Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Հ ...

 

 

040.0603.060504

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2004 թվականի N 603-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 562,4 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 538,4 հեկտարը, որից` 45,4 հեկտար վարելահող, 14 հեկտար բազմամյա տնկարկ, 360 հեկտար արոտ, 119 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) մեկ հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.

գ) մեկ հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա.

դ) 2 հեկտար այլ հողեր` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` գերեզմանատան համար:

2. Բավարարել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավանի գյուղական համայնքի ավագանու խնդրանքը և հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, դրանք նպատակային նշանակությամբ օգտագործելու, դրանց սեպաձևությունը և մասնատվածությունը վերացնելու նպատակով դադարեցնել հողային բարեփոխումների ժամանակ քաղաքացիներին տրամադրված 20 հեկտար տնամերձ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը, այն փոխադրելով գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, փոխարենը պահուստային հողերից 20 հեկտար վարելահող փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` փոխանակության կարգով այդ ընտանիքներին տնամերձ հողամասեր տրամադրելու համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի ապրիլի 29-ի

N 603-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

_________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավանի գյուղական

համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա` պետական

սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման

տրամադրման) հերթականությունը, չափերը և նպատակները

 

._________________________________________________________________________.

|Տարե-  |Հողերի կատեգորիան   |Պայմա-|Ընդա-|         այդ թվում`            |

|թիվը   |(նպատակային         |նական |մենը |_______________________________|

|       |նշանակությունը)     |նշանը |     |վարե-|բազմամյա |խոտ-|արոտ|այլ  |

|       |                    |      |     |լահող|տնկարկներ|հարք|    |հողեր|

|_______|____________________|______|_____|_____|_________|____|____|_____|

|       |Գյուղատնտեսական     |   Գ  |     |     |         |    |    |     |

|       |նշանակության        |      |     |     |         |    |    |     |

|       |____________________|______|_____|_____|_________|____|____|_____|

|       |Բնակավայրերի, այդ   |   Բ  |  1,0|     |         |    |    |  1,0|

|       |թվում` հասարակական  |______|_____|_____|_________|____|____|_____|

|       |կառուցապատման       |   Հ  |  1,0|     |         |    |    |  1,0|

|       |____________________|______|_____|_____|_________|____|____|_____|

|       |Արդյունաբերության և |   Ա  |  1,0|     |         |    |    |  1,0|

|       |ընդերքօգտագործման   |      |     |     |         |    |    |     |

|2004 թ.|____________________|______|_____|_____|_________|____|____|_____|

|       |Էներգետիկայի,       |   Կ  |     |     |         |    |    |     |

|       |տրանսպորտի, կապի և  |      |     |     |         |    |    |     |

|       |կոմունալ            |      |     |     |         |    |    |     |

|       |ենթակառուցվածքների  |      |     |     |         |    |    |     |

|       |օբյեկտների          |      |     |     |         |    |    |     |

|       |____________________|______|_____|_____|_________|____|____|_____|

|       |Ջրային հողեր        |   Ջ  |     |     |         |    |    |     |

|       |____________________|______|_____|_____|_________|____|____|_____|

|       |Հատուկ պահպանվող    |   Պ  |  2,0|     |         |    |    |  2,0|

|       |տարածքներ           |      |     |     |         |    |    |     |

|       |____________________|______|_____|_____|_________|____|____|_____|

|       |Հատուկ նշանակության |  ՀՆ  |     |     |         |    |    |     |

|       |հողեր               |      |     |     |         |    |    |     |

|_______|____________________|______|_____|_____|_________|____|____|_____|

|       |Ընդամենը            |      |  4,0|     |         |    |    |  4,0|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.2004
N 603-Ն
Որոշում