |հետազոտելի տեսաձայնագրառումը               |

|________________|____________|___________________________________________|

|Հրդեհատեխնիկական|     90     |յուրաքանչյուր հրդեհի ամբողջությունը        |

|________________|____________|___________________________________________|

|Շինարարա-       |     60     |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ     |

|տեխնիկական      |            |մյուսների հետ միևնույն  համալիրի մեջ չմտնող|

|                |            |հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը           |

|________________|____________|___________________________________________|

|Ճանապարհա-      |     30     |յուրաքանչյուր պատահարի ամբողջությունը      |

|տրանսպորտային   |            |                                           |

|պատահարների     |            |                                           |

|հանգամանքների   |            |                                           |

|________________|____________|___________________________________________|

|Տրանսպորտային   |     90     |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ     |

|միջոցների       |            |մյուսների հետ միևնույն  համալիրի մեջ չմտնող|

|տեխնիկական      |            |հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը           |

|վիճակի          |            |                                           |

|________________|____________|___________________________________________|

|Տրանսպորտային   |     90     |յուրաքանչյուր պատահարի ամբողջությունը      |

|հետքաբանական    |            |                                           |

|________________|____________|___________________________________________|

|Տնտեսագիտական   |    180     |վերլուծությունների յուրաքանչյուր համալիրը, |

|                |            |որի սուբյեկտներն ունեն որևէ                |

|                |            |փոխկապակցվածություն                        |

|________________|____________|___________________________________________|

|Ապրանքագիտական  |     30     |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ     |

|                |            |մյուսների հետ միևնույն  համալիրի մեջ չմտնող|

|                |            |հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը           |

._________________________________________________________________________.

 

Զուգահեռ, հաջորդական, համալիր հետազոտությունների անհրաժեշտության դեպքում կատարված փորձաքննության յուրաքանչյուր տեսակը ենթակա է հաշվառման` որպես մեկ առանձին փորձաքննություն:

Անկախ կատարված հետազոտությունների ծավալից և արված ծախսերից` փորձաքննության կատարման ծառայության դիմաց որևէ վճարում չի կատարվում, եթե փորձաքննությանն առաջադրված բոլոր հարցերի կապակցությամբ ստացվել է հարցի պարզաբանման անհնարինության մասին եզրակացություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.05.2004
N 702-Ն
Որոշում