Սեղմել Esc փակելու համար:
2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱ ...

11.06.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.04.2004  -ից մինչեւ   11.06.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)

i

603.0001.250304

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         03           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60304058

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 2004 թվականի N 01-Ն

 

i

2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի բ/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «2004 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը»` համաձայն հավելված 1-ի:

 

Հավելված 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի և «2004-2006 թվականների Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական աշխատանքների Եռամյա ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխան, մշակել է «2004 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը»:

Հայաստանի Հանրապետության տարածքում պետական վիճակագրության իրագործման հիմքը պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրն է: Պետական վիճակագրական գործունեության ուղղությունները սահմանելու համար մշակվում է Եռամյա Ծրագիր, իսկ այդ ուղղությունների իրագործումն ապահովող միջոցառումների որոշման համար` Տարեկան Ծրագիր:

Եռամյա Ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ: Այն ներառում է պետական վիճակագրական գործունեության հիմնական ուղղություններն ըստ երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների: Եռամյա Ծրագրի կատարման հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացվում Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից մինչև հաջորդող տարվա մայիսի 1-ը: Եռամյա Ծրագրի կատարումը և ֆինանսավորումը պայմանավորված է և բխում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Տարեկան Ծրագիրը նորմատիվ ակտ է: Համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այն հաստատվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի ներկայացմամբ:

Ծրագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև մյուս պետական մարմինների և այլ կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ընդհանուր համակարգման միջոցով իրականացվող պետական վիճակագրական հաշվառման մեջ ընդգրկված ցուցանիշների (և դրանց հավաքագրման, մշակման, ամփոփման, հրապարակման աշխատանքների) ցանկը, ինչպես նաև դրանց հաշվառման կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

Ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվության ցանկը (հավաքագրման աղբյուրները, ներկայացման և աշխատանքի կատարման ժամկետները և հրապարակումները, որտեղ պետք է տեղադրվեն վերջիններս)` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:

Ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովեն դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Ծրագիրը մշակվում է վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:

Երկրի ազատական տնտեսակարգին անցման պայմաններում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական վերափոխումները, տնտեսությունում տեղի ունեցող արագ տեղաշարժերը սկզբունքային անհրաժեշտություն են առաջացնում վիճակագրական տեղեկատվություն սպառողներին (օգտագործողներին) ապահովել առավել ճշգրիտ, արժանահավատ և ժամանակի չափանիշներին համապատասխանող վիճակագրական հրապարակումներով:

Վիճակագրության կարևորագույն նպատակներից է սպառողներին (օգտագործողներին) շուկայի պահանջարկին համապատասխանող վիճակագրական արտադրանքի տրամադրումը:

Վիճակագրության վերակառուցման առաջնահերթ ուղղություններից է վիճակագրական տեղեկատվության տարածման փորձի և դրա վարման քաղաքականության նորացումն ու նոր մոտեցումները: Վիճակագրական տվյալների տարածումն անհրաժեշտ է կառավարության, գործարար շրջանակների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և հասարակության լայն շրջանների, ինչպես նաև միջազգային հանրության համար:

Մարկետինգային գործունեության մեջ անհրաժեշտ է վիճակագրական հրապարակումների օգտագործման ակտիվացման և ընդլայնման մղումը: Անհրաժեշտ է ստեղծել «պատվերի փաթեթ», որպեսզի կարճ ժամանակահատվածում հնարավոր լինի լիովին բավարարել տեղեկատվության ընթացիկ պահանջարկը, բայց և միաժամանակ հաշվի առնել այն հանգամանքը, որ տեղեկատվությունը, ինչպես ցանկացած ապրանք, պետք է համապատասխանի քանակական և որակական չափանիշների ամբողջական շարքի պահանջներին (բովանդակությունից մինչև «փաթեթավորումը»): Տեղեկատվության ավելի արագ տարածումը կարող է հասանելի լինի միայն ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ:

Պաշտոնական հրապարակումների բովանդակության կատարելագործման նպատակով մշակվելու է սպառողների հետ հետադարձ կապի համակարգ, որի շնորհիվ հետագայում կբավարարվի սպառողական պահանջարկը:

Պետական վիճակագրական աշխատանքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներից են.

ա/ միջազգային չափանիշներով վիճակագրական մեթոդաբանության և կիրառման կարգի կատարելագործման, միասնականացման և ներդաշնակեցման, ազգային վիճակագրական ծառայությունների կողմից պաշտոնապես հրապարակվող իրենց երկրների սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության կենսամակարդակին վերաբերող ցուցանիշների համադրելիության ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության շարունակական գործունեությունը միջազգային համագործակցության շրջանակում,

բ/ վիճակագրության համակարգի կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունում պարբերաբար կազմակերպվող սեմինար-խորհրդակցությունները և դասընթացները, ինչպես օտարերկրյա փորձագետների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցների դասավանդմամբ և (կամ) մասնակցությամբ,

գ/ վիճակագրական տվյալների հավաքագրման, կուտակման, մշակման և տարածման բնագավառներում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների մշակումը, ներդրումը և կիրառումը (մեթատվյալներ, տվյալների հիմնապաշար, ինտրանետ, ծրագրային փաթեթներ և այլն),

դ/ Ինտերնետ գլոբալ համակարգչային ցանցում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակումների տեղեկատվական բազայի կատարելագործումը, վիճակագրական տեղեկատվության սպառողների համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ինտերնետային էջից «Օն-լայն» ռեժիմով ամփոփ տեղեկատվության տրամադրման ուղղությամբ համապատասխան աշխատանքների իրականացումը,

ե/ վիճակագրության համակարգային զարգացման համար նախադրյալների ապահովման, վիճակագրության մեթոդաբանական կարողությունների զարգացման և կանոնակարգման, ինչպես նաև վիճակագրական տեղեկատվության օգտագործման ավելի լայն հնարավորությունների ընձեռման նպատակով` Արժույթի միջազգային հիմնադրամի Տվյալների տարածման հատուկ ստանդարտով սահմանված ցուցանիշների և դրանց մեթատվյալների պարբերական արդիականացման աշխատանքների ապահովումը,

զ/ վիճակագրության մեթոդաբանական կարողությունների զարգացման և կանոնակարգման, ինչպես նաև վիճակագրական տեղեկատվության օգտագործման ավելի լայն հնարավորությունների ընձեռման նպատակով` հիմնական վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ մեթոդաբանական տվյալների համակարգի ներդրումը և պարբերական արդիականացումը,

է/ պետական վիճակագրությունում Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի, Արտադրանքի` ըստ գործունեության տեսակների, Հայաստանի դասակարգչի ամբողջական ներդրման գործընթացի շարունակական ապահովումը,

ը/ վիճակագրական տեղեկությունների հավաքագրման արդյունավետության բարձրացման (ինչպես տվյալների որակի, այնպես էլ ռեսուրսների խնայողության ենթատեքստով), ինչպես նաև վիճակագրական տեղեկություններ տրամադրողների` վիճակագրական դիտարկման փաստաթղթերով ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով` փոքր ձեռնարկատիրության սուբյեկտներից ընտրանքային կարգով վիճակագրական տեղեկությունների հավաքագրման մեթոդների ավելի լայն կիրառումը,

թ/ որպես ե/ կետում նշվածի նախապայման, և որպես դրա հետևանք, տնտեսական և այլ բնույթի գործունեությունների տեսակների ու դրանք իրականացնող սուբյեկտների քանակի աճով պայմանավորված, անցում կատարել վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների կողմից վարչական ռեգիստրների միջոցով հավաքագրված տեղեկությունների բովանդակության և կազմի ընդլայնմանը, կիրառվող մեթոդաբանությունների միասնականացմանը:

Վիճակագրական տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով.

ա/ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների գծով վիճակագրական տեղեկատվությունը տարածվում է (անվճար) բազմաթիվ հասցեներով (պետական մարմիններ, հասարակական, գիտության և կրթության ոլորտի կազմակերպություններ, մասնավոր հատված (գործարար շրջաններ), միջազգային կազմակերպություններ), նաև տրամադրվում է զանգվածային լրատվամիջոցներին մամլո հաղորդագրությունների տեսքով` համաձայն ծրագրի հավելված 3-ում նշված ժամանակացույցի:

Նմանատիպ հրապարակումները մարզերի կտրվածքով (մարզի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների գծով) իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի մարզային գործակալությունները,

բ/ ծրագրի 3-րդ հավելվածում ներառված վիճակագրական բոլոր հրապարակումների, առնվազն 2-ական օրինակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության գրադարանին,

գ/ «Ինտերնետ» ցանցում հայերեն և ռուսերեն (հնարավորության սահմաններում նաև անգլերեն) լեզուներով տեղադրվում են հիմնական վիճակագրական ցուցանիշները, հրապարակումները, և այլ նյութեր:

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան վիճակագրական տեղեկատվության տրամադրումը միջազգային (միջկառավարական, միջպետական) կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին, ինչպես նաև տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա նոր հետազոտությունների և այլ վիճակագրական աշխատանքների իրականացումը:

Ծրագրում ներառված աշխատանքների (ցուցանիշների) կառուցվածքը ներկայացված է համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից 1996 թ. մարտին հաստատված Տվյալների տարածման հատուկ ստանդարտների (որին 2003 թ. նոյեմբերի 7-ից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը) բաղադրիչների և ենթադրում է տվյալների տարածման հետևյալ չորս հիմնական պահանջների (չափորոշիչների) պահպանումը` տվյալների ընդգրկվածություն, պարբերականություն և ժամանակայնություն, մատչելիություն, ամբողջականություն ու որակ:

Ծրագրի I, VIII և XI հավելվածներում, աշխատանքների (ցուցանիշների) արտացոլման համար օգտագործվել է վեցանիշ ծածկագիր, որտեղ.

 

._______________________________________________.

._______________________________________________.

._______|_______|_______|__________________________ I նիշ

._______|_______|__________________________ II նիշ

._______|__________________________ III նիշ

.__________________________ IV նիշ

 

. I նիշը աշխատանքի (ցուցանիշի) ծածկագիրն է ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի «Տվյալների տարածման ընդհանուր համակարգի» և Տվյալների տարածման հատուկ ստանդարտի հատվածների,

. II նիշը հատվածի տրոհումն է ըստ ենթահատվածների,

. III նիշը աշխատանքի (ցուցանիշի) տրոհումն է ըստ ոլորտների (Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի դասերի, ցուցանիշների),

. IV նիշը ոլորտների մանրամասնումն է ըստ ենթաոլորտների:

Հաջորդ երկու նիշերը հատկացված են պետական վիճակագրական աշխատանքների ցանկի հերթական համարին` ըստ տվյալ հատվածի, ենթահատվածի, ոլորտի և ենթաոլորտի:

Այն դեպքում, երբ աշխատանքը (ցուցանիշները) որևէ կամ` տվյալ մակարդակից ներքև չի տրոհվում` հաջորդ հատկացված դիրքերը լրացվում են զրոներով:

Օրինակ` 128001 - ծածկագիրը նշանակում է իրական հատվածի (1), արտադրության ենթահատվածի (2), կազմակերպությունների ֆինանսական գործունեության (8), կազմակերպությունների գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշները (0), իսկ վերջին երկու նիշերն արտահայտում են նշված ցուցանիշներին պատկանող պետական վիճակագրական աշխատանքների ցանկում հերթական համարը, որոնք անփոփոխելի են Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական աշխատանքների Եռամյա ծրագրերի գործողության ժամանակահատվածում:

Տվյալ ծածկագրի համար Ծրագրում նշվում են նաև վիճակագրական աշխատանքի (ցուցանիշի) ամբողջական անվանումը (սյունակ 2), տվյալ աշխատանքի (ցուցանիշի) իրականացման (հաշվարկման, հավաքագրման) հիմք հանդիսացող պետական վիճակագրական դիտարկման փաստաթղթ(եր)ի տեսակները և հապավումը (սյունակ 3), ընդգրկվածությունն ըստ կոնկրետ չափորոշիչի (մարզերի, գործունեության տեսակների և այլն) (սյունակ 4), պարբերականությունը (սյունակ 5), աշխատանքի ավարտի վերջնաժամկետը (սյունակ 6), ինչպես նաև այն հրապարակումների անվանումները, որոնցում վերջիններս արտացոլվելու են (սյունակ 7): Սյունակ 7-ում «ներքին օգտագործման համար» նշման առկայության դեպքում հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ տվյալ աշխատանքը հանդիսանում է մեկ այլ աշխատանքի (ցուցանիշի) իրականացման (հաշվարկման) միջանկյալ փուլ և հրապարակման կամ որևէ այլ ձևով տարածման ենթակա չէ:

Ծրագրի III հավելվածում ժողովածուների և տեղեկագրերի համար օգտագործվել է յոթանիշ ծածկագիր, որտեղ I-IV նիշերը համապատասխանում են Ծրագրի I հավելվածի դասակարգմանը, V նիշը ներկայացնում է հրապարակման ծածկագիրը (օրինակ` ժողովածու (1), տեղեկագիր (2)), իսկ VI և VII նիշերը ցույց են տալիս դրանց հերթական համարն ըստ տվյալ ոլորտների կամ գործունեության տեսակների հատվածների:

Վիճակագրական աշխատանքների կատարման (ցուցանիշների մշակման) Ծրագրում սահմանված ավարտի օրերը պարունակում են որոշակի վերապահումներ, կախված տարվա օրացուցային օրերի աշխատանքային օրերին համընկնելու հանգամանքից (օրինակ` Հավելված I-ում 1. Իրական հատվածի 1.2. Արտադրություն (ծառայություններ) ենթահատվածի 1.2.1 Արդյունաբերություն բաժնի 121017 ծածկագրով աշխատանքի ավարտի օրը սահմանված է հաշվետու ժամանակաշրջանից հետո 30/31-րդ օրը) և եթե այդ օրը ոչ աշխատանքային է, ապա բնականաբար ավարտի օրը տեղափոխվում է հաջորդ աշխատանքային օր:

Եթե տվյալ աշխատանքի ավարտի օրը համընկնում է շաբաթ օրվան, ապա ավարտի օր է համարվում դրան նախորդող աշխատանքային օրը, իսկ եթե կիրակի կամ տոնական օր է, ապա դրան հաջորդող աշխատանքային օրը, բայց ոչ ուշ, քան հաջորդող ամսվա 1-ը:

Հարկ է նկատի ունենալ, որ փետրվար ամսվա համար նախատեսված աշխատանքի ավարտման օր է համարվում փետրվար ամսվա վերջին աշխատանքային օրը:

 

._________________________________________________________________________.

|   Վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկն ուսումնասիրելու     |

|նպատակով` Ծրագրի նախագիծը առաջարկությունների և  դիտողությունների ստացման |

|ակնկալիքով կարծիքի է ներկայացվել ընտրանքային կարգով ընտրված (ֆինանսական  |

|միջոցների սղությամբ պայմանավորված) 97 հիմնական վիճակագրական              |

|տեղեկատվության սպառողների (պետական մարմիններ, գիտակրթական                |

|հաստատություններ, տնտեսավարող սուբյեկտներ, հասարակական և  միջազգային     |

|կազմակերպություններ և  զանգվածային լրատվության միջոցներ):                |

|   Ծրագրի նախագծի առնչությամբ պատասխան-գրություններ ստացվել են 64-ից     |

|(66.0%), իսկ գրություններ չեն ուղարկել 33-ը (34.0%):                     |

|   Առաջարկություններ և  դիտողություններ չունեն 32 վիճակագրական           |

|տեղեկատվության սպառողներ կամ պատասխան-գրություն ներկայացրած սպառողների   |

|50.0%-ը:                                                                 |

._________________________________________________________________________.

 

________________________________

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
27.01.2004
N 01-Ն
Որոշում