(ուժը կորցրել է 13.09.12 թիվ 1170-Ն որոշում)
i
040.0637.120504
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 2004 թվականի N 637-Ն
i
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի ապրիլի 29-ի
N 637-Ն որոշման
ԿԱՐԳ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետությունում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման ընթացակարգը:
i
2. Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը վարում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը յուրաքանչյուր տարվա համար կազմվում է ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի վերաբերյալ հաշվետվությունների (այսուհետ` հաշվետվություն) հիման վրա: Այն պետք է պարունակի տեղեկություններ արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրերում պարփակված` բոլոր տեսակների օգտակար հանածոների պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, գործող կամ նախագծվող արդյունաբերական կազմակերպության հետախուզված ու նախնական գնահատված պաշարներով ապահովվածության մասին:
Օգտակար հանածոների տարեկան հաշվետվության ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:
(2-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 65-Ն, 03.06.10 թիվ 671-Ն որոշումներ)
i
3. Օգտակար հանածոների պաշարների հաշվառումը կատարվում է հանքավայրերի օգտակար հանածոների պաշարների դասակարգմանը (A, B, C1 և C2) համապատասխան:
(3-րդ կետը փոփ. 03.06.10 թիվ 671-Ն որոշում)
4. Օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ պետական փորձաքննական եզրակացությունը հիմք է ծառայում դրանց` պետական հաշվեկշռում գրանցման համար:
Հաշվառման ենթակա են բոլոր տեսակների օգտակար հանածոների հաստատված պաշարները:
i
5. Օգտակար հանածոների պաշարները հաշվառվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ` ըստ հանքավայրերի ու տեղամասերի, ինչպես նաև ըստ օգտակար հանածոների տեսակների, դրանց քանակի և որակական տվյալների:
Ամփոփված տվյալների հիման վրա կազմվում է պաշարների պետական հաշվեկշիռ:
Օգտակար հանածոների մարված (արդյունահանված և ընդերքում կորսված) պաշարների դուրսգրումը կատարվում է ընդերքօգտագործողների ներկայացրած մարկշեյդերական չափագրումների (հիմնավորում) արդյունքում կազմված հաշվետվությունների հիման վրա:
(5-րդ կետը փոփ. 03.06.10 թիվ 671-Ն որոշում)
i
6. Ընդերքօգտագործող կազմակերպությունները հաշվետվությունները մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 15-ը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, որը ամփոփում և մինչև ապրիլի 1-ը կատարում է համապատասխան փոփոխություններ պաշարների պետական հաշվեկշռում` տեղեկությունները 10-օրյա ժամկետում տեղադրելով ինտերնետային կայքում:
(6-րդ կետը փոփ. 29.01.10 թիվ 65-Ն, 03.06.10 թիվ 671-Ն որոշումներ)
i
7. Հաշվետվությունը լրացվում է ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից յուրաքանչյուր հանքավայրի (տեղամասի) համար առանձին: Հաշվետվությունն ստորագրում է կազմակերպության ղեկավարը, գլխավոր երկրաբանը, իսկ պինդ օգտակար հանածոների դեպքում` նաև մարկշեյդերական չափագրում կատարողը:
Յուրաքանչյուր օգտակար հանածոյի, ինչպես նաև միևնույն տեսակի, բայց տարբեր որակական հատկանիշներ և արդյունաբերական նշանակություն ունեցող օգտակար հանածոների համար կազմվում է առանձին հաշվետվություն:
(7-րդ կետը փոփ. 03.06.10 թիվ 671-Ն որոշում)
i
8. Պաշարների պետական հաշվեկշռում հանքավայրերը խմբավորվում են ըստ մարզերի, որոնցում հանքավայրերը բաշխվում են ըստ արդյունաբերական իրացման հետևյալ դասակարգման`
հետախուզվող,
շահագործվող,
պահուստային:
(8-րդ կետը փոփ. 03.06.10 թիվ 671-Ն որոշում)
9. Արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների և արդյունահանման արդյունքում չհաստատված պաշարների դուրսգրումը կատարվում է պետական փորձաքննական եզրակացության հիման վրա` պաշարների պետական հաշվեկշռում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: