040.0608.120504
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 փետրվարի 2004 թվականի N 608-Ա
i
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ, նվազեցնել 70 տոկոսով:
«Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով կարճաժամկետ դեբիտորական պարտքի` 5167 հազ. դրամ, պահանջի իրավունքն օրենքով սահմանված կարգով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համապատասխան չափով` բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցմամբ, նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
(1-ին կետը փոփ. 02.12.04 թիվ 1696-Ա որոշում)
2. Հաշվեկշռային մեթոդով 57432 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):
3. Սահմանել «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 27817 հազ. դրամ:
4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 13909 հազ. դրամ:
5. «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 29615 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 516 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 13882 հազ. դրամ,
այլ ոչ ընթացիկ պարտավորությունների գծով` 2098 հազ. դրամ,
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 3271 հազ. դրամ,
ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 275 հազ. դրամ,
հիմնադիրներին (մասնակիցներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 1213 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 7759 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 601 հազ. դրամ:
6. «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել`
ա) որ գնորդը պարտավորվում է`
2004-2005 թվականների ընթացքում կատարել 30,0 մլն դրամի չափով ներդրումներ, այդ թվում`
2004 թվականին` 12,0 մլն դրամ,
2005 թվականին` 18,0 մլն դրամ.
բ) «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն երեք տարի ժամկետով պահպանման մասին.
գ) որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ