040.0653.170504
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 2004 թվականի N 653-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԻ ՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կրթական հաստատությունների սովորողների և բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների գիտելիքների ու հմտությունների գնահատման աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Ջոն Կիրակոսյանի անվան N 20 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել նրան ամրացված` Այգեստան փողոցի N 9/4ա հասցեում գտնվող ուսումնական համալիրի ձախ թևի մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերն ամբողջությամբ (1180 քառակուսի մետր) և նկուղային հարկից 265 քառակուսի մետր մակերեսով տարածքը և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Երևանի քաղաքապետին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ